Թանգարանի բաց դռներն
ու իր նվիրյալը
Ես սիրում եմ իմ ծննդավայրը: Երբ ուրիշ տեղ
եմ լինում, կարոտում եմ մեր հայրենի հողն
ու ջուրը: Ամեն անգամ Իջևանից հեռանալիս կամ հետ վերադառնալիս իմ աչքի առջև Իջևանի
թանգարանն է: Կարծես էլ ուժ չունի և մի կերպ
է փորձում կանգուն մնալ: Այս փլվող, սառը պատերից ներս թանգարանի այցելուներին է սպասում ընկ.
Թանանյանը՝ թանգարանի ավագ գիտաշխատողն ու
իսկական նվիրյալը:
Այսօր գնացել
էի հարցազրույց վերցնելու: Նրա հետ զրուցելով այնքա՜ն բան իմացա ինձ համար միշտ
մռայլ թվացող, բայց իրականում շատ ջերմ թանգարանի մասին:
- Ընկեր Թանանյան խնդրում եմ մի փոքր պատմեք թանգարանի և Ձեր մասին:
- 2009թ. էր,
որ թանգարանի տնօրեն նշանակվեցի: Առաջին միջնակարգ դպրոցում ուսուցիչ էի, հետո եկել
եմ այստեղ, իմ միջոցներով վերանորոգումներ եմ արել՝ լույս, ջուր եմ քաշել, որ հարմարություններ
ստեղծեմ աշխատողների համար: Երկար ժամանակ չի գործել թանգարանը, ես էլ որ թանգարաններ
արդեն ստեղծել էի դպրոցում և ունակ էի, ձեռքիցս գալիս էր, որոշեցի էս թանգարանին էլ
հայրենագիտական ու հայրենասիրական ուղղություն տամ: Իջևանի պատմաերկրագիտական
թանգարանը եղել է Սարդարապատի թանգարանի մասնաճյուղ: 1985թ.-ին 9,600 ցուցանմուշ տարվել է այնտեղ:
Հեղափոխության շրջանից եղել է 83 ցուցանմուշ: Էս ժամացույցը, աթոռները, յուղաներկով
նկարները Սովետական Հայաստանի կուսակցական և պետական գործիչ, հրապարակախոս
Սարգիս Կասյանինն են:
1997 թվականին
քաղաքապետ Արմեն Ղուլարյանի և այդ ժամանակվա ավագանու որոշմամբ փորձեցին վերականգնել
նախկին թանգարանը և ցուցանմուշներ, առարկաներ հայթհայթել, բայց դժբախտաբար չստացվեց: Հետո շատ եմ փորձել մի բան գլխի բերել:
Լուսամուտների ճաղաշարքն էլ եմ ես գցել: Բաներ կար տանում էինք տուն, որ չգողանան:
- Իսկ վերջին
անգամ ե՞րբ է թանգարանը վերանորոգվել:
- Թանգարանը
կարելի է ասել 2002 թվականից այս կողմ չի վերանորոգվել, դե իմ վերանորոգածը չեմ ասում:
Դավթյան Աշոտն է վերանորոգել ու մինչև այսօր էլ վերանորոգման խիստ կարիք ունի: