вторник, 13 ноября 2018 г.

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԾԱՂԿԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԾԱՂԿԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Տեղեկատվական գրագիտությունն ու մեդիագրագիտությունն օգնում են մարդուն ավելի գիտակից որոշումներ կայացնել: Հենց այս ուղերձով էլ այսօր դպրոցի տնօրինության հրավերով գնացել էինք հանդիպելու Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի դպրոցականների հետ: 

Մեդիագրագետ լինելու համար անհրաժեշտ է հասկանալ թե ինչպե՞ս է ստեղծվում մեդիան, և սա ավելի լավ հասկանալու համար տեսական նյութին զուգահեռ կազմակերպվեց նաև գործնական աշխատանք:
Երեխաներին ներկայացվեց թե ինչպես կարելի է կողմնորոշվել ներկայիս տեղեկատվական հոսքերում:

Դասընթացին աշակերտների հետ միասին մասնակցում էին նաև տնօրեն Դ. Յոլչյանն ու մի խումբ ուսուցիչներ: 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից 9-ը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում: 

Комментариев нет:

Отправить комментарий