суббота, 17 октября 2015 г.

UWC Դիլիջան միջազգային դպրոցի աշակերտների այցը Իջևան և UWC տեղեկատվական օր ԵՀՀ ՀՄ-ում

UWCD աշակերտներն
Իջևանի ավագ դպրոցում
   UWC Դիլիջան միջազգային դպրոցի աշակերտներն ամեն տարի ունենում են ծրագրային շաբաթ, որի շրջանակներում խմբերով մեկնում են Հայաստանի տարբեր մարզեր և Վրաստան նպատակ ունենալով հենց տեղում ծանոթանալու իրենց հասակակիցների ու նրանց առօրյայի հետ: Այցի ընթացքում նրանք այցելում են ինչպես դպրոցներ այնպես էլ համայնքային մի շարք այլ կառույցներ: Իջևան կատարվելիք այս հերթական այցի ժամանակ ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղը, որպես գործընկեր կազմակերպություն աջակցեց կազմակերպչական հարցերով:
   Պայմանավորվածություններ ձեռք բերվելուց հետո ԵՀՀ ՀՄ կամավորները UWC Դիլիջան միջազգային դպրոցի սաներին ուղեկցեցին Իջևանի ավագ դպրոց, Իջևանի «Վերնատուն» պատկերասրահ, Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Իջևանի գինու և կոնյակի գործարան, Գանձաքար գյուղի մանկապարտեզ ու դպրոց ինչպես նաև Լուսաձոր գյուղի դպրոց: