пятница, 2 ноября 2018 г.

Ռեցենզիա _Դեղերը ՀՀ-ում դեղատոմսով են

Իջևան Ինֆոտունը ռեֆորմների գործընթացի մասին բնակչության ավելի լայն շերտերին մասնակից դարձնելու  նպատակով փորձելու է տարբեր ոլորտային փոփոխություները ներկայացնել պաշտոնական և մասնավոր լրատվամիջոցներում հրապարակումների վերաբերյալ վերլուծական նյութեր հրապարակելով։ Առաջին նյութը վերաբերվում է դեղերը դեղատոմսերով բացթողնելու կառավարության որոշմանը:

2018 թվականի փետրվարի 28-ին ուժի մեջ է մտել կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, ինչպես նաև դեղեր բացթողելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր է գնել միայն դեղատոմսերով։

Անհրաժեշտ է ընդգծել, որ Arlis.am իրավական տեղեկատվական համակարգում տեղադրված է առողջապահության նախարարի հրաման՝ Հայաստանում առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերի հաստատաման մասին. 2005 թ-ի ցանկում նշված է 616 անուն դեղ, 2007թ-ի ցանկում՝ 624 անուն դեղ, 2017թ-ի առանց հրամանի ցանկում՝ 1060 անուն դեղ։


Այս առթիվ նախարարությունը բազմիցս տեղեկացրել է, որ դեղի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի իրացվող և (կամ) հսկվող դեղերի խմբերին պատկանելը  որոշվում է գրանցման ժամանակ («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 24): Դեղը դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին է դասվում, եթե`

1) կարող է ուղղակի կամ անուղղակի վնասել պացիենտի առողջությանը, եթե կիրառվում է առանց բժշկի հսկողության.
2) կարող է վնասել պացիենտների առողջությանը նշանակմանը ոչ համապատասխան կիրառման արդյունքում.
3) պարունակում է այնպիսի դեղանյութեր, որոնց դեղաբանական ակտիվության և (կամ) կողմնակի ազդեցության հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա.
4) ներմուծվում է օրգանիզմ հարմարսողական (պարէնտերալ) ճանապարհով.
5) պարունակում է Լիազոր մարմնի սահմանած քանակներից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.
6) էական վտանգ է ներկայացնում չարաշահելու, կախվածություն առաջացնելու կամ անօրինական նպատակներով կիրառելու տեսանկյունից.
7) պարունակում է նյութեր, որոնք, ելնելով դեղաբանական առանձնահատկություններից, հավասարեցվում են 6-րդ կետում նշված դեղերի շարքին.
8) նախատեսված է միայն հիվանդանոցային պայմաններում կիրառելու համար.
9) կիրառվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ախտորոշումը կատարվում է բժշկական հաստատությունում, չնայած դեղաբուժությունը և հետագա հսկողությունը բժշկի կողմից կարող են իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում.
10) նախատեսված է արտահիվանդանոցային բուժման համար, սակայն դեղի օգտագործումը կարող է ուղեկցվել լուրջ կողմնակի երևույթներով, որոնք պահանջում են բժշկի հսկողություն ամբողջ բուժման ընթացքում:

Մամուլը տարբեր կերպ է փորձել ներկայացնել կատարվող փոփոխությունները:

Իջևան Ինֆոտունը փորձել է վերլուծել այս թեմայով մամուլում հրապարակված հետևյալ նյութերը.
Ինչպե՞ս դեղերի հետ կապված օրենքն ունի իր դրական ու բացասկան կողմերը,այնպես էլ այս հոդվածը: Հիմնականում փաստերը քիչ են նշված,օրինակ՝
Հիշեցնենք, որ մեր հարևան Վրաստանը փորձեց կիրա­ռել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում նույնը լինի նաև Հայաստանում»,-գրում է թերթը: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=33870&l=am
Վրաստանի մասին խոսելիս  չի նշվում թե օրենքը երբ են փորձել ընդունել կամ ընդհանրապես հղում չկա կապված դրա հետ:  Աղբյուրներ ևս նշված չեն:Օրենքից խոսվում է,բայց կրկին հղում չկա,որը օրենքի որոշ կետեր կհիմնավորեր :
Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապե­տությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, և այսօրվա­նից սահմանափակումները լիարժեք գործելու են: Նյութի աղբյուրը` Yelaket.am
Նյութում կոնկրետ չի նշվում,թե առողջապահության նախարարության կոնկրետ որ մարմնից են տեղեկություններ ստացել՝ մամուլի խոսնակից, թե նախարարից: Չկա հղում, որը ցույց է տալիս, թե հանրապետության դեղատների հետ կապված տվյալները իրենք որտեղից են ստացել:
Նյութում կոնկրետ չի նշվում,թե առողջապահության նախարարության կոնկրետ որ մարմնից են տեղեկություններ ստացել՝ մամուլի խոսնակից, թե նախարարից: Չկա հղում, որը ցույց է տալիս, թե հանրապետության դեղատների հետ կապված տվյալները իրենք որտեղից են ստացել: Այստեղ հիմնականոււմ նշվում են դեղերի տեսակները՝ դրանք հոգեմետ են, թե ոչ, բայց կոնկրետ ցանկը չի նշվում, դեղերի անուններ չի տալիս: Չ՞է որ հոդվածում նշվում է, որ տվյալ ցանկը արդեն կա: Դեղատոմսերի հետ կապված այս օրենքը մեծ խուճապ է առաջացրել դեղերի արտադրությամբ, վաճառքով և ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ: Նրանք վստահ են, որ նոր օրենքի ընդունումը առաջիկայում կհանգեցնի դեղերի գների թանկացման: Մինչ դեղատոմսերով վաճառվող դեղերի ցուցակը ավելացնելու մասին օրենքը, նման օրենք որոշ չափով գործում էր, որը հիմնականում վերաբերում էր հոգեմետ դեղերին: Այսպիսի դեղերն իրենց մեջ կարող էին որոշ չափով թմրանյութ կամ նմանատիպ նյութեր պարունակել՝ վնաս հասցնելով հիվանդին, դառնալ ալերգիայի կամ այլ հիվանդությունների պատճառ: Բնակչության շրջանում նոր օրենքը տարբեր արձագանքներ է առաջացրել. Մի մասը կտրականապես դեմ են օրենքին և մի մասն էլ կողմ են: Իհարկե, կան մարդիկ, ովքեր տարբերություն ընդհանրապես չեն տեսնում: Օրենքի դրականն այն է, որ մարդիկ ինքնաբուժությամբ չեն զբաղվի և ավելի հաճախ կդիմեն բժշկի: Մարդիկ առանց դեղի դեղատոմսը իմանալու և նույնիսկ առանց անհրաժեշտության տարբեր դեղեր են ընդունում՝ չիմանալով ինչպիսի վնասներ այն կարող է հասնցել իրենց առողջությանը:
Բացասականն էլ ինչպես միշտ ամեն տեղ կա: Նաև տեղեկացանք, որ թեև գոյություն ունի վերահսկող մարմին, սակայն այժմ վերակազմավորման փուլում է և իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Կարող են պատահել այնպիսի ծայրահեղ դեպքեր, որ մարդու կյանքը փրկելու համար շտապ դեղ պետք լինի ու հենց  դեղատոմսի պատճառով էլ չկարողանան հիվանդի կյանքը փրկել կամ ավելի վատթարացնել վերջինիս վիճակը:
Դեղատոմսերի մասին տվյալ կարծիքները միշտ էլ եղել են: Մարդիկ այս ամենին հիմնականում բացասական երանգ են տալիս և այս հոդվածում ևս նկարագրվում են դեղատոմսերի հետևանքները: Դրանք հիմնականում կապվում են գումարի և մարդկանց սոցիալական վիճակի հետ. Այն, որ մարդիկ փող չունեն դեղ գնելու համար և դա հերիք չէ, պետք է դեղատոմսին էլ գումար տան:
Դեռ մինչև դեղերի ցանկը ավելացնելը կար օրենք հոգեմետ, հակաբիոտիկ և նման այլ դեղերի հետ կապված: Նման դեղեր օգտագործելը ավելի ռիսկային է, քանի որ ինչպես նշված է հոդվածում, այն իր մեջ պարունակում է թմրանյութեր և մարդու առողջությանը վտանգ սպառնացող այլ նյութեր:
Հիմնականում այստեղ ներկայացված են օրենքի բացասական ու վատ կողմերը: Մինչդեռ օրենքը ունի նաև դրական չափանիշներ, որոնք կապված են քաղաքացու առողջության հետ: Մարդիկ էլ չեն զբաղվի ինքնաբուժությամբ և կդիմեն բժշկի , որը բնականաբար ավելի ապահով կլինի:
Դրանից բացի, նոր կարգը կարող է նկատելիորեն բարդացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների կյանքը: Սամվել Խուդոյանը հիշեց, թե ինչպես է վերջերս Լեհաստան մեկնել, որտեղ դեղերը դեղատներից բաց են թողնում միայն դեղատոմսով: Ուղեւորության ժամանակ իր մոտ ատամնացավ է սկսվել, սակայն դեղատանը սկզբում հրաժարվել են իրեն ցավազրկող վաճառել, իսկ հետո վաճառել են հավելավճարով: Հոգեբանը համոզված է, որ նույն բանը կարող է տեղի ունենալ նաեւ Հայաստանում, եւ մեծ թվով կոռուպցիոն ռիսկեր կհայտնվեն, որոնք այսօր դեռեւս չկան:
Այս փաստը ճիշտ է այն բանով, որ շտապ դեպքերի ժամանակ տվյալ դեղը կարող է անհապաղ պետք լինել, մինչդեռ դեղատոմսի և բժշկի թույլտվության բացակայության պատճառով կարող է վտանգվել հիվանդի կյանքը:
Կառավարությունը խոստացել էր քննարկել դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Արդեն նոյեմբերն է, և ինչպես Առողջապահության նախարարությունից ենք տեղեկանում դեռևս գործում է 2018թ.-ի փետրվարին ուժի մեջ մտած որոշումը: Նախագծի նպատակն է դեղատոմսային  դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի  մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ: Եթե որոշումն ընդունվի, ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը: Հիմք ընդունելով դեղերի օգտագործման հետ կապված որոշ խնդիրներ, որոնք ռիսկային են բնակիչների համար, այս օրենքը բացի բացասականից նաև դրական կողմեր ունի: Այս երկու հոդվածներում էլ նշված են հիմնականում դրական կողմերը: Բացասականից կամ քիչ է խոսվում, կամ ընդհանրապես չի խոսվում: Օրինակ քիչ են նաև այն օրինակները, որոնցում ապացուցվում է այս կամ այն կետի դրական կողմերը: Մինչդեռ կան հոդվածներ, որոնցում կոնկրետ կան բացասական օրինակներն ու դրանց հետևանքները:  https://yelaket.am/?p=33908&l=am

Հեղինակ՝ Լիդա Ասիլյան Իջևան ինֆոտուն

Комментариев нет:

Отправить комментарий