ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Աղստև գետի աղտոտվածության պատճառներն ըստ բնակիչների
Հետազոտության հարցաթերթը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) կողմից:ԵՀՀ ՀՄ-ն համակարգում է Իջևան ԻնֆոՏուն ծրագիրը:
Իջևան ԻնֆոՏունը ծրագրի այս փուլում իրականացրել է հարցում պարզելու Աղստև գետի աղտոտվածության պատճառները ըստ բնակիչների և դրանց հանարավոր լուծման տարբերակները:
Հետազոտությունն իրականացվել է Իջևան համայնքում ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Իջևան Ինֆոտան կողմից:
Հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել Իջևան Ինֆոտան կամավորները: Հետազոտությունն իրականացվել է 14 տարեկանից բարձր բնակչության շրջանում, հարցաթերթի հիման վրա՝ դեմ առ դեմ հարցման միջոցով:
Հարցվողների թիվը՝ 120:
Հարցվողների թիվը՝ 120:
Ռեսպոնդենտների գերակշիռ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են (73):
Հարցվածների մեջ տոկոսային հարաբերությամբ մեծ տեղ են զբաղեցնում 25-35 տարեկանները և 50-ից բարձր տարիքի անձինք:
Ստանալով վերջնական պատկերը՝ հասկանում ենք, որ գործ ունենք կրթական բավականին բարձր մակարդակ ունեցող հասարակության հետ: Այսպես՝ հարցվողների 20-ը ունի միջին մասնագիտական, 40-ը՝ բարձրագույն կրթություն:
Գետի աղտոտման պատճառներն ըստ հարցվածների:
Աղբահանության կազմակերպման որակը
· Գերազանց-3
· Լավ-12
· Բավարար-23
· Վատ-61
Մաքրության համար պատասխանատու է.
· Համայնքապետարան-34
· ափի մոտ գտնվող կրպակների տերերը-42
· բնակիչները-57
· բնապահպանության նախարարությունը -19
· այլ
Ըստ հարցվածների հնարավոր լուծման տարբերակներից են աղբամանների տեղադրումը և քանակի ավելացում ափի մոտ գտնվող խանութների շրջակայքում: Ամռանը նախարարության կողմից կազմակերպվի շաբաթօրյակ: Սահմանվեն տուգնաքներ: Կարգավորել աղբը հավաքելու հաճախականությունը, այդ հատվածում դարձնել ամենօրյա, աղբը հավաքել առավոտյան և երեկոյան:
1. Ի՞նչ եք պատրաստ անել գետի մաքրության համար
· տեղադրել աղբամաններ-21
· տարածել տեղեկատվություն-17
· չաղտոտել-50
· դա իմ գործը չէ-11
· մասնակցել շաբաթօրյակի-37
Իջևան, 2018
Իջևան, 2018
Комментариев нет:
Отправить комментарий