четверг, 29 июля 2021 г.

Զրույց-քննարկում Արթուր Մուսայելյանի հետ

 Զրույց-քննարկում Արթուր Մուսայելյանի հետ

Հուլիսի 28-ին Իջևանի «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի  շրջանակներում կայացավ դեռևս ամիսներ առաջ պլանավորված Մարդամեջ 2021 ծրագրի հուլիս ամսվա 3-րդ միջոցառումը:

Այս անգամ մեր հյուրը Արթուր Մուսայելյանն էր, ով խոսեց իր աշխատանքային գործունեության և կյանքի հաջողություններից, ներկայացրեց հետաքրքիր պատմություններ և պատասխանեց ներկաների հարցերին:

четверг, 22 июля 2021 г.

Հանդիպում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Հանդիպում  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի

Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Հուլիսի 22-ին Իջևան ԻնֆոՏուն/ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղ էր այցելել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան պարոն Ջոն Պատրիկ Գալագերը։

Այցը ճանաչողական էր։ Մեր աշխատակիցները կամավորների հետ միասին դեսպանին ներկայացրեցին կազմակերպության կողմից տարբեր տարիներին կատարված աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև տեղեկացրին առաջիկայում սպասվող ծրագրերի մասին։

среда, 21 июля 2021 г.

Առաջին Օգնության Մեկօրյա Դասընթաց

Առաջին օգնության մեկօրյա դասընթաց

Սույն թվականի հուլիսի 21-ին Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ առաջին օգնության մեկօրյա դասընթաց։

Դասընթացը վարել է Կարմիր Խաչի Առաջին Օգնության բաժնի կամավոր Նանե Ներսիսյանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին ինչպես ճիշտ գործել արտակարգ իրավիճակներում:












суббота, 17 июля 2021 г.

«Քանդակների Այգու Վերաիմաստավորում» Ծրագրի Շրջանակներում Միջոցառում Համայնքների Խոշորացման Վերաբերյալ

«Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում միջոցառում համայնքների խոշորացման վերաբերյալ

Հուլիսի 16-ին Իջևանի «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում կայացավ Մարդամեջ 2021 ծրագրի հերթական միջոցառումը՝ այս անգամ համայնքների խոշորացման վերաբերյալ: Մարդամեջ 2021-ն իրականացվում է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) հնգամյա ծրագրի շրջանակներում։


вторник, 13 июля 2021 г.

Միջոցառում Մարդամեջ 2021 ծրագրի շրջանակներում

Միջոցառում Մարդամեջ 2021 ծրագրի շրջանակներում

Հուլիսի 12-ին Իջևանի «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի  շրջանակներում կայացավ Մարդամեջ 2021 ծրագրի հերթական միջոցառումը՝ լավագույն և մրցունակ կրթություն ստանալու վերաբերյալ:


Միջոցառմանը իրենց հաջողության պատմություններով կիսվեցին Էդիտա Դանիելյանը և Լիդա Ասիլյանը, ովքեր