среда, 28 декабря 2022 г.

Ամանորն Իջևան ԻնֆոՏանը

 Secret Santa

Ամանորին եւ Սուրբ Ծննդյանն ընդառաջ դեկտեմբերի 28-ին Իջևան ԻնֆոՏան կամավորները Secret Santa խաղացին։
Խաղն անցավ շատ ուրախ մթնոլորտում։ Խաղի ընթացքում կամավորները փոխանակվեցին նվերներով։

Հատուկ շնորհակալություն մեր կամավորներ Erik Amyan-ին, Անի Բեկնազարյանին և Սյուզաննա Բլբուլյանին խաղի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար։

«Իջևան ԻնֆոՏուն» ՀԿ-ն շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, բոլորի ընտանիքներին և մեր երկրին մաղթում խաղաղություն, սեր և համերաշխություն։



четверг, 8 декабря 2022 г.

«Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ»

 Կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների համար

Դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցավ «Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ» ՀԿ-ների կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի 4 համայնքների՝ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի հասարակական կազմակերպությունների համար։
Առաջին օրը դասընթացն իրականացրեց Աբրահամ Արտաշեսյանը։ Նա առաջին հատվածում խոսեց համայնքներում սոցիալական խմբերի և նրանց կարիքների գնահատման մասին, այնուհետև, երկրորդ հատվածում՝ սոցիալական ծառայությունների տրամադրման, անհատական սոցիալական ծրագրերի, տեղական սոցիալական ծրագրերի մասին, մասնակիցները քննարկեցին որոշակի դեպքեր։
Օրվա վերջում ձևավորվեցին խմբեր, որոնք դասընթացավարի աջակցությամբ քննարկեցին համայնքային մակարդակում իրականացվող ծրագրեր, մշակեցին ջատագովության գաղափարների պլան և ներկայացրին այդ ծրագրերը։