пятница, 21 февраля 2020 г.

Նոր մոտեցումների, գաղափարների, հմտությունների հարթակ Տավուշի բնակիչների համար

Նոր մոտեցումների, գաղափարների, հմտությունների հարթակ
 Տավուշի բնակիչների համար

Սույն թվականի փետրվարի 20-ին, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոն»-ի պաշտոնական բացման արարողությունը։


Կենտրոնի գործունեությունը ֆինանսավորվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից և համակարգվում է «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից։

Բացումն ազդարարեց «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ով խոսեց կազմակերպության պատմության և կենտրոնի նպատակի մասին։ Կազմակերպությունն ունի շուրջ 30 տարվա պատմություն, որի ընթացքում իրականացրել է բազմաթիվ նորարական ծրագրեր՝ ներգրավելով տարբեր տարիքի և մասնագիտության քաղաքացիների։ Անկախ ծրագրերի թեմատիկ տարբերությունիցյուրաքանչյուրում կա մի հրաշալի երազանք-տեսլական՝ ստեղծել մի աշխարհ, որի անհատները և համայնքները սիրով համագործակցում են իրար հետ, հարգում են միմյանց մշակույթը, փնտրում են նոր լուծումներ թե՛ համայնքի զարգացման, թե՛ գլոբալ խնդիրների լուծման համար։ Այս կենտրոնը  ծառայելու է այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, - նշում է Մարիամ Մարտիրոսյանը։


Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար (փոխդեսպանի ժամանակավոր պաշտոնակատար) Լիա Միլլերը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

понедельник, 3 февраля 2020 г.

Լուսաձորը լուսաձորցիների աչքերով


Լուսաձորը լուսաձորցիների աչքերով

«Իջևան Ինֆոտուն» ծրագրի շրջանականերում այցելեցինք Լուսաձոր՝անցկացնելու  մեդիագրագիտության դասընթաց։ Խոսեցինք թե ինչպես պետք է լինել մեդիագրագետ, խուսափել ապատեղեկատվությունից, համացանցից անվտանգ ու առավել խելացի օգտվելու ինչպես նաև առավել ակտիվ հասարակական կյանք ունենալու մասին:
Այցի հիմնական նպատակներից էր նաև ներկայացնել Լուսաձորի կյանքը տեղի երեխաների աչքերով։
Լուսաձոր գյուղը նախկինում կոչվել է Ղրանլուղ-Դարա, այնուհետև Խավարաձոր, իսկ Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Լուսաձոր: Ըստ պատմական տվյալների երեք ընտանիք Ղարաբաղից եկել են և հիմնվել ներկայիս Լուսաձորի տարածքում: Հենց նրանք էլ հիմնադրել են գյուղը:
Լուսաձորի հիմնական դպրոցում, որտեղ իրականացվում էինք մեր դասընթացը, գյուղի մասին զրուցեցինք աշակերտներից մի քանիսի հետ:
Յոթերերդ դասարանում  սովորող աշակերտներից մեկը՝ Եգանյան Աննան, ազատ ժամանակ սիրում է գքեր կարդալ։ Գյուղն ու դպրոցը շատ է սիրում։ Նա ասում է, որ գյուղում կան քարանձավներ, աղբյուր, որտեղ շատ հուշարձաններ կան։ Այնտեղ բնության ներդաշնակություն է տիրում, որտեղ բոլորն էլ կցանկանային ժամանակ անցկացնել։
Երեխաները նշեցին, որ գյուղում վերջերս կատարվել են բարեփոխումներ։ Մեկ-երկու տարի առաջ տեղադրվել են գիշերային լապտերներ,անվտանգության համար նախատեսված ճանապարհային նշաններ։
Երեխաների մեջ ամենատպավորիչն ու հրաշալին այն էր, որ նրանք ոչ թե ուղղակի սիրում են իրենց համայնքը այլև փորձում են զարգացնել այն։ Մի անգամ դպրոցի երեխաներով դիմում են գրել համայնքապետին՝ խնդրելով, որպեսզի զարդարի համայնքի կենտրոնը։ Հրաշալի է, որ նրանց հաջողվել է արդյունքի հասնել՝ համայնքը զարդարվել էապահովվել տոնական մթնոլորտը։