вторник, 24 декабря 2019 г.

Իջևան Ինֆոտան կամավորները Հանրային ռադիոյում

Իջևան Ինֆոտան կամավորները Հանրային ռադիոյում 

Իջևան Ինֆոտան 15 երիտասարդ քաղլրագրողներ կարողացան ծանոթանալ Հայաստանի մի շարք մեդիաընկերությունների գործունեությանը: 

Երիտասարդներն առաջինն այցելեցին Հայաստանի հանրային ռադիո և այնտեղ հնարավորություն ունեցան ձայնագրվել:

Ձայնագրված 6 հաղորդումների հղումները կարող եք գտնել ներքևում.

вторник, 5 ноября 2019 г.

Մեդիան ներսից

Մեդիան ներսից


Սիվիլիթաս/Սիվիլնեթ հիմնադրամ
Նոյեմբերի 1-ին մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսայյին մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) աշխատակիցների հետ Երևան կատարած ճանաչողական այցի արդյունքում Տավուշից 15 երիտասարդներ կարողացան ծանոթանալ Հայաստանի մի շարք մեդիաընկերությունների գործունեությանը, հետևել  նրանց աշխատանքային գործընթացին, ծանոթանալ մեդիայի աշխատանքին ներսից և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:




ԵՀՀ Հայաստան
Ճանաչողական այցի առաջին կանգառը ԵՀՀ Երևանյան գրասենյակն էր, որտեղ երիտասարդներին ներկայացվեց «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրն  ու կազմակերպության գործունեությունը:  



Հայաստանի հանրային ռադիո












Երիտասարդներն առաջինն այցելեցին Հայաստանի հանրային ռադիո: Նրանք ծանոթացան ավելի քան իննսուն տարվա պատմություն ունեցող հայկական ռադիոյին, ականատես եղան, թե ինչպես են թվայնացվում հին ձայնապնակները, ավելին` հասցրեցին լսել ռադիոպիեսից մի հատված, տեսան արդեն թանգարանային նմուշ դարձած հնագույն ռադիոսարքավորումները: Երիտասարդներն ականատես եղան, թե ինչպես են ձայնագրվում ռադիոհաղորդումները: Նրանք անգամ հարցազրույց տվեցին իրենց մարզի վերաբերյալ:

четверг, 24 октября 2019 г.

Վիդեոբլոգինգի երկօրյա դասընթաց


Վիդեոբլոգինգի երկօրյա դասընթաց
Իջևան Ինֆոտուն
Նոյեմբեր 15-16


Ուզու՞մ եք սովորել, թե ինչպես հաջողված տեսաալիք ունենալ YouTube-ում, ունե՞ք պատմություններ ու թեմաներ, որոնց մասին ուզում եք պատմել, տիրապետու՞մ եք առանձնահատուկ տաղանդի, որն ուզում եք ցույց տալ աշխարհին, ներկայացնել ձեր համայնքը, ավանդույթներն ու ձեռքբերումները, բարձրաձայնել խնդիրներ և փորձել դրանք լուծել օնլայն վիդեոյի և սոցիալական ցանցերի միջոցով։
Media Initiatives Center-ի «Ես եմ մեդիան» վիդեո բլոգինգի դպրոցի մասնակիցներ Կառլ Ավետյանը, Վեգա Անդրիասյանը և Էմիլյա Ոսկանյանը նոյեմբերի 15-16-ին, հրավիրում են վիդեո բլոգինգի երկօրյա դասընթացի Իջևան Ինֆոտանը: Դասընթացի ժամերը՝ նոյեմբերի 15 15:00-19:00,  նոյեմբերի 16 10:00- 16:00 :  Երկու օրերի ընթացքում ոչ միայն կստանաք օգտակար խորհուրդներ, այլ նաև հնարավորություն կունենաք ինքներդ մասնակցելու նկարահանումների և մոնտաժի, կբացեք ձեր ալիքն ու կանեք վիդեո բլոգեր դառնալու ձեր առաջին քայլերը։

Դասընթացին կարող են մասնակցել 13-25 տարեկան, վիդեո բլոգինգով, լրագրությամբ հետաքրքրված անձինք:
 
Մասնակիցների գրանցման թերթիկ՝ https://forms.gle/aEFUuxGuh2yYkpCw9
Կարող եք ծանոթանալ նաև նրանց ալիքներին՝
Կառլ Ավետյան՝ https://www.youtube.com/user/MrKarlAvetyan
Վեգա Անդրիասյան՝ https://www.youtube.com/channel/UCAKEE8fUTUh2-YEnCAGZM0A
Էմիլյա Ոսկանյան`
https://www.youtube.com/channel/UCtDczEfUSQOEP-sjLZup3OA
Նման դասընթացներ անցկացվելու են նաև ՀՀ այլ մարզերում առաջիկա ամիսներին։ Գարնանը բոլոր մասնակիցների համար կհայտարարվի տեսանյութերի մրցույթ, որի հաղթողները կստանան վիդեո բլոգինով զբաղվելու համար անհրաժեշտ տեխնիկա և կմիանան «Ես եմ մեդիան» շարժմանը։

«
Ես եմ մեդիան» վլոգինգի դպրոցի մասին ավելին կարող եք իմանալ՝ հետևելով ծրագրի Յութուբյան ալիքին http://bit.do/I-am-the-Media
_____________________
Դասընթացն անցկացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

понедельник, 7 октября 2019 г.

Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն Տավուշի մարզպետարանում


Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն
Տավուշի մարզպետարանում


Տավուշի մարզպետարանը՝ մարզում տեղեկատվական ցանց ձևավորելու, ինչպես նաև՝ մարզային հեռուստա և ռադիո ընկերություների ստեղծման աշխատանքներում ներգրավելու համար, փնտրում է կամավորների

Դիմել կարող եք
, եթե՝
- լրացել է Ձեր 16 տարին
- հետաքրքրված եք լրագրությամբ
- ունեք տվյալներ հավաքագրելու և վերլուծելու կարողություններ
- ունեք փաստերի ստուգման հմտություններ
- ունեք ռադիոյում և/կամ հեռուստատեսությունում աշխատելու ցանկություն
- ունեք համակարգչից օգտվելու բազային գիտելիքներ՝  Word, Excel, G-mail, Power point, Internet:

Մեդիագրագիտություն, լրագրություն, ֆոտոլրագրություն, տվյալների վերլուծություն  և նման այլ թեմաներով վերապատրաստումների մասնակցած լինելը և/կամ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:



Աշխատանքային պրակտիկան հաջող  իրականացնելու դեպքում փորձնակը ձեռք կբերի.

1) գիտելիքներ լրագրության, տեղեկատվության կառավարման և բնապահպանության վերաբերյալ 
2) կազմակերպչական հմտություններ
3) Տավուշի մարզպետարանում աշխատանքի փորձ
4) հավաստագիր և անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորագիր- նամակ տվյալ աշխատանքն իրականացնելու համար
5) Ի վերջո
, ընտրված անձը հնարավորություն կունենա աշխատել և հաղորդակցվել տարբեր ոլորտների առաջատար փորձագետների հետ, մասնակցել դասընթացների և վերապատրաստումների:

Պրակտիկայի տևողությունը՝ 3 ամիս (2019թ. նոյեմբեր, դեկտեմբեր – 2020 հունվար):
Փորձնակը ամսական զբաղված կլինի մինչև 20 ժամ: (Գրաֆիկը կկազմվի ընտրված փորձնակի հետ միասին՝ հաշվի առնելով նրա այլ զբաղվածությունները): Տավուշի մարզպետարանում փորձնակը աշխատելու է մարզպ
ետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի թիմում:

пятница, 6 сентября 2019 г.

Վազաշենն առանց հանքի


Վազաշենն առանց հանքի 


 Շատերը գիտեն, որ Վազաշենում գոյություն ունի «Կարմիր քար» կոչվող ժայռը, որի ներսում ոսկու և տարբեր մետաղների անմշակ պաշարներ են հայտնաբերվել, բայց գուցե  ոչ բոլորը գիտեն, որ ոսկի-բազմամետաղային հանքի շահագործումը իրենից վնասակար երևույթների մի ամբողջ «փաթեթ» է ներկայացնում:
Հանքը նախկինում  շահագործվել և տարբեր պատճառներով շահագործումը դադարեցվել է: 
Վերջերս հանքի շահագործման շուրջ կրկին բուռն քննարկումներ ծավալվեցին: Այս անգամ նախկին շահագործումն իրականացրած ընկերությունը ներկայացրել էր նոր «Էյ Յու Գրուպ» սահմանափակ պատասխնատվությամբ ընկերություն անվամբ և վերջինս ըստ «Հետք»-ի կատարած լրագրողական հետաքննության՝ պետականորեն գրանցված է Վազաշենի համայնքապետարանի նախկին շենքում: Ըստ տարաշված լուրերի «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ն Վազաշենի համայնքապետի  հետ համագործակցության արդյունքում որոշում էր կայացրել՝ Վազաշենում ոսկի-բազմամետաղային հանքերևակման աշխատանքները սկսել և վերջինիս գործընթացը «օրինական» դարձնելու համար  «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցչի և Վազաշենի համայնքապետի համաձայնությամբ օր է նշանակվել հանրային լսումներ իրականացնելու համար: 

вторник, 3 сентября 2019 г.

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԸ


ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԸ
                                                                                          Աշխեն Պետրոսյան
   
Առավոտվա հոգնությունն անտանելի է: Բացում եմ ծանրացած կոպերս և առաջինը հանդիպում առաստաղից կախված ճոճվող ջահին: Արդեն հազար տարի է, որ ամեն առավոտ հանդիպում  ենք իրար: Մենք գիտենք մեկմեկու բնավորության ամենամութ և լուսավոր կողմերը: Ես գիտեմ, թե նրա որ անկյունում է սարդը ոստայն հյուսել, բայց երկար տարիներ մտքովս անգամ չի անցնում մաքրել այն: Նա էլ գիտի իմ մութ անկյուններում հյուսված ոստայնների և նրանց մեջ սատկած ճանճերի մասին, բայց այլևս ոչինչ չի ասում. միայն դողում է դրսում ահագնացող քամու շնչից և վանկարկում իր հին ճռռոցը:
            Երկրորդ առարկան, որին հանդիպում եմ, հեռախոսս է: Վաղուց արդեն ես նրան չեմ կարոտում, պարզապես անհոգաբար թույլ եմ տալիս, որ նա գողանա ինձնից ամենաթանկը: Հետո հետ եմ քաշում անթափանց վարագույրն ու նայում պատուհանից. դա առավոտյան արարողակարգի պարտադիր մասն է, չնայած երբեք էլ եղանակ չի փոխում ո´չ զգեստապահարանում, ո´չ էլ իմ ներսում: Հաջորդը հանդիպում եմ հողաթափերիս. նրանք խելոք սպասում են մահճակալիս մոտ: Եվ վերջապես տարտամորեն գնում նստում եմ ծեր, խորշոմած հայելու առաջ և անթարթ նայում. ոչինչ չի փոխվել: Ինքս ինձ նայելուց հոգնած՝ սկսում եմ հանդիպել իմ սենյակի մյուս բնակիչներին: Հայելուց աջ մի փոշոտ պահարան է դրված՝ վրան օծանելիքի դատարկ սրվակ, հայելուց ձախ՝ նույն պահարանից, բայց դուռը՝ կոտրված: Կից պատի տակ մի սեղան է դրված: Սեղանի շուրջ մի քանի աթոռ կա, բայց միայն մեկի վրա է հնարավոր նստել, մյուսները վաղուց են գործածությունից դուրս եկել: Սեղանի վրա դեղին անթառամների մի փունջ է դրված: Կարևորն այն է, որ ծաղկամանը ջրով լցնելու և ջուրը փոխելու կարիք չի լինի: Սենյակի վերջին պատի վրա մի նեղլիկ դուռ կա, որի հակառակ կողմը երբևէ չեմ տեսել: