вторник, 27 мая 2014 г.

«Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» հանդիպում-քննարկում Իջևանում

   Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Հյուսիսային Մասնաճյուղում/ Իջևան ԻնֆոՏան գրասենյակում տեղի ունեցավ «Ազգային և կրոնական փոքրամասնությունների երեխաների շահերի պաշտպանություն» թեմայով հանդիպում-քննարկում: Հանդիպումը կրում էր «Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» խորագիրը: 
   Հրավիրված էին երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ, հայ եկեղեցու պատմության ուսուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, պարզապես մարդիկ ովքեր երբրէ ինչ-որ պայմաններում իրենց զգացել են փոքրամասնություն և/կամ պարզապես մարդիկ ովքեր հետաքրքրված էին իրենց կողքին ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների երեխաների խնդիրներով: 

пятница, 16 мая 2014 г.

Բազմաֆինանսավորման (crowdfunding) հմտություններ Տավուշցի երիտասարդների համար

    Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիաի խորհրդի անդամ Ռուբեն Միրաքյանը և գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում խոսեցին բազմաֆինանսավորման (Crowdfunding) հմտությունների վերաբերյալ: