четверг, 16 марта 2023 г.

SIDA - Բռնության կանխարգելում

 «Բռնությունը կանանց տեսանկյունից»


«Իջևան ԻնֆոՏուն» ՀԿ-ն շարունակում է իրականացնել ծրագրեր ուղղված բռնության կանխարգելմանը։

Մեր հասարակական կազմակերպությունը նախաձեռնեց հետազոտություն, որի նպատակն էր հասկանալ Իջևան խոշորացված համայնքի տարբեր տարիքային խմբերի ու ոլորտների ներկայացուցիչների շրջանում բռնության ընկալումը։

Նշենք, որ քննարկումների շարքի շրջանակներում իրականացվեց 4 հանդիպում դպրոցականների, երիտասարդների, որոշում կայացնողների և կանանց շրջանում։

Ծառատունկ Իջևանում


Մարտի 6-ին Իջևան ԻնֆոՏան աշխատակիցները, կամավորները և ակտիվ քաղաքացիներ Իջևան քաղաքում իրականացրին ծառատունկ։

Ծառատունկի ընթացքում մասնակիցները տնկեցին 20 ծառ։
Իջևան ԻնֆոՏան կամավորներից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքապետարանի հետ, որպեսզի հետագայում վերջինս զբաղվի ծառերի խնամքով։

Քանդակների այգու վեբ կայք ստեղծված Իջևան ԻնֆոՏան կողմից

  Ձեզ ենք ներկայացնում Իջևանի Քանդակների այգու համար ստեղծված վեբ կայքը։

«Իջևան ԻնֆոՏուն» ՀԿ-ն տարիներ շարունակ ծրագրեր է իրականացրել քաղաքի տարբեր տարածքների պահպանման, մաքրման, իսկ այս անգամ՝ վերամիաստավորման շուրջ։
Մի քանի ամիս տևած երկար և ծավալուն աշխատանքներից հետո ձեզ ենք ներկայացնում Իջևանի Քանդակների այգու համար ստեղծված վեբ կայքը։
Կայքում ներկայացված են այգու հուշարձանների քարտեզը և դրանց վերաբերյալ քաղաքի բնակիչների անձնական հիշողություններ և պատմություններ, որոնք ավելի են ընդգծում այգու դերը քաղաքի բնակիչների կյանքում։
Կայքի հղումը՝ ստորև․
Կայքում կարող եք ծանոթանալ այգու պատմությանը,այգու քաղաքային եւ սոցիալական հիշողության կարեւորագույն տարրերին, ուսումնասիրել քանդակների քարտեզը: