среда, 26 сентября 2018 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները»

Հանրային քննարկում 


Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) ի դեմս Իջևան Ինֆոտան, Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները» թեմայով հանրային քննարկմանը։ 

Հարային քննարկումը տեղի կունենա ս․թ սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Տավուշի մարզպետարանի ուսումնական սրահում:
Հասցե՝ ք․Իջևան,  (Սահմանադրության 1):

Հանդիպման նպատակն է Ձեզ հետ միասին քննարկել և հասկանալ Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և գտնել հստակ լուծումներ: 
Հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև հանրային վայրի աղտոտման համար տուգանքի կիրառման համակարգի ներդրումը և Աղստև գետն աղտոտող կառույցների դեմ հանրության կողմից բոյոկոտման հնարավոր ակցիաների իրականացումը:

Հարգելի քաղաքացիներ, մենք կարևորում ենք ձեր մասնակցությունը և հետագա աջակցությունը մեր բոլորիս համար չափազանց կարևոր այս խնդրի լուծման գործում: 

ԵՀՀ ՀՄ
Տավուշի մարզպետարան
Իջևանի համայնքապետարան


Комментариев нет:

Отправить комментарий