вторник, 26 августа 2014 г.

KolbaLab-ը հանդիպում է Իջևանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

  Կոլբա նորարարական լաբորատորիան Իջևանում ներկայացրեց ՏԻՄ-երում մատուցվող ծառայությունների վերաբերյալ գաղափարների մրցույթի մանարամասները: Կոլբա լաբի ներկայացմանը հաջորդեց Իջևան քաղաքի խնդիրների վերհանման և լուծման նպատակով ստեղծված ijevan.net կայքի պրեզենտացիան:

пятница, 8 августа 2014 г.

Երիտասարդները շարունակում են բացահայտել Տավուշի մարզը: Այց Իջևանի «ՔարԱրտ» բնական քարերի արդյունահանման և վերամշակման արտադրամաս

Այց ՔարԱրտի գործարան
՛՛Tavush Youth Tour” երիտասարդական ծրագրի շրջանակներում, կազմակերպվեց հերթական ճանաչողական այցը՝ Իջևանի «ՔարԱրտ» բնական քարերի արդյունահանման և վերամշակման արտադրամաս:
    Մասնակիցների թվում էին ԵՀՀ ՀՄ/Իջևան ԻնֆոՏան կամավոներ, «Պրոգրես» ՀԿ ի կամավորներ, Իջևանի ավագ դպրոցի աշակերտներ, Հաղարծին գյուղի դպրոցի ավագ դասարանցիներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյոււղի ուսանողներ և Իջևանի Հույսի Կամուրջ հկ ի շահառուներ: