вторник, 16 сентября 2014 г.

Նորից բազմաֆինանսավորումը (crowdfunding)

   Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սկսում է “Funding Crowds” բազմաֆինասավորումը (crowdfunding) խրախուսող ծրագիրը՝ օգնելու երիտասարդ ձեռներեցներին իրենց նորարական գաղափարների համար այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ գտնելու հարցում, ինչպես նաև հանրօգուտ նախագծերին աջակցելու մշակույթի ձևավորմանը:

понедельник, 1 сентября 2014 г.

«Երաժիշտներ առանց սահմանի» երիտասարդների փոխանակման ծրագիր կամ երաժիշտները հանուն խաղաղաղության

Music as a common
 language for peacebuilding
S. Ghukasyan
-«Աննկարագրելի և շատ հակասական զգացողություններ ունեի մինչ մեկնելը՝ ատելություն, վախ, ներքին հետաքրքրություն: Արվեստը մեզ օգնեց որ մենք բառերով չխոսենք  «թշնամության»  մասին, բայց տարածենք խաղաղություն: Անմոռանալի օրեր ու զգացողություններ էին, շնորհակալ եմ ԵՀՀ ՀՄ-ին, որ ինձ հնարավորություն ընձեռեց իմ երգով նպաստել երկու պետությունների ու ժողովուրդների միջև խաղաղության հաստատաման գործում: Վաղուց ժամանակն է»,- ասում է Սյուզաննան՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից, ով առաջին անգամ էր մասնակցում միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի և առաջին անգամ պետք է հանդիպեր ադրբեջանցի երիտասարդների:

вторник, 26 августа 2014 г.

KolbaLab-ը հանդիպում է Իջևանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

  Կոլբա նորարարական լաբորատորիան Իջևանում ներկայացրեց ՏԻՄ-երում մատուցվող ծառայությունների վերաբերյալ գաղափարների մրցույթի մանարամասները: Կոլբա լաբի ներկայացմանը հաջորդեց Իջևան քաղաքի խնդիրների վերհանման և լուծման նպատակով ստեղծված ijevan.net կայքի պրեզենտացիան:

пятница, 8 августа 2014 г.

Երիտասարդները շարունակում են բացահայտել Տավուշի մարզը: Այց Իջևանի «ՔարԱրտ» բնական քարերի արդյունահանման և վերամշակման արտադրամաս

Այց ՔարԱրտի գործարան
՛՛Tavush Youth Tour” երիտասարդական ծրագրի շրջանակներում, կազմակերպվեց հերթական ճանաչողական այցը՝ Իջևանի «ՔարԱրտ» բնական քարերի արդյունահանման և վերամշակման արտադրամաս:
    Մասնակիցների թվում էին ԵՀՀ ՀՄ/Իջևան ԻնֆոՏան կամավոներ, «Պրոգրես» ՀԿ ի կամավորներ, Իջևանի ավագ դպրոցի աշակերտներ, Հաղարծին գյուղի դպրոցի ավագ դասարանցիներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյոււղի ուսանողներ և Իջևանի Հույսի Կամուրջ հկ ի շահառուներ: 

пятница, 27 июня 2014 г.

«ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացը» հանդիպում Տավուշի մարզի հկ-ների հետ

ՀՊԴ գործընթաց- հանդիպում
 Տավուշի մարզի հկ-ների հետ
    -Մեր նպատակն է, որ մարզերում գործող հասարակական կազմակերպությունները հնարավորինս իրազեկ լինեն այս գործընթացի վերաբերյալ և հետևողական լինեն պետության կողմից ստանձնած հանձնարարականների կատարմանը: Կոչ ենք անում լինել ակտիվ և միանալ արդեն իսկ գործընթացում ներգրավված հասարակական կազմակերպություններին կամ հանդես գալ առաձին զեկույցներով, կատարել պետության կողմից ստանձնած հանձնարարականների քարտեզագրում և սահմանել առաջնահերթություններ, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով,- ԵՀՀ ՀՄ-ում ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի՝ Մարինե Մալխասյանը:

вторник, 27 мая 2014 г.

«Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» հանդիպում-քննարկում Իջևանում

   Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Հյուսիսային Մասնաճյուղում/ Իջևան ԻնֆոՏան գրասենյակում տեղի ունեցավ «Ազգային և կրոնական փոքրամասնությունների երեխաների շահերի պաշտպանություն» թեմայով հանդիպում-քննարկում: Հանդիպումը կրում էր «Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» խորագիրը: 
   Հրավիրված էին երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ, հայ եկեղեցու պատմության ուսուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, պարզապես մարդիկ ովքեր երբրէ ինչ-որ պայմաններում իրենց զգացել են փոքրամասնություն և/կամ պարզապես մարդիկ ովքեր հետաքրքրված էին իրենց կողքին ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների երեխաների խնդիրներով: 

пятница, 16 мая 2014 г.

Բազմաֆինանսավորման (crowdfunding) հմտություններ Տավուշցի երիտասարդների համար

    Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիաի խորհրդի անդամ Ռուբեն Միրաքյանը և գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում խոսեցին բազմաֆինանսավորման (Crowdfunding) հմտությունների վերաբերյալ:

четверг, 3 апреля 2014 г.

Ճանաչողական այց Իջևանի Գինու և կոնյակի գործարան

    Ապրիլի 3-ին Իջևանում մեկնարկեցTavush Youth Tour” երիտասարդական ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվեց Իջևանի գինու և կոնյակի գործարանից, որտեղ Իջևանի ավագ դպրոցի աշակերտներին, «Պրոգրես» ՀԿ-ի և Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Հյուսիսային Մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) /Իջևան ինֆոտան կամավորներին, Հաղարծին գյուղի դպրոցի բարձր դասարանցիներին, Իջևանի «ՍՈՍ» մանկական գյուղի երեխաներին ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողների համախմբել էր մեկ կարգախոս` «Ճանաչենք մեր մարզը»

пятница, 28 марта 2014 г.

Հայաստանում ԵՄ դեսպանը մի շարք այլ դեսպանների հետ հանդիպում ունեցավ Տավուշի մարզի ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան պարոն Տրայան Հրիսթեան Տավուշի մարզ կատարած մարզային այցի շրջանակներում Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Հյուսիսային մասնաճյուղում հանդիպում ունեցավ Տավուշի մարզում գործող հկ-ների և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

среда, 22 января 2014 г.

«Ուսանող դեսպան» ծրագիրն Իջևանում

Դասընթացն իսկապես հաջողված կարելի է համարել մի քանի ցուցիչների հիման վրա, որոնցից մեկն այն է թե ի՞նչ տեղի ունեցավ մասնակցի կյանքում դասընթացից հետո կամ ի՞նչ քայլի դրդեց այն մասնկցին/ներին կամ ի՞նչ         փոխեց այն նրանց կյանքում:
ԵՀՀ ՀՄ-ն 2014թ. ի հունվարից մինչ հոկտեմբեր Իջևանում հյուրընկալեց  EducationUSA հայաստանյան գրասենյակի «Ուսանող Դեսպաններ» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում իրականացնվող  TOEFL® iBT թեստերի վերաբերյալ դասընթացները: Այս դասընթացն հենց այդպիսին էր: