среда, 11 декабря 2013 г.

Միջազգային դասընթաց Իջևանում Մարդու իրավունքների վերաբերյալ

    Եվրասիա համագործակցություն հիմնադրանի հյուսիսային մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ) տեղի ունեցավ Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դասընթաց, որի նպատակն է զարգացնել մարդու իրավունքների մշակույթ Հայաստանում: Դասընթացի հիմքում ընկած է EQUITAS Կանադայում գտնվող մարդու իրավունքների կրթության միջազգային կենտրոնի մեթոդաբանությունը, որի գլխավոր դերակատարը հենց մասնակիցն է:

пятница, 29 ноября 2013 г.

Առաջին «Մարդամեջ նորարար գաղափարների լաբորատորիան» Իջևանում

  Իջևան Ինֆոտունը 2013 թ.-ի Նոյեմբերին հայտարարեց Տավուշի մարզի խնդիրների լուծմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթ։
Մրցույթն ուղղված է Տավուշի մարզում ինֆորմացիայի տարածման և կրթության ոլորտի խնդիրների նորարար լուծումների մշակմանը։ Մրցույթին կարող են մասնակցել 16 տարին լրացած ցանկացած ոք։

суббота, 19 октября 2013 г.

Let’s bring world to Ijevan and take Ijevan into the world

   Ինչպե՞ս Իջևանն ավելի հաղորդակից  դարձնենք աշխարհին և աշխարհն Իջևանին մտահոգությունը պատճառ հանդիսացավ, որ ԵՀՀ ՀՄ-ում բացվի Անգլերեն լեզվի խմբակ՝ ՛՛Let’s bring world to Ijevan and take Ijevan into the world՛՛ կարգախոսով:    

     ԵՀՀ Հյուսիսային Մասնաճյուղում 2013թ.-ի Հոկտեմբերի 19- ից մինչ այսօր գործում է խոսակցական անգլերենի անվճար խմբակ: Հանդիպումները տեղի են ունենում ամեն հինգշաբթի  ժամը 15:00-ին, ԵՀՀ Հյուսիսային Մասնաճյուղի գրասենյակում:

   Խմբակն իր տեսակի մեջ եզակի է: 

пятница, 23 августа 2013 г.

Բացվեց 12-րդ Երիտասարդական Բանկը

    2013թ. –ի օգոստոսին Իջևանում մեկնարկեց «Երիտասարդական Բանկ» ծրագիրը, որի նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը իրենց համայնքների համար կարևոր խնդիրների լուծման գործում:
ԵԲ մեկնարկային հանդիպում
Իջևանում
   Հայաստանում այժմ գործում են Երիտասարդական Բանկ ծրագրի 11  կոմիտեներ (Դիլիջան, Ապարան, Գորիս, Արարատ, Գյումրի, Արմավիր, Մարտունի, Երևան, Վանաձոր, Եղեգնաձոր, Կոտայք) մենք արդեն 12-րդ ենք:

понедельник, 1 июля 2013 г.

ԵՀՀ Հյուսիսային Մասնաճյուղի գրասենյակի բացումը

ԵՀՀ ՀՄ-ի նպատակն է ՀՀ Հյուսիսային մարզերում ՝Լոռի, Տավուշ, Շիրակ հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը: 



ԵՀՀ ՀՄ –ն միաժամանակակ հանդիսանում է նաև Իջևան ԻնֆոՏուն: