четверг, 1 августа 2019 г.

Մի փոքր ավելին «Մաքուր անկյուններ» ծրագրի մասին


Մի փոքր ավելին «Մաքուր անկյուններ» ծրագրի մասին


Նկատե՞լ եք Իջևան Ինֆոտան facebook-յան էջում նախկինում տեղադրված գրառումները Իջևանի արդեն մաքուր անկյունների նկարներով: 
Եկեք ավելի մանրամասն պատմեմ ծրագրի մասին:

«Մաքուր անկյուններ» ծրագիրը Իջևանի համայնքապետարանի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի արդյունքում ֆինանսավորված 2 ծրագրերից մեկն է: Ծրագրի գլխավոր նպատակն է հեռացնել  Իջևան համայնքի Անկախության փողոցի շենքերի՝ Տավուշի մարզպետարանից (ներառյալ Թատերական փողոցը) մինչև Վասիլյան փողոցի սկզբանամաս՝ փողոցի կողմից տեսանելի հատվածներին և գունաերաժշտական շատրվանների  հրապարակի հարակից պատերին տարբեր ընտրություններից հետո երկար ժամանակ մնացած քարոզչական պաստառները: Գաղափարի հեղինակը Իջևան Ինֆոտան կամավոր՝ Կոյուն Փարսադանյանն է:

Եկեք մի փոքրիկ հարցազրույց վերցնենք նրանից.

-Բարև ձեզ: Ես Ադամյան Մարիամն եմ:  Զբաղվում եմ լրագրությամբ և այսօր ձեզնից հարցազրույց եմ վերցնելու: Կխնդրեմ, որ դուք նույնպես ներկայանաք:

- Բարև ձեզ: Ես Կորյուն Փարսադանյանն եմ: Ապրում եմ Իջևանում: Սովորել եմ ԵՊՀ Իմ- ում՝ կիրառական արվեստ, սակայն հաճախ մասնակցում և իրականացնում եմ նմանատիպ ծրագրեր, ինչպիսինն է «Մաքուր անկյուններ» ծրագիրը:

-Ինչպե՞ս առաջացավ ծրագրի գաղափարը:

-Իրականում պատահաբար տեղեկացա, որ Իջևանի համայնքապետարանը դրամաշնորհ է հայտարարել (2 գաղափար 100 000 դրամ ֆինանսավորում կարող էր ստանալ) և իմ անցյալ տարիների փորձը ինձ հուշեց, որ կարելի է նոր ծրագիր իրականացնել:

-Կպատմե՞ք  այդ փորձի մասին:

Ջինիշյան հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացրեցի նմանատիպ ծրագիր, որպեսզի պատերից հեռացվեն նախընտրական պաստառները: Իմ մտքով հղացավ նույն գաղափարը և ինքս իմ մեջ ասացի, որ այս նույն ծրագիրը պետք է ոտքի կանգնեցնել:                                 Նաև նշեմ, որ ծրագիրը որոշեցի անվանակոչել «Մաքուր անկյուն», որովհետև մեզնից յուրաքանչյուրը իր մեջ ունի մի անկյուն, որը պետք է միշտ մաքուր լինի, և ինչու ոչ մեր այս փոքրիկ քաղաքի անկյուններն էլ մաքուր լինեն, և այս անգամ աշխատանքը ավելի մեծ մասշտաբով է կատարվելու:

-Իսկ ավելի մանրամասն կպատմե՞ք, թե ինչպես կարողացաք իրականացնել ծրագիրը:

-Դրամաշնորհային ծրագրի մասին Իջևանի համայնքապետարանի կայքում հայտարարության տեղադումից մոտ մեկ շաբաթ անց ես ներկայացրեցի իմ գաղափարը: Այնուհետև որոշ ժամանակ անց ես զանգ ստացա, և ինձ տեղեկացրին, որ ես հաղթել եմ: Մի շարք պայմանագրերի ստորագրումից  հետո ես սկսեցի աշխատանքը, որի մեծ մասը արդեն իրականացվել է (նյութի հրապարակման պահին):