Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում վարչատարածքային
բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն
Ուսումնասիրությունը նախաձեռնել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում:
Վարչատարածքային բաժանման այլընտրանքային քարտեզ Իջևանի տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համայնքների խոշորացման թեմայով կազմակերպված Town Hall մեթոդով քննարկում։
Հանրային քննարկմանը հրավիրվել են Իջևանի տարածաշրջանի 19 համայնքների աշխատակազմերի, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների, բնակիչների ակտիվ խմբերի ներկայացուցիչներ։
Հանրային քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ համայնքների խոշորացման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում կենտրոնական իշխանությունների գործելակերպի հանդեպ հանրային վստահության լուրջ պակաս կա։ Վերջինս հիմնականում պայմանավորված է հետադարձ կապի և որոշումների կայացման գործընթացում բնակիչների ներգրավման և իրազեկման մեխանիզմների բացակայության հետ։
Հարկ է նշել, որ խոշորացման գործընթացի մասին, որպես տեսական երևույթ, տեղեկացվածության էական պակաս չէր նկատվում, դրա հետ մեկտեղ ակնհայտ էր մասնավոր դեպքի՝ Իջևանի տարածաշրջանում կայանալիք համայնքերի խոշորացման մասին տեղեկացվածության գրեթե բացակայություն, ինչն էլ ամրապնդում էր վերը նշված վստահության պակասը։
Այդպիսիք են՝ ՀՈԱԿ-ների փակման վտանգ, աշխատատեղերի կրճատում, վթարների և միջադեպերի պարագայում համայանքի ղեկավարի արձագանքի ուշացում, արտագաղթողների թվի ավելացում, ՏԻՄ-ի և համայնք-ի միջև հաղորդակցության թուլացում:
Ուսումնասիրությունը նախաձեռնել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը
(ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում:
Комментариев нет:
Отправить комментарий