понедельник, 8 октября 2018 г.

«Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման հնարավոր տարբերակները»


                                         
                                                 

Սեպտեմբեր 27, 2018

«Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման հնարավոր տարբերակները»

Հանրային քննարկման ամփոփում

Նպատակը քննարկել և հասկանալ Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և գտնել հստակ լուծումներ: 
Հանրային քննարկում
Քննարկմանը ներկա էին ավելի քան 50 մասնակիցներ՝  Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանն ու Վարդան Ալեքսանյանը, ոստիկանապետ Գեորգի Միրզոյանը, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ՝ Վահագն Առաքելյանը, Իջևանի համայնքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևան քաղաքի բնակիչներ, «Իջևան սիթի» և «Բազե» խանութների մենեջերները: Վերջինս սակայն երկար չմնաց հանդիպմանը:

Աղստև գետի աղտոտման պատճառներն ըստ քննարկման մասնակիցների՝

Աղստև գետը' 09.10.2018թ.-ին
  •          Գետի երկայնքով կառուցված կրպակներն են, որոնք ստեղծել են նպաստավոր պայմաններ գետը ծաղկանոցից աղբանոց դարձնելու: Այնքան խիտ են կրպակները, որ անհնար է դարձել կազմակերպել այդ հատվածի աղբահանությունը:
  •          Աղբահանությունը պատշաճ ձևով չի իրականացվում: Սա փաստում են նաև գետին հարակից ձեռնարկությունների շահագործողների շրջանում Իջևան ինֆոտան կողմից 2018թ.-ի մարտին իրականացված հարցման արդյունքները: (Տես հավելված 1-ում)
  •          Անհամաձայնություն կա նաև աղբատար մեքենայի մոտենալու ժամի հետ կապված: Ծառայություն մատուցողը կարծես թե ժամը չի որոշել շահառուների հետ: Հետևաբար ծառայություն մատուցողը պնդում է, որ մեքենան մոտենում է, իսկ շառահուների մի մասը պնդում է, որ չի մոտենում նշված ժամին, իսկ մյուս մասն ասում, որ այդ ժամն իրենց հարմար չէ:

пятница, 5 октября 2018 г.

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ Աղստև գետի աղտոտվածության պատճառներն ըստ բնակիչների




ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Աղստև գետի աղտոտվածության պատճառներն ըստ բնակիչների



Սույն հետազոտությունն իրականացրել է Իջևան ԻնֆոՏունը ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում
Հետազոտության հարցաթերթը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄկողմից:ԵՀՀ ՀՄ-ն համակարգում է Իջևան ԻնֆոՏուն ծրագիրը:
Իջևան ԻնֆոՏունը ծրագրի այս փուլում իրականացրել է հարցում պարզելու Աղստև գետի աղտոտվածության պատճառները ըստ բնակիչների և դրանց հանարավոր լուծման տարբերակները:
Հետազոտությունն իրականացվել է Իջևան համայնքում ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Իջևան Ինֆոտան կողմից:
Հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել Իջևան Ինֆոտան կամավորները: Հետազոտությունն իրականացվել է 14 տարեկանից բարձր բնակչության շրջանում, հարցաթերթի հիման վրա՝ դեմ առ դեմ հարցման միջոցով:
Հարցվողների թիվը՝ 120:
Ռեսպոնդենտների գերակշիռ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են (73):