понедельник, 3 августа 2020 г.

Մի կամավորի պատմություն


Մի կամավորի պատմություն

 



English text below





Մենք կարոտում ենք քեզ Իջևանում, որպես Խաղաղության կորպուսի կամավոր դու կարևոր դեր ես խաղացել մեր համայնքում նվիրաբերելով քո թանկարժեք ժամանակը, կիսվելով քո գիտելիքներով և փորձով ինչը շատ երիտասարդների կյանքում բերել է դրական փոփոխություններ։

Քո քաջալերող խոսքերը և աջակցությունը մեծ նշանակություն են ունեցել ինչպես ԻնֆոՏան կամավորների այնպես էլ ԵՊՀ ԻՄ ուսանողների կյանքում։ 
Ես մի քանի հարց եմ պատրաստել խնդրում եմ կիսվել Հայաստանում ունեցած քո փորձով։  

Պատմի
ր մի քիչ քո մասին։ Ո՞ր 3 բառերն են քեզ ամենալավը նկարագրում։ Ի՞նչն է քեզ մոտիվացնում։ Ի՞նչ ձգտումներ ունես ու ի՞նչ ես ամենաշատը ցանկանում։



    Իմ անունը Հեսուս Վիկտոր Ալֆոնսո Այալա-Նարանհո է և ես ապրում եմ Կալիֆորնիա նահանգի Օլիվհըրստ քաղաքում։ Ես Խաղաղության կորպուսի կամավոր եմ և նախկինում աշխատել եմ որպես համակարգող Հարավային Կալիֆորնիայի համայնքային քոլեջում, իսկ դրանից առաջ որպես կրթության ոլորտի հետազատող։ Ինձ ամենալավը նկարագրող երեք բառերը՝ հավատարիմ, աջակցող և զվարճալի։ Հավատարիմ, քանի որ նվիրված եմ այն մարդկանց, ում մասին հոգ եմ տանում։ Աջակցող, որովհետև սիրում եմ օգնել ու կյանքիս ընթացքում միշտ օգնել եմ մարդկանց։ Եվ իհարկե, զվարճալի, որովհետև սիրում եմ ուրախ լինել և լավ ժամանակ անցկացնել։

       Ինձ ամենաշատը մոտիվացնում են այն հրաշալի մարդիկ, որոնց հանդիպել եմ կյանքիս ընթացքում, ինչպիսիք են մտերիմ ընկերներս ՝ Shaina, Alden, Deshawn, Kristina), բացառիկ կամավորներ, որոնց հանդիպել եմ Հայաստանում կամավորության ժամանակ (Mante, Ani, Kim, Brady and several others!), և բազմաթիվ այլ մենթորներ (Dr. Person, Yvonne, Gisela, Stepan and more). Վերջապես, ինձ մոտիվացնում են Հայաստանի, իմ համայնքի, Ինֆոտան և ԵՊՀ ԻՄ-ի բացառիկ երիտասարդները և ինձ հյուրընկալող ընտանիքը։

       Կան մի քանի բաներ, որ ցանկանում եմ ամենից առավել։ Ուզում եմ օգնել և երջանկացնել մարդկանց և նորը սովորել ամբողջ կյանքիս ընթացքում։ Երիտասարդ ժամանակներից ի վեր ապրել եմ կամավորությամբ զբաղվելով և օգնելով բոլոր նրանց, ում կարողացել եմ։ Մարդկանց օգնելու շնորհիվ ես ոչ միայն իմ մասին եմ շատ բաներ բացահայտում, այլ նաև նրանք այնքան են փորձ ձեռք բերում, որ ինձ էլ են օգնում։ Ես ավելի քան ուզում եմ մարդանց ուրախ տեսնել։


Ինչու՞ ցանկացար դառնալ Խաղաղության կորպուսի կամավոր։ Ընտրել ես Հայաստանը, թե՞ քեզ այստեղ են կամավոր նշանակել։ Եթե ընտրել ես, ապա ինչու՞ հենց Հայաստանը։


        Խաղաղության կորպուսի մասին լսել եմ իմ լավ ընկեր Թրևորից, քանի որ նրան պատմել էի իմ ճանապարհորդելու և մարդկանց օգնելու ցանկության մասին։ Այդ ժամանակ դեռ 22 տարեկան էի։ Բացի դրանից նպատակ ունեի նաև աշխատել և մագիստրոսի կոչում ստանալ մինչև  29 տարեկանը, որից հետո արդեն զբաղվել կամավորությամբ։ Կամավորություն չի նշանակում միայն օգնել մարդկանց, այլ նաև հարստացնել սեփական կյանքդ նրանց տված սիրով և ջերմությամբ։

       Ընտրել եմ Հայաստանը, որովհետև այստեղ կար համայնքի և երիտասարդության զարգացման մի ծրագիր, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չգիտեի ինձ մոտ կստացվի թե ոչ։ Ուզում էի երիտասարդների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատել և փորձս կիսել։ Այլ կարևոր պատճառներից էր նաև այն, որ իմ լավագույն ընկերներից մեկը՝ Քրիստինեն, Հայաստանից է և առաջին հայն է, ում հանդիպել եմ։ Նա իմ երբևէ հանդիպած ամենաընկերասեր մարդկանցից է և ինձ բազմաթիվ անգամներ օգնել է դժվարին պահերին, դրա համար էլ ուզում էի հայկական մշակույթին ավելի լավ ծանոթանալ։