Մարդամեջ



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔ



«Մարդամեջ սոցիալական նորարարության»  հավաքն իրականացվում է «Մեդիանքաղաքացիների տեղեկացված մասնակցությանհամար» ծրագրի շրջանակներում։

Մարդամեջ 2019
Մարդամեջ սոցիալական նորարարության հավաքի
նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական բարեփոխումներ, ապակենտրոնացում, թափանցիկություն, հաշվետվողականություն և մարդու իրավունքներմասին տեղեկատվության հանրությանն առավել հասանելի դառնալուն և հանրային մասնակցության բարձրացմանն այդ գործնթացներում ինչպես նաև նպաստել այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:                                                                                                                                                    
«Մարդամեջ սոցիալական նորարարության»  հավաքն օգնում է
 
- վերհանել տվյալ մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ
- ի մի բերել ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները,
- ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:


Մարդամեջ 2019

Հավաքի
ընթացքում ընթանում են խմբային աշխատանքներ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվում են հարթակներ, որոնք նպաստում են սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը։
Քննարկումների արդյունքում, յուրաքանչյուր ինֆոտան ընտրված  լավագույն ծրագրերը ստանում են ֆինանսական աջակցություն իրենց սոցիալ-նորարարական գաղափարները իրականացնելու համար:


Հավաքին կարող են մասնակցել ծրագրավորողներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց գործունեության մեջ կիրառում են համացանցի գործիքները. նրանք, ովքեր կարողանում են առանձնացնել իրենց մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա լուծման տարբերակ՝ օնլայն կամ օֆլայն միջոցներով:

—————————————————————————————————————————
—————————————————————————————————————————

Տավուշի մարզում «Մարդամեջ սոցիալական նորարարության»  հավաքի աջակցությամբ իրականացված հաջողակ ծրագրերի մասին ավելի իմանալու համար կարող եք անցնել ստորև ներկայացված հղումներով.



«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։


Комментариев нет:

Отправить комментарий