пятница, 15 октября 2021 г.

Հանդիպում Քննադատական Մտածողություն Դպրոցին Մասնակցած երիտասարդների հետ


Հանդիպում Քննադատական Մտածողություն Դպրոցին Մասնակցած երիտասարդների հետ

Հոկտեմբերի 14-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ հանդիպում Քննադատական մտածողության դպրոցին մասնակցած երիտասարդ ուսանողների հետ։ ԵՀՀ աշխատակիցները երիտասարդների հետ քննարկեցին իրենց գաղափարների հնարավոր իրականացման ընթացիկ վիճակները։ Երիտասարդներից ոմանք առաջին անգամ էին եկել Ինֆոտուն և ցանկություն հայտնեցին կամավորագրվել Ինֆոտանը, համընդհանուր ջանքերով իրականացնել իրենց նախաձեռնությունները։









среда, 13 октября 2021 г.

«Լիտերատուսի արկածները»


«Լիտերատուսի արկածները»

 

Հոկտեմբերի 12-ին Իջևան Ինֆոտանը հյուրընկալվել էին Իջևանի և հարակից համայնքերի 10 դպրոցների ուսուցիչներ։ 

Նպատակն էր փորձարկել մեձիանախաձեռնությունների կենտրոնի կողմից ստեղծված մեդիագրագիտության հմտությունների զարգացման «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղը։ Այն նախատեսված է բարձր դասարանի աշակերտների համար։ Խաղն ունի 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը հաղթահարելուց մասնակիցները անցնում են մի շարք տեղեկատվական լաբիրինթների միջով։ 

пятница, 1 октября 2021 г.

Հանդիպում Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի հետ


Հանդիպում Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի հետ



Սեպտեմբերի 30-ին Մարդամեջ 2021 «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում կայացավ հանդիպում Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի և Իջևան Ինֆոտան կամավորների և համայնքի ակտիվ բնակիչների միջև։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել առաջիկայում նախատեսված Իջևան խոշորացված համայնքի կառուցվածքը, հնարավորությունները և մարտահրավերները: Քննարկման ողջ ընթացքում ներկաները ազատորեն հարցնում էին իրենց հուզող հարցերը առաջիկայում սպասվող փոփոխությունների վերաբերյալ, իսկ պարոն Արթուր Ճաղարյանը անկեղծորեն պատասխանում էր հուզող բոլոր հարցերին՝ փորձելով ներկայացնել իրավիճակը ամենատարբեր տեսանկյուններից: