вторник, 24 марта 2020 г.

ԻնֆոՏունն իմ կյանքում


ԻնֆոՏունն իմ կյանքում
Բելլա Մադաթյան
Վազաշեն համայնք
Բարև սիրելի հարգելիներս կամ հարգելի սիրելիներս։ Իրականում դա կապ չունի, եթե դու կարդում ես սա, ուրեմն, և՛ սիրելիս ես, և՛ հարգելիս։
Չեմ ուզում երկար գրել ու ձանձրացնել ձեզ, որովհետև այն ինչ հիմա կգրեմ ավելի կարևոր է հենց ձեզ համար։
Մի քանի ամիս առաջ, ավելի կոնկրետ 2019 թվականի ամռանն առաջին անգամ լսեցի Իջևան ԻնֆոՏան մասին, հեռու ու մոտիկ ընկերուհուցս։ Facebook-ում սկսեցի որոնումներ անել, նֆոՏան մասին։ Նայեցի լուսանկարներ, հրապարակումներ ու վճռեցի ԻնֆոՏունն ինձ համար է։ Չէ , թող կարծիք չստեղծվի, որ մինչև ԻնֆոՏունը ես ակտիվ չեմ եղել։  Ես մասնակցել եմ տարբեր ծրագրերի ու դասընթացների, բայց Ինֆոտունն ուրիշ էր ու դրանում ես համոզվեցի, մինչև այնտեղ գնալս։
Գնացի ու ծանոթացա Վարսիկի ու Էմիլյայի հետ։ Հեքիաթային թիմ էր․․․
Սկսվեց․․․

суббота, 21 марта 2020 г.



Քանդակի սիմպոզիումներն Իջևանում


           
«Երաժիշտները»
Արմեն Սամվելյան
Հայաստանում կազմակերպված սիմպոզիումների թվում առանձնանում են իջևանյանները, քանի որ դրանք դարձան պարբերական. առաջին սիմպոզիումն այստեղ կազմակերպվեց 1985 թ., վերջինը`1991 թ.:

            Այդ միջոցառումների արդյունքում կերտվեցին տարբեր ոճերով և թեմաներով հարյուր տասներեք քարարձաններ, որոնք տեղադրվեցին Իջևանի քաղաքային զբոսայգում, մանկական զբոսայգում, քաղաքի «դարպասների» մոտ և մի մասն էլ մերձակա Գետահովիտ գյուղում: Իջևանում ստեղծագործում էին հայ և այլազգի ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու թվով 78 քանդակագործ:

Քանդակագործների իջևանյան համամիութենական առաջին սիմպոզիումը տեղի ունեցավ 1985 թ. –ին: Սիմպոզիումի կարգախոսն էր` «Խաղաղություն և աշխատանք»:  Ստեղծվեցին 13 ստեղծագործություններ: Քանդակագործների իջևանյան համամիութենական երկրորդ սիմպոզիումը  կայացավ 1986 թ. և ձոնված էր ՄԱԿ-ի կողմից հայտարարված «խաղաղության» տարվան:  Իջևանի քանդակագործական վերջին երկու սիմպոզիումները տեղի ունեցան 1990-1991 թթ.: Քանդակագործներն աշխատում էին երբեմն գնդակների շառաչյունի ներքո, և ստեղծված գործերում էլ արթուն էր բողոքի շունչն ընդդեմ անարդարության:
«Լավ լուր»
Բենիկ Պետրոսյան 

            Թեմատիկ առումով քանդակներից շատերը առնչվում են Սպիտակի երկրաշարժի, Սումգաիթյան եղեռնագործության և ղարաբաղյան շարժման հետ ` այս իրադարձություններն արտահայտելով այլաբանական, վերարտադրողական, հերոսական, աստվածաշնչյան, նաև վիպական-հայրենասիրական մոտիվներով: