пятница, 27 июня 2014 г.

«ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացը» հանդիպում Տավուշի մարզի հկ-ների հետ

ՀՊԴ գործընթաց- հանդիպում
 Տավուշի մարզի հկ-ների հետ
    -Մեր նպատակն է, որ մարզերում գործող հասարակական կազմակերպությունները հնարավորինս իրազեկ լինեն այս գործընթացի վերաբերյալ և հետևողական լինեն պետության կողմից ստանձնած հանձնարարականների կատարմանը: Կոչ ենք անում լինել ակտիվ և միանալ արդեն իսկ գործընթացում ներգրավված հասարակական կազմակերպություններին կամ հանդես գալ առաձին զեկույցներով, կատարել պետության կողմից ստանձնած հանձնարարականների քարտեզագրում և սահմանել առաջնահերթություններ, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով,- ԵՀՀ ՀՄ-ում ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի՝ Մարինե Մալխասյանը: