Սեպտեմբեր 27, 2018
«Աղստև գետի աղտոտման
իրական պատճառները և դրանց լուծման հնարավոր տարբերակները»
Հանրային քննարկման ամփոփում
Նպատակը քննարկել և հասկանալ Աղստև գետի
աղտոտման իրական պատճառները և գտնել հստակ լուծումներ:
Հանրային քննարկում |
Աղստև գետը' 09.10.2018թ.-ին |
- Գետի երկայնքով կառուցված կրպակներն են, որոնք ստեղծել են նպաստավոր պայմաններ գետը ծաղկանոցից աղբանոց դարձնելու: Այնքան խիտ են կրպակները, որ անհնար է դարձել կազմակերպել այդ հատվածի աղբահանությունը:
- Աղբահանությունը պատշաճ ձևով չի իրականացվում: Սա փաստում են նաև գետին հարակից ձեռնարկությունների շահագործողների շրջանում Իջևան ինֆոտան կողմից 2018թ.-ի մարտին իրականացված հարցման արդյունքները: (Տես հավելված 1-ում)
- Անհամաձայնություն կա նաև աղբատար մեքենայի մոտենալու ժամի հետ կապված: Ծառայություն մատուցողը կարծես թե ժամը չի որոշել շահառուների հետ: Հետևաբար ծառայություն մատուցողը պնդում է, որ մեքենան մոտենում է, իսկ շառահուների մի մասը պնդում է, որ չի մոտենում նշված ժամին, իսկ մյուս մասն ասում, որ այդ ժամն իրենց հարմար չէ:
- Խանութ սրահներին և բնակիչներին նույնանման մոտեցում է ցուցաբերվում, այնինչ այս երկու շահառուները տարբեր մասշտաբների աղբ են ստեծում և տարբեր կարիքներ ունեն:
Լուծումներ
|
Լուծման նկարագրությունը
|
1.
Մեկ անգամ հիմնովին մաքրել Աղստև գետի հունը
|
Մարդը ենթագիտակցորեն
աղբը նետում է արդեն իսկ աղտոտված տեղում: Եվ եթե գետի հունը մեկ անգամ հիմնովին
մաքրվի ինչպես մարդածին աղբից այնպես էլ գետի մեջ աճած թփերից ու մանր-մունր ծառերից
ապա սա մեծ ազդեցություն կունենա մարդկանց վրա: Սա նաև աղբահանություն իրականացնողին
ավելի շատ բարոյական իրավունք գետը չախտոտելու պահանջ ներկայացնել քաղաքացիներն:
Ավելի հեշտ է պանաջել մաքուր պահել մաքուր գետը, քան թե չաղտոտել արդեն իսկ աբանոցի
վերածված գետը:
Եթե համայնքը
չունի համապատասխան տեխնիկա և դրա ձեռքբերումն թանկ է ու ոչ խելամիտ ապա գուցե հնարավոր
է վարձակալել այն կամ այլ համայնքից կամ որևէ կազմակերպությունից:
|
2.
Վերանայել աղբահանության գրաֆիկը և կազմել նոր գրաֆիկ, որը հիմված կլինի շահառուների
կարիքների վրա:
|
Հնարավոր է
որ անհաժեշտություն կա որպեսզի մեքենան օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան մոտենա
գետին հարակից խանութներին և երկու անգամ իրականացվի աղբահանություն:
Ժամերը սահմանելուց
առաջ այն պարտադիր պետք է քննարկվի սպասարկման սրահների/ձեոնարկությունների հետ:
Իջևան ինֆոտունը
կկազմակերպի հարցում և այն կներկայացնի համայնքապետարան:
Մյուս կողմից պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո սպասարկման սրահների և ձեռնարկությունների շահագործողները պարտավորվում են ըստ սահմանված գրաֆիկի աջակցել աղբահանություն իրականացնողին պատշաճ կերպով իրականացնել այն:
·
Եթե տվյալ ժամը հարմար չէ ձեռնարկությանը, ապա դա արդեն իսկ տվյալ ձեռնարկության
պատասխանատվությունն է ինքնուրույն կազմակերպել սեփական գործունեությունից առաջացած
աղբի տեղափոխումը: Սակայն ոչ մի դեպքում գետը նետելը չի կարող լինել տարբերակ:
Կարելի է աղբը լցնել համապատսխան պարկերի մեջ և այն դնել սրահի դիմաց, որպեսզի մեքենան անցնելուց
այն վերցնի: Սակայն այս տարբերակն ունի ռիսկային գործոն՝ թափառող շները, որոնք շատ
են հատկապես շուկային հարակից հատվածում և կարող են աղբը քարշ տալ ու տարածել ամբողջ
շրջակայքում:
|
3.
Ձեռնարկատերերի և բնակչության համար ունենալ առանձին մոտեցում:
|
Չեն կարող նույն
մոտեցումներն աշխատել և՛ ձեռնարկությունների և՛ բնակիչների համար:
Մոտեցումները մշակելուց առաջ նույնպես համայնքապետարանը պետք է կազմակերպի հանրային լսում՝ հասկանալու համար այս երկու շահառուների կարիքները: |
4.
Ձեռնարկություններին ցույց տալ լավ օրինակներ և կոչ անել որպեսզի նրանք նույնպես
կիրառեն դրանք
|
Սպասարկման
սրահների և ձեռնարկությունների տերերին առաջարկել որպեսզի նրանք նույնպես «Իջևան
սիթի»-ի և «Բազե» խանութի Անկախության փողոցում գտնվող սրահի օրինակով համապատասխան
ցանց ձեռք բերեն և այդտեղ հավաքեն իրենց
գործունեությունից առաջացած աղբը (ստվարաթուղթ, պլաստիկ), որն այնուհետ կտեղափոխվի
համապատասխան ծառայության կողմից:
|
5.
Հանրային վերահսկողություն՝
ա) աղբահանություն կազմակերպողի նկատմամբ բ) գետի հարակից ձեռնարկությունների նկատմամբ |
Մշակել և ստեղծել
հանրային վերահսկողություն իրականացնելու մեխանիզմներ աղբահանություն իրականացնող
կառույցի նկատմամբ:
Հանրային վերահսկողություն
ձեռնարկատերերի նկատմամբ՝
ա) բոյկոտման ակցիաներ՝ աղբ թափողին նկարել և նկարը տարածել սոց ցանցերում, բ) մոտենալ և տեղում նախատել,
գ) չօգտվել
տվյալ ձեռնարկության ծառայությունից կամ չգնել ապրանքը և հակառակ սրան գնել այն ձեռնարկությունների
ծառայություններն ու ապրանքները, որոնք չեն աղտոտում շրջակա միջավայրը՝ մասնավորապես
գետը:
Խրախուսել բարեխիղճ
ձեռնարկատերեին, նրանց օրինակները ցույց տալ մյուսներին:
|
6.
Տեղադրել տեսախցիկներ
|
Եթե ցանկանում
ենք կիրառել տույժ-տուգանքնրի համակարգ, ապա անհրաժեշտ է տեղադրել տեսախցիկներ որպեսզի
նրանք արձանագրերն խախտումներն ու օրինապահ մարմինները հիմք ունեն արձանագրություն
կազմելու և օրինախախտին տուգանելու համար:
Սակայն ներկաների մեծամասնության կարծիքով պետք չէ միանգամից գնալ կոշտ քայլերի և կիրառել
տուգանքներ: Անհրաժեշտ է առաջնորդվել
զգուշացում-նկատողություն-տուգանք տրամաբանությամբ:
·
- Պատասխանատվության ենթարկելու դեպքեր եղել են,-ասում է ՀՀ ոստիկանության Տավուշի
մարզային վարչության Իջևանի բաժանի պետ Գ. Միրզոյանը: Ոստիկանապետը խնդրի լուծումը
տեսնում է համատեղ աշխատանքի արդյունքում՝ ՀԿ-ներ, ՏԻՄ, երիտասարդություն, բնակիչներ
և ձեռնարկությունների տերեր: Ըստ ոստիկանապետի միայն պատժելով հնարավոր չէ հասնել
խնդրի լուծման: Նա նաև նշեց, որ իրենք առանց հիմքի և փաստերի չեն կարող որևէ մեկին
պատասխանատվության ենթարկել լինի դա աղբահություն իրականացնողը թե աղբը գետը նետողը:
Նա ոստիկանության անունից պատրաստակամություն հայտնեց համագործակցել բոլոր շահագրգիռ
կողմերի հետ և կազմակերպել շուրջօրյա վերահսկողություն տվյալ հատվածում:
|
7.
Կազմակերպել կրթական ակցիաներ, որոնք կբարձրացնեն հանրային իրազեկվածության
մակարդակը:
|
Անհարժեշտ է
մարդկանց հետ ավելի շատ խոսել այս խնդրի և երևույթի բացասականության մասին: Տարբեր
հանդիպումների ու ակցիաների միջոցով բարձրացնել մարդկանց գիտակցությունը այն աստիճանի,
որ նրանք գետը չդիտարկեն որպես աղբատար:
Իսկ եթե ինչպես
իրենք են շատ հաճախ նշում այդպես են վարվում քանի որ այլ տեղ չունեն աղբը լցնելու
համար կամ իրենք վճարում են, սակայն դրա
դիմաց չեն ստանում համապատասխան ծառայություն, ապա անհրաժեշտ է աղբահանություն իրականացնողից
պահանջել ծառայության որակի բարձրացում, ոչ թե ի պատասխան աղբը նետեն գետը:
·
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատորության սերմանումն անհրաժեշտ է մանկապարտզներից
և դպրոցներից:
|
8.
Համայնքապետարանի՝ մասնավորապես կոմունալ ծառայության աշխատանքների առավել թափանցիկացում:
|
Համայնքապետարանի՝
մասնավորապես կոմունալ ծառայության աշխատակիցները,
պետք է առավել հաճախ հանդիպեն ձեռնարկատերերին և լսեն նրանց պահանջներն ու առաջարկները,
ու փորձ արվի միասին գտնել խնդիրների լուծումները:
Կոմունալ ծառայությունը պետք է նաև բաց լինի խոսելու իր խնդիրներից ու կարիքներից: Պետք է մարդկանց ներկայացնել թե ի՞նչ ու ինչքա՞ն ռեսուրսներ են ծախսվում համայնքի բյուջերից աղբահանություն իրականացնելու համար:
Այս հարցում
նրանք կարող են համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ և այս հանդիպումները
կազմակերպել նրանց աջակցությամբ:
|
9.
Վերացնել գետի վրա գործող կրպակների սանհանգույցները:
|
Միևնույն ժամանակ
անհրաժեշտ է մարդկանց լուծումներ առաջարկել՝ մաքրման կայան կամ նմանատիպ այլ լուծում:
|
10. Դադարեցնել երթևեկությունը Աբովյան փողեցում,
|
Բնակիչներից
մեկի կողմից առաջարկ եղավ նաև դադարեցնել
երթևեկությունը Աբովյան փողեցում, քանի որ այդ փողոցով երթևեկությունը հավելյալ ծանրաբեռնում
է փողոցն ու նաև շատ հաճախ վտանգավոր դառնում քաղաքացիների համար՝ առավել ևս երեխաների
համար: Մյուս կողմից այս մեքենաները նաև խոչընդոտում են անբահանության իրականացմանը:
|
Հավելված 1
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Աղստև գետի աղտոտվածության պատճառներն ըստ բնակիչների
Հետազոտության հարցաթերթը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) կողմից:ԵՀՀ ՀՄ-ն համակարգում է Իջևան ԻնֆոՏուն ծրագիրը:
Իջևան ԻնֆոՏունը ծրագրի այս փուլում իրականացրել է հարցում պարզելու Աղստև գետի աղտոտվածության պատճառները ըստ բնակիչների և դրանց հանարավոր լուծման տարբերակները:
Հետազոտությունն իրականացվել է Իջևան համայնքում ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Իջևան Ինֆոտան կողմից:
Հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել Իջևան Ինֆոտան կամավորները: Հետազոտությունն իրականացվել է 14 տարեկանից բարձր բնակչության շրջանում, հարցաթերթի հիման վրա՝ դեմ առ դեմ հարցման միջոցով:
Հարցվողների թիվը՝ 120:
Հարցվողների թիվը՝ 120:
Ռեսպոնդենտների գերակշիռ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են (73):
Հարցվածների մեջ տոկոսային հարաբերությամբ մեծ տեղ են զբաղեցնում 25-35 տարեկանները և 50-ից բարձր տարիքի անձինք:
Ստանալով վերջնական պատկերը՝ հասկանում ենք, որ գործ ունենք կրթական բավականին բարձր մակարդակ ունեցող հասարակության հետ: Այսպես՝ հարցվողների 20-ը ունի միջին մասնագիտական, 40-ը՝ բարձրագույն կրթություն:
Գետի աղտոտման պատճառներն ըստ հարցվածների:
Աղբահանության կազմակերպման որակը
· Գերազանց-3
· Լավ-12
· Բավարար-23
· Վատ-61
Մաքրության համար պատասխանատու է.
· Համայնքապետարան-34
· ափի մոտ գտնվող կրպակների տերերը-42
· բնակիչները-57
· բնապահպանության նախարարությունը -19
· այլ
Ըստ հարցվածների հնարավոր լուծման տարբերակներից են աղբամանների տեղադրումը և քանակի ավելացում ափի մոտ գտնվող խանութների շրջակայքում: Ամռանը նախարարության կողմից կազմակերպվի շաբաթօրյակ: Սահմանվեն տուգնաքներ: Կարգավորել աղբը հավաքելու հաճախականությունը, այդ հատվածում դարձնել ամենօրյա, աղբը հավաքել առավոտյան և երեկոյան:
1. Ի՞նչ եք պատրաստ անել գետի մաքրության համար
· տեղադրել աղբամաններ-21
· տարածել տեղեկատվություն-17
· չաղտոտել-50
· դա իմ գործը չէ-11
· մասնակցել շաբաթօրյակի-37
Իջևան, 2018
Իջևան, 2018
Комментариев нет:
Отправить комментарий