среда, 28 декабря 2022 г.

Ամանորն Իջևան ԻնֆոՏանը

 Secret Santa

Ամանորին եւ Սուրբ Ծննդյանն ընդառաջ դեկտեմբերի 28-ին Իջևան ԻնֆոՏան կամավորները Secret Santa խաղացին։
Խաղն անցավ շատ ուրախ մթնոլորտում։ Խաղի ընթացքում կամավորները փոխանակվեցին նվերներով։

Հատուկ շնորհակալություն մեր կամավորներ Erik Amyan-ին, Անի Բեկնազարյանին և Սյուզաննա Բլբուլյանին խաղի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար։

«Իջևան ԻնֆոՏուն» ՀԿ-ն շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, բոլորի ընտանիքներին և մեր երկրին մաղթում խաղաղություն, սեր և համերաշխություն։



четверг, 8 декабря 2022 г.

«Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ»

 Կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների համար

Դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցավ «Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ» ՀԿ-ների կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի 4 համայնքների՝ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի հասարակական կազմակերպությունների համար։
Առաջին օրը դասընթացն իրականացրեց Աբրահամ Արտաշեսյանը։ Նա առաջին հատվածում խոսեց համայնքներում սոցիալական խմբերի և նրանց կարիքների գնահատման մասին, այնուհետև, երկրորդ հատվածում՝ սոցիալական ծառայությունների տրամադրման, անհատական սոցիալական ծրագրերի, տեղական սոցիալական ծրագրերի մասին, մասնակիցները քննարկեցին որոշակի դեպքեր։
Օրվա վերջում ձևավորվեցին խմբեր, որոնք դասընթացավարի աջակցությամբ քննարկեցին համայնքային մակարդակում իրականացվող ծրագրեր, մշակեցին ջատագովության գաղափարների պլան և ներկայացրին այդ ծրագրերը։

пятница, 25 ноября 2022 г.

SIDA - Բռնության կանխարգելում

Հանդիպում ոլորտի հետ առնչվող կազմակերպությունների հետ

Նոյեմբերի 23-ին Իջևան ԻնֆոՏունը իրականացրեց Բռնության և խտրական վերաբերմունքի հարցերով զբաղվող ՏԻՄ-ին կից խորհրդակցական մարմնի ձևավորմանն ուղղված հանդիպում։

Հանդիպման նպատակն էր միավորել ոլորտի հետ առնչվող կազմակերպությունների, հասկանալ ինչ մեթոդաբանությամբ է անհրաժեշտ աշխատել, որպեսզի կատարված աշխատանքն ավելի արդյունավետ լինի, ինչպես Հայաստանում փոխել մշակույթն այնպես, որ նպատակ լինի ոչ թե արձագանքել բռնության դեպքերին, այլ մշտապես փորձել կանխարգելել նման դեպքերը՝ ուղղելով համատեղ ջանքերը խնդիրների արդյունավետ և համապարփակ լուծմանը։ Կարծիքներ հնչեցին նաև այն մասին, որ կարևոր է ունենալ ինստիտուցիոնալ համագործակցության լուծումներ։

пятница, 18 ноября 2022 г.

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»

 Տեղեկատվական հանդիպում Գյումրիում

[English Text Below]

Նոյեմբերի 15-ին Գյումրի ԻնֆոՏանը տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։ Հանդիպումն իրականացվեց «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի տեղեկատվական արշավի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին, տեղում փորձեցին կիրառել հմտությունները և պարզաբանել առաջացած հարցերը։

понедельник, 14 ноября 2022 г.

Տեղեկատվական Հանդիպում


 Նոյեմբերի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ընդունելության գրասենյակը տեղեկատվական հանդիպում անց կացրեց Իջևան ԻնֆոՏանը։

Հանդիպման ժամանակ ներկայացվեց ՀԱՀ մագիստրատուրայի ծրագրերը, ինչպես նաև 2023 թվականի ընդունելության և ֆինանսական օժանդակության պայմանները։
Մասնակիցները ակտիվ ձեւով ուղղեցին հետաքրքրող բոլոր հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

среда, 2 ноября 2022 г.

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) տեղեկատվական հանդիպում

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ընդունելության գրասենյակը նոյեմբերի 10-ին՝ հինգշաբթի՝ ժամը 3։30-ին, Իջևանի ԻնֆոՏանը կներկայացնի մագիստրատուրայի իր ծրագրերը, ինչպես նաև՝ 2023 թվականի ընդունելության և ֆինանսական օժանդակության պայմանները։

Հետաքրքրված դիմորդները կարող են նախապես գրանցվել տեղադրված հղումով և մասնակցել հանդիպմանը։

вторник, 1 ноября 2022 г.

Տեղեկատվական Հանդիպում

Մեդիանախաձեռնությունների կենտրոն


Հոկտեմբերի 28-ին Մեդիանախաձեռնությունների կենտրոնը Իջևան ԻնֆոՏանը անցկացրեց տեղեկատվական հանդիպում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սոցիալական ցանցերում և առհասարակ մեդիաում տիրող տեղեկատվական հոսքերի կեղծ և իրական լինելը, ինչպես տարբերակել և այլն։
Հանդիպումն անցավ շատ դրական մթնոլորտում, մասնակիցները շատ ակտիվ էին, տալիս էին հարցեր և արտահայտում կարծիքներ։






пятница, 21 октября 2022 г.

SIDA - Շահերի Բախում

Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթաց


Հոկտեմբերի 19 Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթացը Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների շրջանում։

Դասընթացը վարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը։

среда, 19 октября 2022 г.

EU4LabourRights

Տեղեկատվական հանդիպում Արագածոտնի մարզում


Հոկտեմբերի 14-ին Իջևան ԻնֆոՏան աշխատակիցները տեղեկատվական հանդիպում իրականացրեցին Արագածոտն ԻնֆոՏանը՝ «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի տեղեկատվական արշավի շրջանակներում։

Սույն հանդիպումը Իջևան ԻնֆոՏան կողմից ծրագրի շրջանակներում իրականացված երկրորդ հանդիպումն էր։
Արագածոտն ԻնֆոՏանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին, տեղում փորձեցին կիրառել հմտությունները և պարզաբանել առաջացած hարցերը։

понедельник, 17 октября 2022 г.

FLEX - Տեղեկատվական հանդիպում


Հոկտեմբերի 12-ին Իջևան ԻնֆոՏանը հրուրընկալեցինք FLEX ծրագրի շրջանավարտ Անի Ադամյանին։


Անին ներկայացրեց, թե ինչ է ծրագիրն իրենից ներկայացնում, ինչպես դիմել, ինչպիսի փորձառություն է ունեցել ինչպիսի մշակութային առանձնահատկությունների է առնչվել և թե ինչպես է իր կյանքը փոխվել ծրագրից հետո։
Հանդիպման վերջում երաժշտական կատարումներով հանդես եկավ Իջևանի ավագ դպրոցի աշակերտուհի Մանանա Բադիրյանը
Հոկտեմբերի 12-ին Իջևան ԻնֆոՏանը հրուրընկալեցինք FLEX ծրագրի շրջանավարտ Անի Ադամյանին։

English Club

Անգլերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացների հավաստագրերի հանձնման միջոցառումը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին Իջևան ԻնֆոՏունն իրականացրեց անգլերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացների հավաստագրերի հանձնման միջոցառումը։

Հավաստագրերի արժանացան դասընթացի այն մասնակիցները, ովքեր պարտաճանաչ ձևով հաճախել և ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։
Դասընթացների արդյունքում մասնակիցները ստացան A1-A2 մակարդակի խոսակցական անգլերենի գիտելիքներ, ձեռք բերեցին նոր բառապաշար և դասերի ընթացքում իրականացրին հնարավորինս շատ պրակտիկ վարժություններ և երկխոսություններ։
Հիշեցնենք, որ դասընթացներն իրականացրին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիությունների ֆակուլտետի Օտար լեզու և գրականություն բաժնի ուսանողներ Ջուլիետա Սարիբեկյանը և Վիկա Մելիքբեկյանը։

суббота, 15 октября 2022 г.

ԻնֆոՏների այցը Լիտվա

Սեպտեմբերի 25-ին ԻնֆոՏնային ցանցի համակարգողները և ԵՀՀ ներկայացուցիչները ուղևորվեցին Լիտվայի հանրապետություն։ Լիտվան Հյուսիսային Եվրոպայում՝ Բալթիկ ծովի ափին տեղակայված փոքր երկիր է։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն
բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում երկրորդ ուսուցողական այցը նախատեսված էր ԻնֆոՏների ցանցի համակարգողների համար, ովքեր հնարավորություն ունեցան ուսումնասիրելու և ծանոթանալու լիտվական ՔՀԿ-ների գործունեությանը, տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկություններին և այն բարեփոխումների ծրագրին, որն անցել են անկախությունից և Եվրոպական միությանն անդամակցելուց ի վեր, ծանոթացան էլեկտրոնային կառավարման մասնակցության գործիքներին, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության քարոզարշավների և քաղաքականության մշակման առանձնահատկությունների դրական փորձառության հետ։

понедельник, 10 октября 2022 г.

UWC Հայաստանի ընդունելություն

UWC Հայաստանի ընդունելության հայտադիմումները բաց են 2023-2025 թթ․ ակադեմիական շրջանի համար։

Եթե դու․
  • 15-16 տարեկան ես։
  • Քեզ համար անչափ կարևո՞ր է լավ կրթություն ստանալը։
  • Սիրու՞մ ես կրթությանը կից ապրել ակտիվ համայնքային կյանքով։
  • Ուզու՞մ ես լինել միջազգային դպրոցի համայնքի անդամ։
  • Ուզու՞մ ես քո գաղափարներով լուծել տեղային և գլոբալ խնդիրներ։
  • Ուզու՞մ ես ունենալ ընկերներ աշխարհի բոլոր անկյուններից։
ՈՒՐԵՄՆ UWC-ն ՀԵՆՑ ՔԵԶ ՀԱՄԱՐ Է։
Միացի՛ր շարժմանը։
Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 6-ը, ժամը՝ 23:00 Երևանի ժամով
Instagram: @uwcncarmenia
Ավելին՝ UWC Հայաստանի կայքում
Էլ․ հասցե: armenia@uwcnc.org


пятница, 7 октября 2022 г.

Clean Up Իջևանում

 Իջևան համայնքի թիվ 1՝ Ժանետ Մարդիկյանի անվան մանկապարտեզի հարակից աստիճանահարթակի մաքրման աշխատանքները Իջևան ԻնֆոՏան նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 5-ին Իջևան ԻնֆոՏան նախաձեռնությամբ իրականացվեց Իջևան համայնքի թիվ 1՝ Ժանետ Մարդիկյանի անվան մանկապարտեզի հարակից աստիճանահարթակի մաքրման աշխատանքները։ Սույն աստիճանահարթակը հանդիսանում է Իջևանի ամենաբանուկ կարճ ճանապարհներից մեկը, որով ամեն օր անցնում են հարյուրավոր քաղաքացիներ իրենց երեխաների հետ։
Մաքրման աշխատանքներին ներգրավվել են Իջևան ԻնֆոՏան մեծ ընտանիքի անդամները՝ կամավորները, աշխատակիցները, ինչպես նաև համայնքի սրտացավ բնակիչները։ Իջևան ԻնֆոՏան 3 կամավորներ (Մոնիկան, Աննա և Մարիամը) ստանձնել էին սույն նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 10 պարկ աղբ։ Մասնակիցները հաճույքով և ոգևորությամբ կատարեցին մաքրման աշխատանքները։

понедельник, 3 октября 2022 г.

EU4LabourRights

Տեղեկատվական հանդիպում Արագածոտն Ինֆոտանը


Իջևան Ինֆոտունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ) և Երևանում։

Այս տեղեկատվական արշավի շրջանակներում առաջիկա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Թալին քաղաքում, Արագածոտն Ինֆոտանը։

пятница, 30 сентября 2022 г.

Clean Up Իջևանում


 <<Իջևան Ինֆոտուն>>-ը նախաձեռնում է Իջևան համայնքի վատթար վիճակում գտնվող տարածքների մաքրման աշխատանքներ։ Այս անգամ ընտրվել է N1 մանկապարտեզի հարակից աստիճանահարթակը։ Մենք սպասում ենք քեզ հոկտեմբերի 5-ին, ժամը 15:30-ին։

Մեզ միանալու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝



пятница, 9 сентября 2022 г.

Մեր կամավորները /Արթուր Խաչատրյան/


Մեր կամավոր Արթուր Խաչատրյանն է։

Արթուրը սեփական նախաձեռնությամբ համայնքի տարբեր վայրերում տնկում է ծառեր, ջրում և խնամում դրանք, մասնակցում շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների, կազմակերպում արշավներ՝ բացահայտելով Տավուշ աշխարհի թաքնված գանձերը։
Արթուրը սիրում է իր տունը, իր հայրենիքը։ Հաճախ մենք չենք տեսնում Արթուրի տեսակը, իսկ իրական փոփոխությունները բերում են Արթուրը և իր նմանները։

понедельник, 5 сентября 2022 г.

Նոր Աշխատակից Իջևան ԻնֆոՏանը


Ծանոթացեք մեր նոր աշխատակցի՝ Անի Եգանյանի հետ

Անի Եգանյանը միացել է «Իջևան Ինֆոտուն» ՀԿ-ին / Եվրասիա համագործակցություն հիմնադարամի հյուսիսային մասնաճյուղին 2022թ. սեպտեմբերից՝ որպես գրասենյակի/ծրագրի օգնական։
Մինչև «Իջևան Ինֆոտուն» ՀԿ-ին միանալը Անին Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնում անցել է մասնագիտական պրակտիկա։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում կամավորական աշխատանքներ է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմում ՝ որպես համաժամանակյա թարգմանիչ:
Կամավորական աշխատանքներ է կատարել նաև «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ում:
Անի Եգանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Օտար լեզու և գրականություն» բաժինը։ Ունի բակալավրի աստիճան։

понедельник, 15 августа 2022 г.

English Club

 

🇦🇲

Իջևան Ինֆոտան անգլերենի դասընթացները մոտենում են ավարտին։
Մեր մասնակիցների մեծ մասը շարունակում են պարտաճանաչ ձևով և մեծ խանդավառությամբ հաճախել դասերին։

🇬🇧

The English lessons of Ijevan Infotun are coming to an end.
Most of our participants continue to attend the classes dutifully and with great enthusiasm.


пятница, 12 августа 2022 г.

«Հեքիաթերենը» Իջևանում

«Հեքիաթերենը» Իջևանում ✨🎪

Օգոստոսի 11-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «Կլորիկ, կապույտ, կանաչ նախշերով գնդակի պատմություն» ներկայացումը, որը Հեքիաթերեն ինտերակտիվ թատրոնը «Ժամանակակից հեքիաթը կախարդական ճամպրուկում» ծրագրի շրջանակներում։
Ներկայացման ընթացքում երեխաները տիկնիկների հետ ստեղծեցին նոր, բարի ու լուսավոր մի հեքիաթ մեր Երկիր մոլորակի 🌎մասին, որին պետք է բոլորս սիրենք ու պահպանենք։

суббота, 6 августа 2022 г.

Ակադեմիական Բարեվարքություն և Գրագիտություն

Վերջին դասընթացը ԵՊՀ ԻՄ Բնական գիտություններ և Կիրառական արվեստ ֆակուլտետների ուսանողների շրջանում

[English Text Below]

Օգոստոսի 5-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «Ակադեմիական բարեվարքություն և գրագիտություն» թեմայով դասընթացների շարքի վերջին դասընթացը։

Վերոնշյալ դասընաթացի մասնակիցներն էին ԵՊՀ ԻՄ Բնական գիտություններ և Կիրառական արվեստ ֆակուլտետների ուսանողները։

Նշենք, որ դասընթացների այս շարքի շնորհիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները հնարավորություն ստացան ավելի խորքային պատկերացում կազմել ակադեմիական բարեվարքության և գրագիտության վերաբերյալ, ավելի խորքային ծանոթացան գրագողությանը, հղում կատարելու ոճերին, ինչպես նաև ծանոթացան ինքնագրագողություն հասկացությանը ու Zotero հղումներ կատարելու ծրագրին։


Դասընթացներն իրականացվեցին ԵՊՀ ԻՄ Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ «Զարգացնենք Իջևանը միասին» ծրագրի շրջանակներում։

«Ակադեմիական Բարեվարքություն և Գրագիտություն»

  •  «Ակադեմիական բարեվարքություն և գրագիտություն»

    Օգոստոսի 5-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «Ակադեմիական բարեվարքություն և գրագիտություն» թեմայով դասընթացների շարքի վերջին դասընթացը։

    Վերոնշյալ դասընաթացի մասնակիցներն էին ԵՊՀ ԻՄ Բնական գիտություններ և Կիրառական արվեստ ֆակուլտետների ուսանողները:

    понедельник, 1 августа 2022 г.

    English Club

    Անգլերենի Ակումբ

    [English Text Below]

    Անգլերենի դասերը մոտեցել են կեսին։

    Մեր դասընթացավարները հաջողությամբ շարունակում են իրականացնել դասընթացները՝ մասնակիցներին տալով խոսակցական անգլերենի ամենառաջնային ու կիրառելի գիտելիքները։





    English lessons are halfway through.

    Our tutors continue to successfully conduct courses, providing participants with the most basic and practical knowledge of conversational English.

    суббота, 23 июля 2022 г.

    Ակադեմիական Բարեվարքություն եւ Գրագիտություն

    Ակադեմիական բարեվարքություն եւ գրագիտություն թեմայով դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների շրջանում

    Իջևան Ինֆոտունը շարունակում է իրականացնել Ակադեմիական բարեվարքություն եւ գրագիտություն թեմայով դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների շրջանում։

    Հերթական դասընթացը տեղի ունեցավ հուլիսի 22-ին՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ։
    Նշենք, որ դասընթացներն իրականացվում են ԵՊՀ ԻՄ Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ, «Զարգացնենք Իջևանը միասին» ծրագրի շրջանակներում։
    Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

    среда, 20 июля 2022 г.

    Տեղեկատվական հանդիպում

    Աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների բաց մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում ՔՀԿ շրջանում

    [English Text Below]

    Հուլիսի 20-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում մարզի որոշ ՔՀԿ ներկայացուցիչների հետ։

    Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների բաց մրցույթին։
    Նշենք, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է նախաձեռնությունների դրամաշնորհային բաց մրցույթ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի շահառու խմբերի համար։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ), Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Մաթևոսյան հիմնադրամի հետ համատեղ:

    вторник, 12 июля 2022 г.

    Ակադեմիական Բարեվարքություն եւ Գրագիտություն

    2-րդ դասընթաց  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների շրջանում

    [English Text Below]

    Հուլիսի 11-ին Ինջևան Ինֆոտանը տեղի ունեցավ Ակադեմիական բարեվարքություն եւ գրագիտություն թեմայով դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների շրջանում։

    Դասընթացն իրականցվեց ԵՊՀ ԻՄ Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ, «Զարգացնենք Իջևանը միասին» ծրագրի շրջանակներում։
    Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

    среда, 6 июля 2022 г.

    English Club - The Start of the Courses


    Անգլերենի առաջին դասընթացները

    [English Text Below]

    Սիրելի հետևորդներ,

    ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Իջևան Ինֆոտանը մեկնարկել են անգլերենի անվճար դասընթացները։ Դասընթացներին մասնակցելու համար դիմել էին Իջևան խոշորացված համայնքի 150-ից ավել բնակիչներ, որոնցից 40-ի մասնակցությամբ այժմ կազմվել է 2 խումբ։ Խմբերում ներառված են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ։ Առաջին դասընթացներն անցնում են խմբերի շատ ակտիվ մասնակցությամբ։

    понедельник, 4 июля 2022 г.

    «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»

    Տեղեկատվական Հանդիպում Իջևանում

    [English Text Bellow]

    Հունիսի 28-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող տեղեկատվական արշավի առաջին հանդիպումը։ Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ) և Երևանում։ Առաջին՝ Իջևան Ինֆոտանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին։ Կայքին ծանոթանալուց հետո աշխատանքային իրավունքների մասին խոսեց ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածաշրջանի կենտրոնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը։ Մասնակիցները նրան ուղղեցին իրենց հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

    пятница, 1 июля 2022 г.

    Ակադեմիական բարեվարքություն եվ գրագիտություն

     Առաջին դասընթաց շահառուների շրջանում

    [English Text Below]

    Հունիսի 30-ին Ինջևան Ինֆոտանը տեղի ունեցավ Ակադեմիական  բարեվարքություն եվ
    գրագիտություն թեմայով դասընթաց մեր շահառուների շրջանում։

    Դասընթացն իրականցվեց «Զարգացնենք Իջևանը միասին» ծրագրի շրջանակներում։

    Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։


    On June 30, a training on the topic of Academic integrity and literacy took place in in Ijevan Infotun among our beneficiaries.

    The training was implemented in the framework of the “Let’s develop Ijevan together” project.

    The project is implemented within the framework of the "Civil Society Support for Ensuring Impact on Reforms" project implemented by the Eurasia Partnership Foundation with the support of the Swedish Government.

    #Sweden4Armenia

    суббота, 25 июня 2022 г.

    "Empowering the private sector to combat disinformation"

      “Real information is Real business”


    [English Text Bellow]

    Հունիսի 24-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ CIPE Europe & Eurasia-ի ֆինանսավորմամբ իրականացվող "Empowering the private sector to combat disinformation" ծրագրի մեդիագրագիտության հմտությունների զարգացման Ֆոյկայի մեթոդաբանությամբ 1-օրյա դասընթացը՝ նախատեսված Իջևան համայնքի ՓՄՁ ներկայացուցիչների համար։

    Ծրագիրը կրում է “Real information is Real business” անվանումը և նպատակ ունի զարգացնելու Իջևան խոշորացված համայնքում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների մեդիագրագիտության հմտությունները։

    Դասընթացի ընթացքում մասնակիցները Սամվել Մարտիրոսյանի հետ ուսումնասիրեցին, թե ինչ է մեդիագրագիտությունը։ Սովորեցին, թե ինչպես ապահովել իրենց բիզնեսների կայքերի կամ էջերի անվտանգությունը։

    понедельник, 20 июня 2022 г.

    Տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ

    «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ

    Իջևան Ինֆոտունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։ Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ) և Երևանում։