Monday, February 4, 2019

Մրցույթ գրել սիրողների համար


Ե՞րբ - փետրվարի 12-ին, ժամը 15:30-ին,
Որտե՞ղ - Իջևան Ինֆոտանը,
Ո՞վքեր կարող են մասնակցել - մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած ցանկացած անձ:

Ի՞նչ է Write on-ը - այն գրավոր ստեղծագործական մրցույթ է, մրցույթի լեզուն անգլերենն է, սակայն գնահատման գործընթացում չեն դիտարկվելու քերականական և ուղղագրական սխալները: Գնահատվում է միայն մասնակցի ստեղծագործ միտքը:

Wednesday, January 30, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Քննարկում Իջևանի ավագանու թեկնածուների հետ
«Իջևան համայնքի խնդիրների լուծումներն ավագանու թեկնածուների նախընտրական ծրագրերում» թեմայով 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը (ԵՀՀ ՀՄ) ս.թ. փետրվարի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին ընդառաջ առաջադրված բոլոր թեկնածուներին հրավիրում է նախընտրական քննարկման:

Օրը՝ Փետրվարի 15-ին,
Ժամը՝  11:00-14:30
Վայրը՝ «Ռուզան» սրճարան
(Հասցե ՝ ք. Իջևան, Երևանյան 5/7)

Բանավեճի ընթացքում յուրաքանչյուր թեկնածուին կտրվի ժամանակ ներկայացնելու իր ծրագիրը այնուհետ կտրվեն հարցեր ներկայացված ծրագրերի  և համայնքում առկա խնդիրների վերաբերյալ: 

Tuesday, January 15, 2019


Կամավորական աշխատանքի հնարավորություն
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ)

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը հրավիրում է պատասխանատու, պարտաճանաչ, մանրուքների հանդեպ ուշադիր և համակարգչից օգտվելու բազային գիտելիքներ ունեցող երիտասարդի համայնքային կայքերի մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու համար:
Կայքերի մշտադիտարկումն իրականացվում է ամիսը 1 անգամ, ամսվա վերջին օրերին՝ հատուկ ստեղծված ձևաթղթի օգնությամբ:
ԵՀՀ ՀՄ մշտադիտարկում իրականացնում է 2018 թվականից ի վեր:

Դիմել կարող է հետևյալ խմբերից որևէ մեկին պատկանող ցանկացած անձ՝
-10,11, 12-րդ դասարանի աշակերտ
-1,2, 3, 4-րդ կուրսի ուսանողներ

Կամավորական աշխատանքը հաջող  իրականացնելու դեպքում կամավորը ձեռք կբերի.

Sunday, January 6, 2019

«Տեղեկատվական աղբ», կամ «Ինչպե՞ս Չլինել մեդիագրագետ»



Ներկա ժամանակներում, երբ ինտերնետային մեդիան իր ուրույն և կարևոր տեղն է գրավել  բոլորիս կյանքում, գրեթե ամեն օր մենք դառնում կեղծ ինֆորմացիաներ տարածող մի շարք լրատվական կայքերի ուղղակի և անուղղակի զոհերը:
Այսօր՝ 06.01.2019թ. մի շարք լրատվական կայքերի միջոցով տարածվում էր տեղեկատվություն, ոմն  Ջեյմս Մարկոսյանի մասին, ով իբր Հայաստան է ժամանել Ամանորն Արցախում անցկացնելու համար: Ըստ լրատվական կայքերում տարածված տեղեկատվության վերջինս Արցախում դաժան ծեծի է ենթարկվել:
Առաջին հայացքից «անմեղ» թվացող հոդված, որը կգրավի մեծ թվով կարդացողների ուշադրությունը, և ինչպես ակնկալվում էր ի սկզբանե, մեծ թվով այցելություններ կապահովի նյութը տարածող կայքերին:

Կարելի է ասել, որ նյութը կարդացող աուդիտորիայի մեղավորությունը շատ քիչ է, նույնիսկ չնչին է ի հակադրումն այն բաժին մեղավորության, որն իրենց ուսերին կրեցին նյութի հեղինակ կայքերը:  Հաշվի առնելով նման կայքերի գերնպատակները, այն է՝ ապահովել դիտումների քանակ  նույնիսկ ապատեղեկատվություն տարածելով, կարող ենք նշել, որ նրանց նպատակները իրագործվում են: Կարդացողների մեդիագրագիտության պակասը համարել գլխավոր պատճառ՝ սխալ է, քանի որ, վերջիվերջո նյութը անալիզի ենթարկելու համար հարկավոր է այն բացել և կարդալ, իսկ այս դեպքում արդեն՝ անկախ մեզնից ապահովում ենք վերոնշյալ կայքերի գոյության համար այդքան կարևոր դիտումների քանակը:

ՏԻՄ ընտրություն Իջևանում եւ ՀՀ 23 այլ համայնքներում



ՏԻՄ ընտրություն Իջևանում եւ ՀՀ 23 այլ համայնքներում

14 համայնքում ընտրությունները հերթական են։ Սրանցից 11-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ 3-ում՝ ավագանու անդամի։ Հերթական համայնքի ղեկավարի ընտրություններ են նաև Ակնաղբյուրում և Ծաղկավանում (Իջևան), ավագանու ընտրություններ՝ Գետահովիտում և Իջևանում: 

Tuesday, November 13, 2018

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԾԱՂԿԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Տեղեկատվական գրագիտությունն ու մեդիագրագիտությունն օգնում են մարդուն ավելի գիտակից որոշումներ կայացնել: Հենց այս ուղերձով էլ այսօր դպրոցի տնօրինության հրավերով գնացել էինք հանդիպելու Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի դպրոցականների հետ: 

Մեդիագրագետ լինելու համար անհրաժեշտ է հասկանալ թե ինչպե՞ս է ստեղծվում մեդիան, և սա ավելի լավ հասկանալու համար տեսական նյութին զուգահեռ կազմակերպվեց նաև գործնական աշխատանք:
«ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

2018թ.նոյեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն. լրագրությունն ու հասարակությունը» թեմայով դասընթաց-քննարկում, որը կազմակերպվել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով:

Դասընթացը վարեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի ծրագրերի համակարգող Վարսիկ Ներկարարյանը:
Դասընթաց-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի լրագրության խմբի ուսանողներ, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:
Դասընթացի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել մեդիայի էությանը, նպատակին ու խնդիրներին, մեդիագրագիտության հիմունքներին, պարզաբանել լրագրություն-հասարակություն կապը և հասարակության վրա մեդիայի ազդեցությունը: 
Ներկայացվեց, թե ինչ է մեդիան, որոնք են մեդիա գործիքերը, ինչպես կողմնորոշվել ժամանակակից մեդիահոսքերում, տարբերել ճշմարիտ և կեղծ ինֆորմացիան:
Ընդգծվեց, որ մեդիագրագիտության դասընթացների նպատակը ոչ այնքան գրագետ մեդիա արտադրող, որքան գրագետ մեդիա սպառող ձևավորելն է, իսկ վերջինիս համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչպես է ստեղծվում մեդիան: