четверг, 14 марта 2019 г.

Համայնքապետարանների պաշտոնական կայքերի բովանդակային մշտադիտարկման արդյունքների ներկայացում


Համայնքապետարանների պաշտոնական կայքերի բովանդակային մշտադիտարկման արդյունքների ներկայացում


Իջևան Ինֆոտան կողմից շուրջ մեկ տարի է իրականացվում է Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ, Դիլիջան, Խաշթառակ, Կողբ համայնքների պաշտոնական կայքերի մշտադիտարկում։
Մարտի 13-ին Իջևան Ինֆոտանը ներկայացվեց համայնքային կայքերի մշտադիտարկման ընթացքում արձանագրած արդյունքները և խնդիրները:
Միջոցառմանը ներկա էին կայքերի պատասխանատուներ, ավագանու անդամներ, ԵՊՀ ԻՄ-ում ստեղծված համայնքային ակտիվ խմբի անդամներ:
Եվ այսպես սկսենք արդյունքներից.
2018 թվականի հունիս, 2018 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հաջողվել է էականորեն բարելավել Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) համայնքային կայքերի շագագործման արդյունավետությունը (և՛ քանկական, և՛ որակական առումներով): Համայնքային պաշտոնական կայքերի բովանդակության ուսումնասիրման (մշտադիտարկման) ժամանակ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի մասնագետների կողմից կիրառվել է «Վեբ բովանդակության վերլուծություն» (Web Content Analysis) մեթոդը: Տվյալ մեթոդը ենթադրում է փորձագետների կողմից առցանց եղանակով կայքերի բովանդակության ուսումնասիրումը՝ նրանցում համապատասխան քանակական և որակական բնութագրերի առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար: Դիտարկվել և գնահատվել են ՀԿՏՀ հիման վրա գործող պաշտոնական կայքերի հետևյալ բաղադրիչները. (Աղբյուրը՝ Համայնք-ՀաՄաՏեղ թերթ, Նոյեմբեր, թիվ 11)  
Բաղադրիչի անվանումը
Գնահատում
(բալային համակարգ)
1.      Նորություններ
1-10
2.      Հայտարարություններ
1-5
3.      Զարգացման ծրագրեր
1-5
4.      Ավագանու նիստեր
1-20
5.      Համայնքի ղեկավարի որոշումներ
1-10
6.      Խորհրդակցություններ
1-5
7.      Ընդունելություններ
1-5
8.      Մտիցներ
1-20
9.      Ելիցներ
1-20
10.  Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն
1-20
11.  Տեղեկանքի տրամադրում
1-10
12.  Բյուջե – Մուտքերի պլան
13.  Բյուջե – Ծախսերի պլան
14.  Բյուջե – Մուտքերի կատարողական
15.  Բյուջե – Ծախսերի կատարողական
1-20
16.  Համայնաքյին գույքի կառավարում
1-20
17.  Թույլտվությունների տրամադրում
1-20
Տավուշի մարզի դիտարկված կայքերի համար ունենք հետևյալ պատկերը.

пятница, 1 марта 2019 г.

Իջևան քաղաքի հետընտրական պատերը


Իջևան քաղաքի հետընտրական պատերը


ՀՀ Ընտրական օրենսգրքից հոդված 21.1.-ում  ներկայացված է, որ բոլոր թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել տարածելու քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:

Այսօր քայլելով Իջևան քաղաքում կարելի է նկատել հետընտրական պաստառներ, չնայած այն փաստին, որ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություները վաղուց ավարտվել են, և պաստառների մնալու անհրաժեշտությունը այլևս չկա:
Այդիպիսի պատեր կարելի է հանդիպել Իջևան քաղաքի յուրաքանչյուր անկյունում: Քաղաքում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին (նյութի հրապարակումից 12 օր առաջ):
 Ընտրության օրերին կատարվում էր ակտիվ քարոզչություն և քաղաքը լցված էր նախընտրական պաստառներով: Անցան ՏԻՄ ընտրությունները սակայն քաղաքը դեռ լիքն է այդ պաստառներով, որոնց մնալու անհրաժեշտությունը այլևս չկա:


Ե՞րբ պետք է պոկվեն հետընտրական պաստառները: