понедельник, 28 июня 2021 г.

Քանդակների Այգու Վերիմաստավորում

Քանդակների այգու վերիմաստավորում

Քանդակների այգու վերիմաստավորում ծրագրի շրջանակում բեմ և նստարաններ տեղադրվեց Իջևանի Քանդակների այգում։

Ծրագրային թիմի անդամները, կամավորների հետ միասին լաքապատեցին գույքը իրենց ներդրումը ունենալով այգու արդիականացման գործում:

Ծրագրի նպատակն է Իջևան քաղաքում գտնվող Քանդակների այգին դարձնել հանրային միջոցառումների՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթական միջոցառումների՝ բաց դասերի, դասախոսությունների, tedtalk-երի ու հանրային քննարկումների և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպման այլընտրանքային միջավայր։





среда, 2 июня 2021 г.

«Քանդակների Այգու Վերաիմաստավորում» Ծրագրի Բացման Միջոցառում

 

«Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի բացման միջոցառում

Երեխանների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին կայացավ Մարդամեջ2021 սոցիալ-նորարարական հավաքի շրջանակում հաղթած և դրամաշնորհ ստացած Տավուշի թիմի՝ «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի բացման միջոցառմումը։

Միջոցառմանը համագործակցեցինք «М dance studio» պարային համույթի, Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի և «Թելիկ» հասարակական կազմակերպության հետ։