Տավուշի երիտասարդները 1
Դավիթ Խաչատրյան
Դավիթ Խաչատրյան
- Բարև Դավիթ:
- Բարև Ձեզ:
- Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ եք գտել հարցազրույցին մասնակցելու համար: Առաջին
հարցը կսկսենք նրանից, թե ի՞նչ է նշանակում լինել կամավոր:
- Կամավորությունը
իրենից ներկայացնում է անշահախնդիր աշխատանք, որին նվիրվում ես լիովին ու սրտիդ թելադրանքով
առաջ շարժվում, լսում սրտիդ թելադրանքին: Կամավորությունը այն է, երբ քո կատարած
աշխատանքի շնորհիվ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվում, որը էլ ավելի պարտավորեցնող և ոգեշնչող է:
- Շնորհակալ եմ պատասխանի համար: Երկրորդ հարցը կլինի «Ինչո՞ւ եք մտածում, որ կամավորությունը կարևոր է»:
- Կամավորական աշխատանք կատարելով դու զգում ես, որ հասարակությանը պիտանի մարդ ես: Այն շատ կարևոր է հատկապես գիտելիքներ ստանալու տեսանկյունից, քանի որ մենք, սովորելով դպրոցում կամ համալսարանում, սովորում ենք այն ամենը, ինչ նախատեսված է ուսումնական պլանով, իսկ կամավորական ծրագրերում սովորում ենք այն ամենը, ինչ չենք կարող սովորել այլ տեղերում: Բացի դրանից ուզում եմ նաև կարևորել այն փորձը, որ մենք ստանում ենք կամավորության արդյունքում, որը կարող ենք օգտագործել մեր հետագա աշխատանքի մեջ:
- Իսկ ի՞նչ կերպ է ընկալվում կամավորության մշակույթը:
- Դեռևս կամավորությունը այլ կերպ է ընկալվում մեր հասարակության մեջ: Այն դեռևս խորթ մշակույթ է:
Մարդկանց կողմից այն ընկալվում է որպես անհասկանալի, իզուր, անօգուտ մի աշխատանք, որի ընթացքում դու չունես և չես ստանում ոչինչ, այնինչ իրականում ճիշտ հակառակն է:
- Շնորհակալ եմ: Հաջորդ հարցը կլինի այն, թե դուք որպես կամավոր ի՞նչ եք արել Ձեր համայնքի համար:

- Առաջին հերթին ուզում եմ նշել, որ այն ամենը, ինչ արել եմ,
արել եմ իմ կամավոր ընկերների օգնությամբ և աջակցությամբ: Խոսեմ ավելի կարևորների մասին.
«Tavush Youth Tour» ծրագրի շրջանակներում երիտասարդներին ծանոթացրել ենք մարզի պատմամշակութային և առավել հայտնի վայրերին:
«Երիտասարդները հանուն մաքուր Իջևանի» նախաձեռնության շրջանակներում իրականացրեն ենք իրազեկում, աղտոտված տարածքների մաքրում և աղբամանների տեղադրում:
Ես ինքս մասնակցում եմ տարբեր դասընթացների, հիմնականում իրավունքների վերաբերյալ, այնուհետև իմ գիտելիքներով և փորձով կիսվում եմ համյանքի այլ երիտասարդների հետ:
Ներկայումս իրականացնում եմ «Մասնակցային կառավարում» ծրագիրը, որի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
- Դուք կարող եք երեք բառով բնութագրել, թե ինչպե՞ս է կամավորությունը Ձեզ փոխել , որոնք կլինեին այդ բառերը: Կամավորությունը ինձ դարձրել է՝...
-Կամավորությունը ինձ դարձրեց ավելի ինքնավստահ, նպատակասլաց, որի արդյունքում ձեռք բերեցի անձնային զարգացման բավականին բարձր հմտություններ:
- Վերջին հարցը հարցազրույցի կլինի` ինչ խորհուրդ կտաք Տավուշի պոտենցիալ կամավորներին, այն մարդկանց, անկախ տարիքից, որոնք կարող են լինել կամավոր, ինչ խորհուրդ կտայիք իրենց կարիերայի հենց սկզբին:
- Առաջին հերթին խորհուրդ կտամ, որ նրանք երբեք չհուսահատվեն և միշտ առաջ քայլեն, չլսեն այն մարդկանց, ովքեր փորձում են հետ պահել իրենց: Երիտասարդները պետք է հավատան, որ հենց իրենք են փոփոխությունը և ապագան իրենց ձեռքերում է:

Հարցազրուցավար՝ Էդիտա Դանիելյան
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий