пятница, 18 мая 2018 г.

2018թ.-ի երիտասարդական մայրաքաղաքում ի՞նչ հարթություն կտեղափոխվի երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը


2018թ.-ի երիտասարդական մայրաքաղաքում ի՞նչ հարթություն կտեղափոխվի երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը

2013 թվականից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը: 2018թ.-ին այդ կոչման արժանացել է Իջևանը: Շատերը գիտեն այս մասին, սակայն գուցե ոչ բոլորն են լիարժեք տիրապետում ինֆորմացիային: Ենթադրվում է նաև, որ պետք է նոր հարթություն տեղափոխվի երիտասարդների մասնակցությունը համայնքի կառավարմանն ու  համայնքի հետ կապված որոշումների կայացմանը:  Այս ամենի մասին մենք այսօր զրուցում ենք Իջևանի փոխքաղաքապետ  պարոն Արթուր Ճաղարյանի հետ:
- Պարոն Ճաղարյան ինչո՞ւ հենց Իջևանը: Որո՞նք էին Իջևանի առավելությունները առաջադրված մյուս քաղաքների նկատմամբ:
- Հաղթող համայնքն ընտրվել է մրցույթի փորձագետների գնահատման, գաղտնի քվեարկության և sms հաղորդագրությունների արդյունքների հիման վրա: Մրցույթի փորձագետներն այցելել են Իջևանի տարբեր հասարակական կազմակերպություններ`Իջևան ԻնֆոՏուն, Հույսի կամուրջ, SOS մանկական գյուղ, Տավուշի երիտասարդական կենտրոն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և տարբեր հյուրանոցներ: Իհարկե մեծ դեր են ունեցել այս կազամակերպություններն ու դրանցում  երիտասարդների ակտիվությունն ու գործունեությունը: 2017 թվականի սեպտեմբերի 4-ին մեզ  փոխանցել են երիտասարդական մայրաքաղաքի փոխանցիկ բանալին: Նախորդ տարիների հաղթող քաղաքներն են եղել  Սիսիանը, Ստեփանավանը, Գյումրին ու Չարենցավանը։