Համայնքապետարանի կայքը որպես մասնակցային գործիք
-Իջևան համայնք-
-Իջևան համայնք-
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Սույն հետազոտությունն իրականացրել է Իջևան ԻնֆոՏունը ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում:
Հետազոտության հարցաթերթը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) կողմից:
ԵՀՀ ՀՄ-ն համակարգում է Իջևան ԻնֆոՏուն ծրագիրը:
Իջևան ԻնֆոՏունը ծրագրի այս փուլում իրականացրել
է հարցում-իրազեկում, որի նպատակն է գնահատել Իջևան համայքնում համայնքային կայքի (ijevancity.am)
հասանելիությունն ու հանրության կողմից դրանց
օգտագործման մակարդակը: Հարցմանը զուգահեռ Իջևան Ինֆոտունը իրականացրել է իրազեկում՝
համայնքային կայքը որպես մասնակցային գործիք կիրառելու հնարավորությունները:
(Հավելված 2-իրազեկման թերթիկ):
(Հավելված 2-իրազեկման թերթիկ):
Հետազոտության իրականացման ողջ ընթացքում
ներգրավված են եղել Իջևան Ինֆոտան կամավորները: Հետազոտությունն իրականացվել է 16 տարեկանից
բարձր բնակչության շրջանում, հարցաթերթի հիման վրա՝ դեմ առ դեմ հարցման միջոցով:
Հարցվողների թիվը՝ 100:
Հարցվողների թիվը՝ 100:
Հետազոտության արդյունքների գրաֆիկական պատկերը
Հարցվածների
գերակշիռ մասը տեղյակ չէ Իջևանի համայնքային կայքի գոյության մասին (գրաֆիկ 1.) 35
– այո, 65 ոչ: Կայքի մասին տեղյակ անձիք
Իսկ
կայքի մասին 35 տեղեկացված հարցվածներից 21-ը կայքը չի օգտագործում:
(Գրաֆիկ
2.)
Կայքից չօգտվող, բայց կայքի մասին իմացող հարցվածները կայքի մասին տեղեկացել են ընկերներից, Ինֆոտնից, ընտանիքի անդամներից, հարևաններից:
(գրաֆիկ 3)
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կայքից օգտվողները օգտագործում են «Համայնք» բաժնի հետևյալ բաժինները՝
լրատվության/նորությունների բաժին՝ իմանալու նորությունները, կարդալու հայտարարությունները,
տեղեկանալու իրադարձությունների մասին:
(գրաֆիկ 4.)
ՏԻՄ բաժնից օգտվում են ավագանու գործունեության մասին տեղեկացնող (3 հարցված) և հարցվածներից 1 հոգի՝ համայնքի ղեկավարի գործունեության մասին տեղեկացնող բաժնից:
(Գրաֆիկ
5.)
Հետադարձ կապի բաժնից, օգտվում են մասնավորապես
համայնքի ղեկավարին և ավագանուն նամակ գրելու համար:
(գրաֆիկ 6.)
Ծառայությունների բաժնից մասնավորապես տեղեկանալու վարձակալական վճարների, գույքերի և վճարների դրույքաչափերի մասին:
Ֆուրումներ/քննարկումներ բաժնից մասնավորապես
քննարկումներին մասնակցելու համար և պարզապես հետևելու համար:
(գրաֆիկ
8.)
Ավագանու նիստերի առցանց հեռարձակումների բաժնից մասնավորապես
նիստերն առցանց դիտելու համար, նիստերի ժամանակ հանդես գալու հարցով կամ առաջարկով,
իսկ զգալի մասը չի հետևում:
(Գրաֆիկ 9)
Ըստ հարցվածների համայնքապետարանի կայքը ստեղծվել է որպեսզի բնակչությունը տեղյակ լինի ՏԻՄ նորություններին և համայնքում կատարվող իրադարձություններին :
.................................................................................................................................................................................
Հավելված
1.
Հարցաթերթիկ
Հարցում-իրազեկում
Իջևան Ինֆոտուն
ՀաՄաՏեղ
Իջևան Ինֆոտուն
ՀաՄաՏեղ
1. Տեղյա՞կ եք, որ Իջևանի համայանքապետարանը կայք ունի
(ijevancity.am):
1.
Այո
2.
Ոչ (եթե ոչ է պատասխանում ՝ հարցման ավարտ, անցում իրազեկման գործողությանը, նյութերի
տրամադրմանը):
2. (Եթե այո է տրվում
է հարց #2-ը) Ինքներդ օգտագործո՞ւմ եք կայքը:
1. Այո
2. Ոչ
[Զ./Վ. հարցնել ստորև հարցը, ավարտել հարցումը, անցնել իրազեկման գործողությանը, նյութերի տրամադրմանը:]
[Զ./Վ. հարցնել ստորև հարցը, ավարտել հարցումը, անցնել իրազեկման գործողությանը, նյութերի տրամադրմանը:]
2.1. Եթե ոչ, ապա որտեղի՞ց
եք տեղյակ կայքի մասին:
2.1.1. Ընտանիքի անդամներից,
նշել ումի՞ց.
1. Ամուսնուց/կնոջից
2. Երեխաներից
3. Թոռնիկներից
2.1.2. Հարևաններից
2.1.3. Ընկերներից
2.1.4. Հարազատներից, բարեկամներից
2.1.5. Այլ, նշեք
________________________________________________________________________________________________________________________________________________________________
3. (Եթե այո է պատասխանում #2-ին անցնել #3-ին)Իսկ կայքի ո՞ր բաժիններն եք օգտագործում:
1. «Համայնք» բաժին՝ մասնավորապես լրատվության/նորությունների բաժին, մասնավորապես
ինչո՞ւ
1.1. Իմանալու նորությունները
1.2. Կարդալու հայտարարությունները
1.3. Տեղեկանալու
իրադարձությունների մասին
1.4. Այլ, նշեք
2. ՏԻՄ բաժին մասնավորապես՝
2.1 Ավագանու գործունեության մասին տեղեկացնող բաժին
2.2 Համայնքի ղեկավարի գործունեության մասին տեղեկացնող բաժին
2.1 Ավագանու գործունեության մասին տեղեկացնող բաժին
2.2 Համայնքի ղեկավարի գործունեության մասին տեղեկացնող բաժին
2.3. Այլ, նշեք
4. Հետադարձ
կապի բաժին՝ նամակ գրելու համար, մասնավորապես ու՞մ՝
4.1. Ավագանուն
4.2. Համայնքի
ղեկավարին
4.3. Այլ, նշեք
5. Ծառայությունների
բաժին՝ տեղեկություններ ծառայությունների մասին, մասնավորապես տեղեկանալու՝
5.1. Գույքահարկի
5.2. Վարձակալական
վճարների
5.3. Գույքերի և
վճարների դրույքաչափերի մասին
5.4. Այլ, նշեք
6. Ֆուրումներ/քննարկումներ բաժին մասնավորապես՝
6.1. Քննարկումներին
մասնակցելու համար
6.2. Պարզապես հետևելու
համար
6.3. Այլ, նշեք
7. Ավագանու
նիստերի առցանց հեռարձակումների բաժին մասնավորապես՝
7.1 Նիստերն առցանց դիտելու համար
7.2 Նիստերի ժամանակ հանդես գալու հարցով կամ առաջարկով
7.3 Այլ, նշեք
7.1 Նիստերն առցանց դիտելու համար
7.2 Նիստերի ժամանակ հանդես գալու հարցով կամ առաջարկով
7.3 Այլ, նշեք
4. Տեղյա՞կ եք՝ ինչ նպատակով է ստեղծվել կայքը:
4.1. Այո, նշեք
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
4.2. Ոչ (հարցման ավարտ, անցում իրազեկման գործողությանը, նյութերի տրամադրմանը)
.............................................................................................................................................................................
Հավելված 2.
Հավելված 2.
Իրազեկման թերթիկ
Ի՞նչ հնարավորություն է տալիս համայնքային կայքը
Համայնքային կայքը մասնակցային գործիք է, որը բնակչին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով հետևել և ծանոթանալ ՏԻՄ-ի գործունեությանը, ինչպես նաև մասնակցել հանրային կառավարմանը:
Մասնավորապես.
Ծանոթանալ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին:
Մասնավորապես.
Ծանոթանալ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին:
- Ուղիղ հեռարձակմամբ դիտել ավագանու նիստերը և հարցեր ուղղել, որոնք կարող են քննարկման առնվել նիստի ժամանակ:
- Ուղարկել առցանց նամակ, հարցում, դիմում, որը ենթակա է պարտադիր պատասխանի և առցանց հետևել ձեր դիմումի կամ գրության ընթացքին:
- Ծանոթանալ համայնքի զարգացման ծրագրին:
- Ծանոթանալ համայնքային բյուջեին, եկամուտներին և ծախսերին:
- Իմանալ համայնքային միջոցառումների և նորությունների մասին:
- Տեղեկություններ ստանալ վարձակալական վճարների մասին:
- Տեղեկություններ ստանալ գույքահարկի և հողի հարկի պարտավորությունների մասին:
Համայնքային կայքը գործիք է, որի միջոցով ՏԻՄ-ն ապահովում է
- Թափանցիկություն
- Հաշվետվողականություն
- Հանրային մասնակցություն
- Հետադարձ կապ համայնքի բնակիչների հետ
Եզրակացություն
- Իջևան
համայնքում բնակիչները գերադասում են ՏԻՄ-ի գործունեության մասին
տեղեկատվություն ստանալ հենց համայնքապետարանից:
- Իջևան
համայնքի բնակիչների մեծ մասը տեղյակ չէ համայնքային կայքի գոյության մասին:
(100 հարցվածներից 65-ը տեղյակ չէ ըստ վերոնշյալ հարցման)
Առաջարկություններ
- Մշակել
համայնքային կայքի վերաբերյալ իրազեկման նոր մոտեցումներ:
- Հանրային
լսումների ժամանակ իրազեկել կայքի մասին:
- Պարբերաբար
վերանայել կայքի վարման մոտեցումները:
- Ակտիվորեն
աշխատացնել բոլոր բաժինները և գործիքները:
- Առավել
արագ պատասխանել կայքի միջոցով ուղարկված նամակներին:
- Ապահովել
ավագանու նիստերի առավել որակյալ հեռարձակում: (Լավ ձայն, լավ պատկեր):
Հետազոտության
և զեկույցի
պատրաստման աշխատանքներում
ներգրավված են եղել.
Վարսիկ Ներկարարյան
Էմիլյա Ոսկանյան
ՀՌԿԿ Հայաստան
Էմիլյա Ոսկանյան
ՀՌԿԿ Հայաստան
Հարցազրուցավարներ.
Լիդա Ասիլյան
Մարիա Դալյան
Էրիկ Սուքիասյան
Նարեկ Դավթյան
Մարիա Դալյան
Էրիկ Սուքիասյան
Նարեկ Դավթյան
Իջևան Ինֆոտուն
Ք. Իջևան, Անկախության 60
ijevan-infotun.blogspot.am
ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Նյութի բովանդակությունը և դրանում արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացմանգործակալության կողմից:
Տավուշում ԵՀՀ-ի ներկայացուցիչն է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղը (ԵՀՀ ՀՄ): ԵՀՀ ՀՄ-ն իրականացնում է նաև Իջևան ԻնֆոՏուն ծրագիրը:
Ծրագրի նպատակներն են՝ ա) կայունացնել և հզորացնել ՏԻ և ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքացիների մասնակցությանը և շահերի ներկայացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կարողությունները, բ) ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ կենտրոնական և տեղական իշխանությունների աշխատանքը և ապակենտրոնացման բարեփոխումների ընթացքը դիտարկելու նպատակով գ) բարձրացնել քաղաքացիների համար ապակենտրոնացման բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվության հասանելիության մակարդակը, և դ) բարելավել քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ ապակենտրոնացման բարեփոխումներին մասնակցության համատեքստում:
Комментариев нет:
Отправить комментарий