Մեր մասին

Թարմացված է` 15-09-2020
     Իջևան ինֆոՏուն հասարակական կազմակերպության (ՀԿ)առաքելությունն է  հզորացնել Լոռի Տավուշ և Շիրակ մարզերի մարդկանց՝ սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը: 

    Իջևան ինֆոՏուն ՀԿ-ն Եվրասիա համագարծակցություն հիմնադրամի (ԵՀՀ) –ի ԻնֆոՏուն ծրագրի մաս հանդիսացող և 2013թ-ից ԵՀՀ –ի հյուսիսային մասնաճյուղի
(ԵՀՀ ՀՄ) կողմից իրականացվող Իջևան ԻնֆոՏուն ծրագրի հիման վրա հիմնադրված ՀԿ է։

    Այն  ունի հաջողված ծրագրերի իրականացման նշանակալի փորձ, որոնք նվիրված են համայնքների, համայնքային կառույցների զարգացմանը և հանրային մասնակցության բարձրացմանը։
    Իջևան ԻնֆոՏունն ունի նաև երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձառություն և իր գործունեությամբ մասնավորապես  նպաստել է նրանց մոտ քննադատական
​​մտածողության, քաղաքացիական լրագրության և առաջնորդության հմտությունների զարգացմանն ու որպես անհատներ կայացմանը։

    Ունենալով նույն առաքելությունը Իջևան ԻնֆոՏուն ՀԿ-ն  կրում է ԵՀՀ –ի և ԵՀՀ ՀՄ-ի ինստիտուցիոնալ հիշողությունն ու փորձը։ Այն  վերոնշյալ երկու կառույցների հետ գտնվում է սերտ համագործակցության մեջ  և  առաջնորդվում է նույն արժեքներով։



    ԻնֆոՏուն ծրագիրը 

   ԻնֆոՏները տեղեկատվական ռեսուրս կենտրոններ են, որնոնք ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին՝ իրականացնելով դասընթացներ, հանդիպումներ և քննարկումներ։ Երիտասարդ ակտիվիստների կողմից գործունեություն ծավալող Ինֆոտների ցանցը  գործում է Հայաստանի 10  մարզերում՝
ՏավուշԼոռիՇիրակԱրմավիրԳեղարքունիք Արարատ,  Վայոց Ձոր,  Սյունիք, Կոտայք, Արագածոտն։

      Ինֆոտներն իրականացնում են հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, սոցիալական քաղաքականության և տեղական ու ազգային մակարդակներում հանրային հաշվետվողականության վերաբերյալ՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին:
    Մենք հանրային կյանքին մասնակցում ենք ինչպես խթանելով տեղական նախաձեռնություններին այնպես էլ հանդես գալով սեփական նախաձեռնություններով ու առաջարկներով:
    Ինֆոտան նպատակն է. հզորցանել երիտասարդների և հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ վերջիններիս դերը համայնքային կյանքում բարձրացնելու և զարգացնելու համար, ինչպես նաև խթանել մեդիա գրագետ հասարակության ձևավորմանն ու նոր մեդիագործիքների կիրառմանը Հայաստանում:       

    Յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ ԻնֆոՏան ակտիվ սպառողն ու զարգացնողը, մասնակցել Ինֆոտան կողմից իրականացովող ծրագրերին, ինչպես նաև ներկայացնել, թե ինչպիսին է ուզում տեսնել ԻնֆոՏունը: ԻնֆոՏուն ծրագիրն Իջևանում իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը:


Комментариев нет:

Отправить комментарий