Մեր աշխատակազմը

Թարմացված է` 16-09-2022


Անի
Եգանյան - Ծրագրերի և գրասենյակի օգնական, 2022, սեպտեմբեր

Անի Եգանյանը միացել է «Իջևան Ինֆոտուն» ՀԿ-ին / Եվրասիա համագործակցություն հիմնադարամի հյուսիսային մասնաճյուղին 2022թ. սեպտեմբերից՝ որպես գրասենյակի/ծրագրի օգնական։
Մինչև «Իջևան Ինֆոտուն» ՀԿ-ին միանալը Անին Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնում անցել է մասնագիտական պրակտիկա :
Վերջին մի քանի ամիսների ընթացքում կամավորական աշխատանքներ է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմում ՝ որպես համաժամանակյա թարգմանիչ:
Կամավորական աշխատանքներ է կատարել նաև «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ում:
Անի Եգանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Օտար լեզու և գրականություն» բաժինը։ Ունի բակալավրի աստիճան։




Թագուհի Սահակյան
– Հաղորդակցության գծով օգնական, 2021, դեկտեմբեր

Թագուհի Սահակյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) 2021թ. դեկտեմբերից՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀՀՄ) հաղորդակցության գծով օգնական։

Մինչև ԵՀՀ-ին միանալը Թագուհին կամավորական աշխատանքներ է կատարել Ռեստարտ Իջևան ՀԿ-ում, այդ թվում 3 ամիս դասավանդել է անգլերեն։ Ակտիվ մասնակցել է Իջևանում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների կազմակերպած տարատեսակ միջոցառումների։

Թագուհի Սահակյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Օտար լեզու և գրականություն» բաժինը։ 2018-2021 թ եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահը, կազմակերպել է բազմաթիվ գիտական և ժամանցային միջոցառումներ։ Ունի բակալավրի աստիճան։

Համալսարանական կրթությունից զատ նա նաև մասնակցել է մի շարք տեղական դասընթացների և վերապատրաստումների։



Նարեկ Վարշամյան - Ծրագրերի և գրասենյակի ղեկավար, 2021, հունիս

Նարեկ Վարշամյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) 2021թ. հունիսից՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀՀՄ) ծրագրերի և գրասենյակի ղեկավար։

Նախքան ԵՀՀ-ին միանալը Նարեկը աշխատել է մի շարք այլ կազմակերպություններում, այդ թվում․

2010-2020 թթ. աշխատել է «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղում՝ որպես մանկավարժ:

2020 թ․ իրականացրել է ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի Տավուշի մարզի դպրոցների մոնիթորինգ։

2013 թվականից հանդիսացել է «Տավուշի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ:

2016-2017 թթ․ աշխատել է ՀՀ Սոցիալական հարցերի և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից համատեղ իրականացվող «Երիտասարդական նախաձեռնությունների աջակցման ծրագրում՝ որպես Տավուշի մարզի համակարգող։

2008-2009 թթ. աշխատել է Բրիտանական Կարմիր խաչում՝ որպես երիտասարդական բաժնի ղեկավարի օգնական:

2012թ․ ավարտել է ՀՀ ՊԿԱ Հանրային կառավարման ֆակուլտետը՝ Հանրային կառավարում մասնագիտությամբ։

Նարեկ Վարշամյանն 2008 թ․ ավարտել է ԵՊՀ բնագիտական ֆակուլտետի բակալավրը՝ մաթեմատիկա, մանկավարժություն և ինֆորմատիկա մասնագիտությամբ։ 



Նախկին աշխատակազմ

Մարիամ Էվանեսյան – Ծրագրերի և գրասենյակի օգնական, 2021, դեկտեմբեր

Մարիամ Էվանեսյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) 2021թ. դեկտեմբերից՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀՀՄ) ծրագրերի և գրասենյակի օգնական։

Մարիամ Էվանեսյանը 2016թ-ից համագործակցում է Իջևան Ինֆոտան հետ, 2017թ․-ից զբաղվել է կամավորական գործունեությամբ, կազմակերպել է տարբեր միջոցառումներ և քաղաքային տուրեր, իրականցրել հարցումներ։

Մարիամ Էվանեսյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Օտար լեզու և գրականություն» բաժինը։ Ունի բակալավրի աստիճան։

Համալսարանական կրթությունից զատ Մարիամը նաև մասնակցել է մի շարք տեղական դասընթացների և վերապատրաստումների։



Էմիլյա Ոսկանյան – Ծրագրերի գործընկեր 2016, հունվար

Էմիլյա Ոսկանյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) 2016թ. հունվարից՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀՀՄ) ծրագրերի օգնական, 2020 թվականի հուլիսից դարձել է ծրագրերի գործընկեր (Program Associate):

Մինչև ԵՀՀ-ին միանալը Էմիլյան աշխատել է Երիտասարդ Տավուշ ՀԿ-ում՝ որպես սոցիալական աշխատող:

Էմիլյա Ոսկանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հոգեբանության և մանկավարժության բաժինը: Ունի բակալավրի աստիճան:
Համալսարանական կրթությունից զատ նա նաև մասնակցել է մի շարք տեղական և միջազգային դասընթացների ու վերապատրաստումների Վրաստանում, Թուրքիայում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում և ԱՄՆ-ում:


ԵՀՀ ՀՄ-ում աշխատելուն զուգահեռ Էմիլյան 2020 թվականի հունվարից աշխատում է նաև Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնում որպես համակարգող։



Դավիթ Խաչատրյան - Կրտսեր փորձագետ 2020, հուլիս

Դավիթ Խաչատրյանը 2020 թվականի հուլիսի 1-ից միացել է Իջևան Ինֆոտան թիմին, որպես կրտսեր փորձագետ։ Դավիթ Խաչատրյանը 2013թ-ից համագործակցում է Իջևան Ինֆոտան հետ, զբաղվում է կամավորական գործունեությամբ, կազմակերպում է տարբեր ծրագրեր և դասընթացներ՝ ուղղված համայնքային տարբեր խնդիրների լուծմանը և երիտասարդների իրավագիտակցության բարձրացմանը։ Դավիթը մասնակցել է մի շարք տեղական և միջազագային ծրագրերի և անցել վերապատրաստումներ:



Վարսիկ Ներկարարյան – Ծրագրերի և գրասենյակի ղեկավար - օգոստոս, 2013 - մարտ 31, 2021

Վարսիկ Ներկարարյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) միացել է 2013-թվականին՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ)  ծրագրերի և գրասենյակի համակարգող, այնուհետ որպես ղեկավար:

Նախքան ԵՀՀ –ին միանալը Վարսիկը աշխատել է մի շարք այլ կազմակերպությունների տարբեր ծրագրերում ինչպիսիք են. Անգլերեն լեզվի ակումբների պատասխանատու «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի «Դիլիջանի համայնքային կենտրոն»-ում:

Անգլերենի ուսուցիչ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի «Դիլիջանի երիտասարդական կենտրոն»-ում: Կրտսեր թրեյներ- Եվրոպայի Երիտասարդական կենտրոն, Բուդապեշտ, Հունգարիա` «Երիտասարդական Խաղաղարչական ճամբար 2013»: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային պատվիրակության թարգմանիչ-Նախագահական ընտրությունների 2013 թ. - ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ: Հետազոտող-ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակ, «Հասարակական կազմակերպությունների քարտեզագրում» ծրագիր: Տավուշի մարզի ուսանող դեսպան -Հայաստանում Ամերիկյան Խորհուրդներ, «Ուսանող Դեսպան» ծրագիր:

ԵՀՀ ՀՄ-ում Վարսիկը ղեկավարում է ԵՀՀ-ի ծրագրերն ու նախաձեռնությունները Հայաստանի հյուսիսային մարզերում: Ինչպես նաև ղեկավարում է ԵՀՀ ՀՄ-ի ընթացիկ ծրագրերը,  կազմում գործողությունների պլան, ծրագրերի միջանկյալ և վերջնական հաշվետվություններ: Համագործակցելով այլ գործընկերների և փորձագետների հետ նա կազմակերպում և վարում է լայնածավալ հանրային միջոցառումներ՝ դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստումներ, քննարկումներ:

Վարսիկ Ներկարարյանը սովորել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում: Ունի բակալավրի աստիճան:

Համալսարանական կրթությանից զատ նա նաև մասնակցել է մի շարք տեղական, ազգային և միջազգային դասընթացների ու վերապատրաստումների Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թուրքիայում և Գերմանիայում:

Հրանտ ՂազումյանՀաղորդակցության գծով օգնական։
Սեպտեմբեր, 2021 - Նոյեմբեր 2021

Հրանտ Ղազումյանը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից միացել է Իջևան Ինֆոտան թիմին, որպես հաղորդակցության գծով օգնական։ 2019 թվականից համագործակցում է Իջևանի ինֆոտան հետ։ Մասնակցել է վիդեոբլոգինգին, մեդիագրագիտությանը վերաբերող մի շարք սեմինարների, ծրագրերի։

Դիմակահանդես լրավարակի ժամանակ. մեդիագրագիտության փառատոնի շրջանակներում Տավուշ ՀԸ-ի թիմի հետ իրականացրել է կազմակերպչական, տեխնիկական եւ ծրագրի հանրայնացման աշխատանքներ։
2018 թ աշխատել է  Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում։

Հրանտ Ղազումյանն ավարտել է ԵՊՀ ԻՄ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժինը:

Արտյոմ Դալյան - Ծրագրերի օգնական 2017, հունվար-2017, մայիս

Արտյոմ Դալյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ) 2017թ. փետրվարից որպես հաղորդակցության գծով օգնական:

Մինչ աշխատանքի անցնելն Արտյոմը 2015 թ.-ից ի վեր ԵՀՀ ՀՄ-ի թիմին աջակցել է տարբեր միջոցառումների կազմակերպչական հարցերով, եղել  Իջևան ԻնֆոՏուն ծրագրի մասնակից, այնուհետ սկսել է նաև մասնակցել  Մեդիագրագիտության դասընթացների վարմանը: 2017թ-ի մարտից հանդիսանում է Երիտասարդական բանկ կոմիտեի անդամ՝ օգնում է համակարգման հարցերով:

Արտյոմը աշխատում է նաև «Իջևան» հեռուստաընկերությունում, որպես օպերատոր:

Արտյոմ Դալյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա  բաժինը:

Ունի բակալավրի աստիճան:

 


ԵՀՀ ՀՄ փորձնակներ


                                                 
Արփինե Վերանյան -
փորձնակ (Համայնքային կայքերի մշտադիտարկող)
2019, մայիս - ընթացիկ

 Արփինե Վերանյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ) միացել է 2017 թվականից՝ որպես կամավոր: Իսկ 2019թ. մայիսից ԵՀՀ ՀՄ-ում անցնում է աշխատանքային պրակտիկա (internship): Արփինեն որպես փորձնակ իրականացնելու է համայնքային կայքերի՝ մասնավորապես Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ, Կողբ և Խաշթառակ համայնքների պաշտոնական կայքերի մոնիթորինգ: 
Արփինեն սովորում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսագիտություն մասնագիտության 3-րդ կուրսում:

2018թ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է ԱՄՆ-ի Western Kentucky համալսրարանում մարկետինգ և բիզնես մասնագիտություններով: Ամերիկյան փոխանակման ծրագրին դիմելու առիթ է հանդիսացել ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղում անցկացված Education USA սեմինարը:

 

Վանուհի Աղինյան - փորձնակ 

2019, դեկտեմբեր

 Վանուհի Աղինյանը, որպես փորձնակ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)` մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն ծրագրին միացել է 2019թ.-ից: Նա մասնավորապես աշխատում է Տավուշի մարզի տեղեկատվական քարտեզի ստեղծման վրա:  

Աշխատանքային պրակտիկան համատեղ իրականացնում են ԵՀՀ ՀՄ-ն և Տավուշի մարզպետարանը: Տավուշի մարզպետարանից պրակտիկան ղեկավարում է մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:
Ներկայումս Վանուհին սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի «Հանրային կառավարում» բաժնում:

 


                                                                                                                                               

Սուսաննա Սառիկյան 
- փորձնակ
2019, դեկտեմբեր

 Սուսաննա Սառիկյանը, որպես կամավոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)` մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն ծրագրին միացել է 2019թ.-ից: Նա մասնավորապես աշխատում է Տավուշի մարզի տեղեկատվական քարտեզի ստեղծման վրա:  

Աշխատանքային պրակտիկան համատեղ իրականացնում են ԵՀՀ ՀՄ-ն և Տավուշի մարզպետարանը: Տավուշի մարզպետարանից պրակտիկան ղեկավարում է մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:Ներկայումս Սուսաննան սովորում է Իջևանի
վարժարանի 11-րդ դասարանում։




ԵՀՀ ՀՄ կամավորներ



                                                           
Հեսուս Այալա – Խաղաղության կորպուսի կամավոր 

2019-ընթացիկ                                                                                           

Հեսուս Այալան ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր է և աշխատում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում: Նրա աշխատանքն ուղղված է համայնքի և երիտասարդների զարգացմանը:

Մինչ Հայաստան գալը Հեսուսն աշխատել է Cypress College-ում, որպես ուսանողների հաջողության և աջակցության ծրագրի համակարգող և Fullerton College-ում որպես ակադեմիական աջակցության կենտրոնի համակարգող:

Սովորել է Կալիֆորնիայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Ունի բակալավրի աստիճան:

 



Պատրիկ Ջոնսոն - Խաղաղության կորպուսի կամավոր

2016-2018, մայիս

Պատրիկ Ջոնսոնը ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր և աշխատում  է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում: Նրա աշխատանքն ուղղված է կազմակերպության կազմակերպչական կարողությունների զարգացմանը:

Մինչ Հայաստան գալը, Պատրիկը որպես Americorps VISTA-ծրագրի կամավոր աշխատել է   Կոլորադո նահանգում: Mountain Valley դպրոցում նա  համակարգել է  տեխնոլոգիական գիտություն, ճարտարագիտություն և մաթեմատիկա ծրագրերը: Պատրիկ սովորել է Վեսթմինսթեր քաղաքի ՄքԴանիել քոլեջում որտեղ ուսումնասիրել է «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ»: Ունի բակալավրի աստիճան:




                                                                                                                                                     Սուզան ՄաքԲրայդ - Խաղաղության կորպուսի կամավոր

2015-2016թթ

Սուզան ՄաքԲրայդը ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր է: Աշխատում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում:

Ներգրավված է համայնքների և երիտասարդների զարգացման ծրագրերում
:  

 




Կորյուն Փարսադանյան2017 հունիս - ընթացիկ

Կորյուն Փարսադանյան, որպես կամավոր Եվրասիա  համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)՝ մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն  ծրագրին միացել է 2017թ.-ից: Կորյունը Ինֆոտանը համակարգել է Իջևան Street Art ծրագիրը:  Ծրագրերին մասնակցելուն զուգահեռ Կորյունն ակտիվորեն հաճախել է ԵՀՀ ՀՄ-ում կազմակերպվող դասընթացներին: Ներկայումս Կորյունը սովորում է «Կիրառական արվեստ» բաժնում: Սովորելուն զուգահեռ նա նաև աշխատում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:




Նարեկ Դավթյան- կամավոր
2015-2018թթ, Օգոստոս

 Նարեկ Դավթյանը, որպես կամավոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)՝ մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն ծրագրին միացել է 2015թ.-ից: Նարեկը սկզբում ծրագրերում ընդգրկված է եղել որպես մասնակից, այնուհետ եղել է «Արվեստի Ճեմուղի» ծրագրի դիզայներական մասի կամավոր համակարգողը և այնուհետ ընտրվել  Իջևանի Երիտասաևդական Բանկ ծրագրի կոմիտե անդամ (կրիկին կամավոր): Ծրագրերին մասնակցելուն զուգահեռ Նարեկն ակտիվորեն հաճախել է ԵՀՀ ՀՄ-ում կազմակերպվող անգլերեն լեզվի խմբակներին:   

2017-2018 թթ ուսումնական տարում FLEX ծրագրի աջակցությամբ 1 տարի կսովորի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:  

 



 
Դավիթ Խաչատրյան - կամավոր 
2013-2015թթ, 2017 հուլիս - ընթացիկ                                                                                                   

Դավիթ Խաչատրյանը, որպես կամավոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)՝ մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն ծրագրին, միացել է 2013թ.-ից:
Դավիթը միշտ ակտիվորեն մասնկացել է ԵՀՀ ՀՄ-ի կողմից կազմակերպած ծրագրերին և ինքնուրույն կազմակերպել տարբեր կամավորական նախաձեռնություններ: Ծրագրերին մասնակցելուն զուգահեռ Դավիթը ակտիվորեն հաճախել է ԵՀՀ ՀՄ-ում կազմակերպվող անգլերեն լեզվի խմբակներին: Ներկայումս Դավիթը սովորում է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում:

 




Հակոբ Գասպարյան - կամավոր 

2013-2015թթ, 
2017-2018 հուլիս

 Հակոբ Գասպարյանը, որպես կամավոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)՝ մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն ծրագրին, միացել է 2013թ.-ից:


Հակոբը միշտ ակտիվորեն մասնկացել է ԵՀՀ ՀՄ-ի կողմից կազմակերպած ծրագրերին և ինքնուրույն կազմակերպել տարբեր կամավորական նախաձեռնություններ:
Ծրագրերին մասնակցելուն զուգահեռ Հակոբը ակտիվորեն հաճախել է ԵՀՀ ՀՄ-ում կազմակերպվող անգլերեն լեզվի խմբակներին, իսկ 2014 թվականին ինքն է սկսել վարել խմբակներ: Ներկայումս Հակոբը սովորում է «Անգլերեն լեզու և գրականության» մասնագիտություն բաժնում:

 

Աննա Մինասյան - կամավոր

Աննա Մինասյանը, որպես կամավոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)՝ մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն ծրագրին, միացել է 2013թ.-ից, նա Իջևան ԻնֆոՏան առաջին կամավորներից է: Սկզբում մասնակցել է Ուսանող դեսպան ծրագրին, այնուհետև Ինֆոտանը վարել է անգլերեն լեզվի խմբակներ։
Աննան ակտիվորեն ներգրավված է եղել Ինֆոտան մյուս ծրագրերին։

Նա ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական բաժնի թարգմանչական գործ մասնագիտությունը, ֆլեքս ծրագրի շրջանավարտ է։

                                                      Այժմ աշխատում է
The Crowdfunding Formula-ում։  

 








Էրիկ Սուքիասյան - կամավոր

2017թ. սեպտեմբեր - ընթացիկ

Էրիկ Սուքիասյանը, որպես կամավոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)՝ մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն  ծրագրին, միացել է 2017թ.-ից: Էրիկը սկզբում ծրագրերում ընդգրկված է եղել որպես մասնակից և այնուհետ 2017թ սեպտեմբերից ընտրվել Իջևանի Երիտասաևդական Բանկ ծրագրի (ԵԲ) կոմիտե անդամ: ԵԲ-ում Էրիկը զբաղվում  է միջոցառումների կազմակերպմամբ:

Ծրագրերին մասնակցելուն զուգահեռ Էրիկն ակտիվորեն շարունակում է հաճախել ԵՀՀ ՀՄ-ի այլ ծրագրերին ու նախաձեռնություններին:

 



Լիդա Ասիլյան - կամավոր 2017թ.-ի դեկտեմբեր - 2018թ.-ի օգոստոս, 2019թ.-հունիս-ընթացիկ

Լիդա Ասիլյանը, որպես կամավոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)՝ մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն ծրագրին, միացել է 2017թ.-ից: Լիդան սկզբում ծրագրերում ընդգրկված է եղել որպես մասնակից և այնուհետ 2017թ դեկտեմբերից ընտրվել կամավոր:

Լիդան Իջևան Ինֆոտան բլոգի համար հոդվածներ է գրում: Ծրագրերին մասնակցելուն զուգահեռ Լիդան ակտիվորեն շարունակում է հաճախել ԵՀՀ ՀՄ-ի այլ ծրագրերին ու նախաձեռնություններին:

 


Արինա Պարոնյան- կամավոր  

2015-2016թթ.

 Արինա Պարոնյանը որպես կամավոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղին (ԵՀՀ ՀՄ)՝ մասնավորապես Իջևան ԻնֆոՏուն ծրագրին միացել է 2014թ.-ից:

Արինան սկզբում ծրագրերում ընդգրկված է եղել որպես մասնակից, այնուհետ եղել է «Արվեստի Ճեմուղի» ծրագրի թարգմանության մասի կամավոր համակարգողը, «Արվեստի Ճեմուղի» ծրագրի ավարտից հետո ընտրվել է Իջևանի Երիտասաևդական Բանկ ծրագրի կոմիտե անդամ (կրիկին կամավոր):

Ծրագրերին մասնակցելուն զուգահեռ Արինան ակտիվորեն հաճախել է ԵՀՀ ՀՄ-ում կազմակերպվող անգլերեն լեզվի խմբակներին: Այնուհետև ինքն է սկսել վարել խմբակները:

Այժմ սովորում է ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղում «Անգլերեն լեզու և գրականության» մասնագիտություն բաժնում

 




Նարեկ Սիմոնյան - կամավոր   2015 -2016թթ.

Արվեստի ճեմուղի ծրագրի դիզայներական մասի պատասխանատու:

 





.

Հրանտ Գասպարյան - կամավոր  

2015-2016թթ

Արվեստի ճեմուղի ծրագրի միջոցառումների կազմակերպիչ:

 

1 комментарий: