вторник, 26 апреля 2022 г.

Տեղեկատվական հանդիպում

 Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ԻՄ ուսանողների հետ


[English Text Bellow]

Ապրիլի 26-ին Իջևան Ինֆոտան աշխատակիցները և որոշ կամավորներ տեղեկատվական հանդիպում ունեցան ԵՊՀ ԻՄ ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ինչ է կամավորությունը, ինչպիսի գործունեություն  է ծավալում Իջևան Ինֆոտունը, ինչպես նաև կարճ ներկայացվեց Իջևան Ինֆոտան կամավորներից մի քանիսի հաջողության պատմությունները։

среда, 20 апреля 2022 г.

Մեդիագրագիտության դասընթաց ՓՄՁ ներկայացուցիչների համար

 
Մեդիագրագիտության դասընթաց ՓՄՁ ներկայացուցիչների համար


Դասընթացի նպատակն է բարձրացնել մեդիագրագիտության հմտությունները տեղական 10-15 ձեռնարկությունների շրջանում, օգնել արդյունավետորեն կառավարել ապատեղեկատվության ռիսկերը և զարգացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն տեղական ձեռնարկատերերի շրջանում։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը․

среда, 6 апреля 2022 г.

Մեթոդաբանության դասընթաց Իջևան Ինֆոտանը

 Մեթոդաբանության դասընթաց Իջևան Ինֆոտանը 

"Real information is Real Business"

[English Text Bellow]

Ապրիլի 1-ին և 2-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ “Real information is real business” ծրագրի ծրագրային թիմի «Մեդիագրագիտության կարիքների գնահատում Իջևանում՝ մասնավոր ոլորտի ներկայացուցիչների շրջանում» թեմայով մեթոդաբանության դասընթացը։ "Real information is Real Business" ծրագիրն իրականացվում է CIPE Europe & Eurasia -ի ֆինանսավորմամբ։

Հանդիպում Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ

[English Text Bellow]

Մարտի 30-ին հանդիպում ունեցանք Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ։

Հանդիպման  ընթացքում համայնքապետի հետ փոխանակվեցինք իրականացվող ծրագրերի ընթացիկ տեղեկատվությամբ, մասնավորապես, ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում իրականացված ՏԻՄ-ՔՀԿ հանդիպման արդյունքներով։ Նաև ներկայացրեցինք ապրիլի 2-ին նախատեսված Դիլիջանի և Իջևանի ՏԻՄ-ՔՀԿ հանդիպման մասին մանրամասներ։