суббота, 25 июня 2022 г.

"Empowering the private sector to combat disinformation"

  “Real information is Real business”


[English Text Bellow]

Հունիսի 24-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ CIPE Europe & Eurasia-ի ֆինանսավորմամբ իրականացվող "Empowering the private sector to combat disinformation" ծրագրի մեդիագրագիտության հմտությունների զարգացման Ֆոյկայի մեթոդաբանությամբ 1-օրյա դասընթացը՝ նախատեսված Իջևան համայնքի ՓՄՁ ներկայացուցիչների համար։

Ծրագիրը կրում է “Real information is Real business” անվանումը և նպատակ ունի զարգացնելու Իջևան խոշորացված համայնքում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների մեդիագրագիտության հմտությունները։

Դասընթացի ընթացքում մասնակիցները Սամվել Մարտիրոսյանի հետ ուսումնասիրեցին, թե ինչ է մեդիագրագիտությունը։ Սովորեցին, թե ինչպես ապահովել իրենց բիզնեսների կայքերի կամ էջերի անվտանգությունը։

понедельник, 20 июня 2022 г.

Տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ

Իջևան Ինֆոտունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։ Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ) և Երևանում։

вторник, 14 июня 2022 г.

Մեդիագրագիտության դասընթաց

Նոր մեդիագրագիտության դասընթաց Իջևան Ինֆոտանը

Հաշվի առնելով մեր նախորդ դասընթացի արդյունքներն ու արձագանքները, «Իջևան Ինֆոտուն» ՀԿ-ն որոշեց իրականացնել ևս մեկ մեդիագրագիտության դասընթաց ՓՄՁ ներկայացուցիչների համար։
Մանրամասները ստորև⬇️
"Real Information is Real Business" ծրագրի նպատակն է բարձրացնել մեդիագրագիտության հմտությունները տեղական 10-15 ձեռնարկությունների շրջանում, օգնել արդյունավետորեն կառավարել ապատեղեկատվության ռիսկերը և զարգացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն տեղական ձեռնարկատերերի շրջանում։
Ծրագրի շրջանակներում այժմ հավաքագրում ենք ՓՄՁ ներկայացուցիչների, ովքեր ցանկություն ունեն մասնակցել մեդիագրագիտության զարգացման դասընթացի։