ՀաՄաՏեղ

 
              Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը 
  «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով: 

                                                    
           Կոնսորցիումը
   Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացմանգործակալության կողմից:  Տավուշում ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացնում է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղը/Իջևան Ինֆոտուն:
   
    Կոնսորցիումը համախմբում է գործընկեր ՀԿ-ների փորձագիտական ներուժը, ինչպես նաև տարիների ընթացքում և տարբեր ձևաչափերով կուտակած համագործակցության փորձը:

ՀՖՄ-ն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման ոլորտում գործող առավել հեղինակավոր կազմակերպություններից մեկը, կառաջնորդի ծրագիրը: ՀՖՄ-ն կմշակի տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանն ուղղված  ընթացակարգեր, ռազմավարական և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, կիրականացնի բարեփոխումների դիտարկում և թիրախային համայնքներում կներկայացնի առկա մասնակցային մեխանիզմները:
ՏՀԶԿԿ-ը՝ տարիներ շարունակ ծրագրային ապահովում իրականացնելով ՏԻՄ-երի համար, կշարունակի ծրագրի լրամշակումը և առավել մատչելի կդարձնի ՏԻՄ-երի էլեկտրոնային կառավարման համակարգը:  
ԵՄԱ-ը՝ հանդիսանալով առավել հեղինակավոր մեդիա ՀԿ-ներից մեկը, կբարձրացնի տեղական իքնակառավարման բարեփոխումների մասին ավանդական և նոր ԶԼՄ-ների իմացության աստիճանը և կնպաստի լուսաբանման որակի բարելավմանը:  
«Ասպարեզ» ակումբը՝ զգալի փորձ ունենալով տեղեկատվության ազատության իրավունքի իրացման գործում, ծրագրային գործողությունները կտեղայնացնի Գյումրիում, ինչպես նաև կաշխատի ՏԻՄ-երի հետ, կծանոթացնի ավագանու անդամներին և ակտիվ քաղաքացիներին մասնակցային մեխանիզմների կիրառության հիմնական սկզբունքներին:
ԵՀՀ-ը՝ համայնքների հետ աշխատանքի էական փորձ ունենալով, կիրականացնի ՀԿ-ների կարողությունների զարգացմանը, հանրային իրազեկմանն և քաղաքացիական ցանցերի ակտիվացմանն ուղղված գործողություններ:.
ՀՌԿԿ-ն հանդիսանալով Հայսատանի առաջատար հետազոտական կառույցներից մեկը, կզբաղվի տեղական ինքնակառավարման վերաբերյալ համապարփակ տվյալների հավաքագրմամբ:
    Ծրագրի նպատակներն են՝ ա) կայունացնել և հզորացնել ՏԻ և ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքացիների մասնակցությանը և շահերի ներկայացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կարողությունները,բ) ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ կենտրոնական և տեղական իշխանությունների աշխատանքը և ապակենտրոնացման բարեփոխումների ընթացքը դիտարկելու նպատակով գ) բարձրացնել քաղաքացիների համար ապակենտրոնացման բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվության հասանելիության մակարդակը, և դ) բարելավել քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ ապակենտրոնացման բարեփոխումներին մասնակցության համատեքստում:



Ծրագրի առանցքային գործողությունները
·         Բացահայտել ՏԻ և ապակենտրնոացման բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալումներն ու ակնկալիքները,
·         Հզորացնել ՏԻՄ-երի և տեղական քաղաքացիական հասաակության կարողությունները,
·         Դիտարկել ՏԻ բարեփոխումների իրականացումը կենտրոնական և տեղական մակարդակներում,
·         Իրականացնել ավանդական և նոր ԶԼՄ-ների ուսուցում ՏԻ խնդիրների լուսաբանման վերաբերյալ,
·         Ներկայացնել ՏԻ և ապակենտրոնացման վերաբերյալ ռազմավարական և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ
·         Աջակցել տեղական ինքնկառավարմանը մասնակցությանն ուղղված հանրային նախաձեռնություններին: 


            Ակնկալվող արդյունքները
·             Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները արդյունավետ կերպով ստանում, քննարկում և ներկայացնում են ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը: 
·            ՔՀԿ-ները ընդգրկում են քաղաքացիներին կենտրոնական և տեղական մակարդակներում թիրախային քաղաքականությունների, հաստատությունների, ծրագրերի և բյուջեների դիտարկման գործընթացում և օգտագործում են համակարգված ու փորձարկված մեթոդներ: 
·           ՔՀԿ-ները համագործակցում են կառավարության հետ՝ թիրախային բարեփոխումների դիտարկման գործում:
·           Կոնսորցիումն արտադրում և տարածում է անկախ հետազոտական նյութի վրա հիմնված բարձրորակ տեղեկատվություն և վերլուծություն:
·           ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները տարածում են բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ քաղաքացիների համար մատչելի ձևաչափով: 

·           Ավելանում է համայնքային ՔՀԿ-ների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը համապատասխան օրենսդրական, ինստիտուցիոնալ և հաղորդակցային բարեփոխումների արդյունքում:  

Օգտակար հղումներ 
   
   1.  Համատեղ ծրագրի պաշտոնական կայք
   2.  Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայք

Комментариев нет:

Отправить комментарий