Կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների համար
Դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցավ «Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ» ՀԿ-ների կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի 4 համայնքների՝ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի հասարակական կազմակերպությունների համար։
Առաջին օրը դասընթացն իրականացրեց Աբրահամ Արտաշեսյանը։ Նա առաջին հատվածում խոսեց համայնքներում սոցիալական խմբերի և նրանց կարիքների գնահատման մասին, այնուհետև, երկրորդ հատվածում՝ սոցիալական ծառայությունների տրամադրման, անհատական սոցիալական ծրագրերի, տեղական սոցիալական ծրագրերի մասին, մասնակիցները քննարկեցին որոշակի դեպքեր։
Օրվա վերջում ձևավորվեցին խմբեր, որոնք դասընթացավարի աջակցությամբ քննարկեցին համայնքային մակարդակում իրականացվող ծրագրեր, մշակեցին ջատագովության գաղափարների պլան և ներկայացրին այդ ծրագրերը։
Երկրորդ օրը դասընթացը վարեց Անահիտ Սիմոնյանը։ Առաջին հատվածում նա խոսեց բազմաչափ աղքատության նվազեցմանն ուղղված ռազմավարություններ, իրավունքահենք մոտեցման կաևորության, տարբեր դերակատարների միջև հաղորդակցության մասին։
Երկրորդ հատվածում մասնակիցները խմբերի բաժանվեցին, մշակեցին և ներկայացրին ազգային մակարդակում ջատագովության գաղափարների պլան։
Մասնակիցները մեծ ակտիվությամբ և ոգևորությամբ մասնակցեցին դասընթացին, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
On December 6 and 7, " Community Poverty Reduction “Know-How” NGO capacity-building training took place for non-governmental organizations of 4 communities of Tavush region: Ijevan, Berd, Noyemberyan, and Dilijan.
Abraham Artashesyan conducted the training on the first day. In the first part, he spoke about the assessment of social groups and their needs in communities, then, in the second part, about the provision of social services, individual social programs, and local social programs, the participants discussed certain cases.
At the end of the day, groups were formed, which, with the support of the trainer, discussed programs implemented at the community level, developed a plan of advocacy ideas and presented those programs.
On the second day, the training was conducted by Anahit Simonyan. In the first part, she spoke about strategies aimed at reducing multidimensional poverty, the importance of a rights-based approach, and communication between different actors.
In the second part, the participants were divided into groups and developed and presented a plan of advocacy ideas at the national level.
The participants took part in the course with great activity and enthusiasm and asked the questions they were interested in.
“The ‘Community Poverty Reduction Know-How’ project is implemented with the financial support of the European Union by a consortium of CRRC-Armenia, EPF, EDRC, and Matevosyan Foundation.”
Комментариев нет:
Отправить комментарий