понедельник, 20 июня 2022 г.

Տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ

Իջևան Ինֆոտունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։ Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ) և Երևանում։

Այս տեղեկատվական արշավի շրջանակներում առաջիկա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին Իջևանում։
Դասընթացին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։ 🆓
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը․
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 23.06.2022 թ.
Կոնտակտային տվյալներ՝
tsahakyan-epf-north@epfound.am
+37495 251563

Շտապե՛ք գրանցվել, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են։
Սիրով՝ «Իջևան Ինֆոտուն» ՀԿ
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։



Комментариев нет:

Отправить комментарий