пятница, 21 октября 2022 г.

SIDA - Շահերի Բախում

Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթաց


Հոկտեմբերի 19 Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթացը Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների շրջանում։

Դասընթացը վարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը։
Դասընթացի ընթացքում ներկայացվեց ինչ է բարեվարքությունը և շահերի բախումը, ինչպես է շահերի բախումը արտահայտվում աշխատանքի մեջ և ինչպես խուսափել դրանից։Մասնակիցները ակտիվ էին դասընթացի ողջ ընթացքում, հարցեր էին ուղղում դասընթացավարին, ստանում սպառիչ պատասխաններ։
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

Комментариев нет:

Отправить комментарий