Սեպտեմբերի 25-ին ԻնֆոՏնային ցանցի համակարգողները և ԵՀՀ ներկայացուցիչները ուղևորվեցին Լիտվայի հանրապետություն։ Լիտվան Հյուսիսային Եվրոպայում՝ Բալթիկ ծովի ափին տեղակայված փոքր երկիր է։
բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում երկրորդ ուսուցողական այցը նախատեսված էր ԻնֆոՏների ցանցի համակարգողների համար, ովքեր հնարավորություն ունեցան ուսումնասիրելու և ծանոթանալու լիտվական ՔՀԿ-ների գործունեությանը, տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկություններին և այն բարեփոխումների ծրագրին, որն անցել են անկախությունից և Եվրոպական միությանն անդամակցելուց ի վեր, ծանոթացան էլեկտրոնային կառավարման մասնակցության գործիքներին, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության քարոզարշավների և քաղաքականության մշակման առանձնահատկությունների դրական փորձառության հետ։ Ուսուցողական այցի մասնակիցները հանդիպեցին NVO teisės institutas-ի ներկայացուցիչների հետ, ովքեր պատմեցին Լիտվայում ՀԿ-ների գործունեությունը համակարգող օրենսդրության ու կարգավորումների մասին, այնուհետև Lietuvos savivaldybių asociacija-ի հետ, որտեղ ծանոթացանք տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված բարեփոխումներին, ասոցիացիայի գործառույթներին և այն խնդիրներին, որոնք բարձրաձայնվել են ասոցիացիայի անդամ շուրջ 60 ՏԻՄ-երի կողմից և ջատագովության շնորհիվ կարողացել են հասնել այդ հարցերի կարգավորմանը։
Սեպտեմբերի 27-ին ուղևորվեցինք Լիտվայի 5 ամենամեծ քաղաքներից մեկը՝ Պանեվեժիս։ Այնտեղ հանդիպեցինք Panevėžio miesto savivaldybė համայնքապետարանի ներկայացուցիչների հետ և հյուրընկալվեցինք Panevėžio atviras jaunimo centras-ում։
Ուսուցողական այցի մասնակիցները հանդիպեցին NVO teisės institutas-ի ներկայացուցիչների հետ, ովքեր պատմեցին Լիտվայում ՀԿ-ների գործունեությունը համակարգող օրենսդրության ու կարգավորումների մասին, այնուհետև Lietuvos savivaldybių asociacija-ի հետ, որտեղ ծանոթացանք տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված բարեփոխումներին, ասոցիացիայի գործառույթներին և այն խնդիրներին, որոնք բարձրաձայնվել են ասոցիացիայի անդամ շուրջ 60 ՏԻՄ-երի կողմից և ջատագովության շնորհիվ կարողացել են հասնել այդ հարցերի կարգավորմանը։ Հաջորդ օրը Վիլնյուսում խումբն այցելեց Lietuvos nacionalinė Martyno Mažvydo biblioteka գրադարան, ծանոթացավ գրադարանի աշխատանքներին, գրադարանի և համայնքի ամուր կապերին, գրադարանի կողմից իրականացվող ծրագրերին։
Այնուհետև խումբը հանդիպեց Vilniaus jaunimo organizacijų sąjunga Apskritas stalas (VJOSAS) կազմակերպության ներկայացուցչի հետ, ով պատմեց տեղական երիտասարդական կազմակերպությունների և Վիլնյուսի համայնքապետարանին կից երիտասարդական խորհրդի ծրագրերի, քաղաքականություն մշակողների հետ ջատագովության իրենց փորձառության ու հաջողությունների մասին։ Այնուհետև հանդիպեցին Vystomojo Bendradarbiavimo Platforma / Lithuanian NGDO Platform-ի հետ, որի ներկայացուցիչը պատմեց զարգացման ծրագրերի և իրենց պլատֆորմի կողմից հիմնական առաջնահերթությունների սահմանման և հասցեագրման մեխանիզմների մասին։
Սեպտեմբերի 29-ին խումբն ուղևորվեց Լիտվայի հարավում գտնվող Կաունաս շրջան Kauno rajono bendruomenė, որն այս տարի ճանաչվել է Եվրոպական միության մշակութային մայրաքաղաք։ Հաջորդ այցը Կաունաս քաղաքի համայնքապետարանի միջազգային ներդրումների և զարգացման բաժնի աշխատակիցների Kauno savivaldybė հետ էր, ովքեր ներկայացրեցին ընթացիկ ծրագրերը և դրանց հաստատման հիմնական մեխանիզմները։
Ուսուցողական այցի վերջին օրը հանդիպումներ եղան Վիլնյուսի համայնքապետարանի Vilniaus miesto savivaldybė կրթության բաժնի ներկայացուցիչների և Վիլնյուսի գլխավոր ճարտարապետի հետ, քննարկվեցին քաղաքային պլանավորման, քաղաքաշինության, մշակութային ժառանգության պահպանման հարցերը, դիտարկելով համայնքի դերը այս կոնտեքստում։
Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Լիտվայի նախագահի գրասենյակին կից Քաղաքացիական կրթության կենտրոնում Valstybės pažinimo centras, որն ինտերակտիվ և տեխնոլոգիական լուծումներով ոչ ֆորմալ կրթական ծառայություններ է մատուցում դպրոցականներին, ուսանողներին և պարզապես հետաքրքրված անձանց։
«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий