среда, 19 октября 2022 г.

EU4LabourRights

Տեղեկատվական հանդիպում Արագածոտնի մարզում


Հոկտեմբերի 14-ին Իջևան ԻնֆոՏան աշխատակիցները տեղեկատվական հանդիպում իրականացրեցին Արագածոտն ԻնֆոՏանը՝ «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի տեղեկատվական արշավի շրջանակներում։

Սույն հանդիպումը Իջևան ԻնֆոՏան կողմից ծրագրի շրջանակներում իրականացված երկրորդ հանդիպումն էր։
Արագածոտն ԻնֆոՏանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին, տեղում փորձեցին կիրառել հմտությունները և պարզաբանել առաջացած hարցերը։

Կայքին ծանոթանալուց զատ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանելու ուղիների մասին խոսեց աշխատանքային իրավունքի փորձագետ Նինա Հակոբյանը։ Հարցուպատասխանի միջոցողով մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները։
Տեղեկատվական հանդիպման մասնակիցները հաճելիորեն զարմացել էին՝ լսելով այսպիսի հնարավորության մասին, իսկ նրանցից մեկը հույս հայտնեց, որ մի օր կստեղծվի նմանատիպ մի կայք, որի միջոցով մարդիկ օպերատիվ և անանուն կերպով կարողանան պարզաբանել ոչ միայն աշխատանքային իրավունքի հետ կապված հարցեր, այլև՝ ցանկացած իրավական խախտման վերաբերյալ։

Комментариев нет:

Отправить комментарий