понедельник, 17 октября 2022 г.

English Club

Անգլերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացների հավաստագրերի հանձնման միջոցառումը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին Իջևան ԻնֆոՏունն իրականացրեց անգլերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացների հավաստագրերի հանձնման միջոցառումը։

Հավաստագրերի արժանացան դասընթացի այն մասնակիցները, ովքեր պարտաճանաչ ձևով հաճախել և ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։
Դասընթացների արդյունքում մասնակիցները ստացան A1-A2 մակարդակի խոսակցական անգլերենի գիտելիքներ, ձեռք բերեցին նոր բառապաշար և դասերի ընթացքում իրականացրին հնարավորինս շատ պրակտիկ վարժություններ և երկխոսություններ։
Հիշեցնենք, որ դասընթացներն իրականացրին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիությունների ֆակուլտետի Օտար լեզու և գրականություն բաժնի ուսանողներ Ջուլիետա Սարիբեկյանը և Վիկա Մելիքբեկյանը։


Դասընթացների շրջանակներում «Իջևան ԻնֆոՏուն» ՀԿ-ն համագործակցեց «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի Իջևանի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի հետ, որը տրամադրեց իր տարածքը առաջին խմբի դասընթացների իրականացման համար։

Комментариев нет:

Отправить комментарий