Տեղեկատվական Հանդիպում Իջևանում
[English Text Bellow]
Հունիսի 28-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող տեղեկատվական արշավի առաջին հանդիպումը։ Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ) և Երևանում։ Առաջին՝ Իջևան Ինֆոտանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին։ Կայքին ծանոթանալուց հետո աշխատանքային իրավունքների մասին խոսեց ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածաշրջանի կենտրոնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը։ Մասնակիցները նրան ուղղեցին իրենց հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
On June 28, the first meeting of the information campaign took place, which is implemented in the frames of the “EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labor Rights and Social Protection in Armenia” project. Within the framework of the information mentioned above campaign, informative meetings will be held in 5 regions (Shirak, Kotayk, Aragatsotn, Gegharkunik, Tavush) and in Yerevan. During the first meeting held in Ijevan Infotun, the participants got acquainted with the azdarar.mdi.am website created for receiving complaints about labor rights and the ways to use them. After getting acquainted with the website, Gagik Mazmanyan, Senior Inspector of the Northern Region Center of the Health and labor Inspection body of the Republic of Armenia spoke about labor rights. The participants asked him their questions and received satisfactory answers.
The “EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labour Rights and Social Protection in Armenia” project is implemented by OxYGen Foundation, Socioscope NGO, “Asparez” Journalists’ Club NGO, Armenian Progressive Youth NGO, Media Diversity Institute - Armenia in cooperation with the Protection of Rights without Borders NGO, and Eurasia Partnership Foundation. The Project is funded by the European Union.
Комментариев нет:
Отправить комментарий