Վերջին դասընթացը ԵՊՀ ԻՄ Բնական գիտություններ և Կիրառական արվեստ ֆակուլտետների ուսանողների շրջանում
[English Text Below]
Օգոստոսի 5-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «Ակադեմիական բարեվարքություն և գրագիտություն» թեմայով դասընթացների շարքի վերջին դասընթացը։
Վերոնշյալ դասընաթացի մասնակիցներն էին ԵՊՀ ԻՄ Բնական գիտություններ և Կիրառական արվեստ ֆակուլտետների ուսանողները։Նշենք, որ դասընթացների այս շարքի շնորհիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները հնարավորություն ստացան ավելի խորքային պատկերացում կազմել ակադեմիական բարեվարքության և գրագիտության վերաբերյալ, ավելի խորքային ծանոթացան գրագողությանը, հղում կատարելու ոճերին, ինչպես նաև ծանոթացան ինքնագրագողություն հասկացությանը ու Zotero հղումներ կատարելու ծրագրին։
Դասընթացներն իրականացվեցին ԵՊՀ ԻՄ Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ «Զարգացնենք Իջևանը միասին» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
On August 5, the last course of the series of courses on "Academic Integrity and Literacy" took place in Ijevan Infotun.
The participants of the above-mentioned course were students of the faculties of Natural Sciences and Applied Arts of YSU IB.
Thanks to this series of courses, the students of the YSU Ijevan branch had the opportunity to gain a deeper understanding of academic behavior and literacy, gained deeper knowledge about plagiarism, and referencing styles, and also got acquainted with the concept of self-plagiarism and the Zotero referencing program.
It should be noted that the courses were implemented with the help of the Students Scientific Society of YSU Ijevan branch within the framework of the “Let’s develop Ijevan together” project.
The project is implemented within the framework of the "Civil Society Support for Ensuring Impact on Reforms" project implemented by the Eurasia Partnership Foundation with the support of the Swedish Government.
Комментариев нет:
Отправить комментарий