пятница, 18 ноября 2022 г.

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»

 Տեղեկատվական հանդիպում Գյումրիում

[English Text Below]

Նոյեմբերի 15-ին Գյումրի ԻնֆոՏանը տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։ Հանդիպումն իրականացվեց «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի տեղեկատվական արշավի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին, տեղում փորձեցին կիրառել հմտությունները և պարզաբանել առաջացած հարցերը։
Կայքին ծանոթանալուց զատ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանելու ուղիների մասին խոսեց աշխատանքային իրավունքի փորձագետ Նինա Հակոբյանը։
Մասնակիցները մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ մասնակցեցին հանդիպմանը, ինչպես նաև նշեցին, որ ստացած տեղեկատվությամբ կկիսվեն գործընկերների հետ։
Նշենք, որ վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն ևս 2 մարզերում (Կոտայք, Գեղարքունիք) և Երևանում։
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

🇬🇧

On November 15, an informational meeting took place in Gyumri InfoTun about the website created to receive complaints about labor rights. The meeting was implemented within the information campaign of the project of the “EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labour Rights and Social Protection in Armenia” project.
During the meeting, the participants got acquainted with the website created for the purpose of receiving complaints about labor rights, and the ways of using it, they tried to apply the skills on the spot and clarify the issues that arose.
In addition to getting acquainted with the azdarar.mdi.am website, labor law expert Nina Hakobyan spoke about ways to protect labor rights.
The participants participated in the meeting with great enthusiasm and activity and also mentioned that they will share the information they received with their colleagues.
It should be noted that within the framework of the above-mentioned information campaign, information meetings will be held in 2 more regions (Kotayk, Gegharkunik) and in Yerevan.
The “EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labor Rights and Social Protection in Armenia” project is implemented by OxYGen Foundation, Socioscope NGO, “Asparez” Journalists’ Club NGO, Armenian Progressive Youth NGO, Media Diversity Institute -Armenia in cooperation with Protection of Rights without Borders NGO, and Eurasia Partnership Foundation. The Project is funded by the European Union.

Комментариев нет:

Отправить комментарий