пятница, 7 октября 2022 г.

Clean Up Իջևանում

 Իջևան համայնքի թիվ 1՝ Ժանետ Մարդիկյանի անվան մանկապարտեզի հարակից աստիճանահարթակի մաքրման աշխատանքները Իջևան ԻնֆոՏան նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 5-ին Իջևան ԻնֆոՏան նախաձեռնությամբ իրականացվեց Իջևան համայնքի թիվ 1՝ Ժանետ Մարդիկյանի անվան մանկապարտեզի հարակից աստիճանահարթակի մաքրման աշխատանքները։ Սույն աստիճանահարթակը հանդիսանում է Իջևանի ամենաբանուկ կարճ ճանապարհներից մեկը, որով ամեն օր անցնում են հարյուրավոր քաղաքացիներ իրենց երեխաների հետ։
Մաքրման աշխատանքներին ներգրավվել են Իջևան ԻնֆոՏան մեծ ընտանիքի անդամները՝ կամավորները, աշխատակիցները, ինչպես նաև համայնքի սրտացավ բնակիչները։ Իջևան ԻնֆոՏան 3 կամավորներ (Մոնիկան, Աննա և Մարիամը) ստանձնել էին սույն նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 10 պարկ աղբ։ Մասնակիցները հաճույքով և ոգևորությամբ կատարեցին մաքրման աշխատանքները։
Կարևորելով համայնքում ընդհանուր մաքրման աշխատանքների մշտական կազմակերպումը և մաքրության պահպանումը՝ Իջևան Ինֆոտունը իր իսկ օրինակով հանրության և ՏԻՄ-ի ուշադրությունն է հրավիրում վատթար վիճակում գտնվող տարածքների մաքրման խնդիրներին, դեռևս մանուկ հասակից բնապահպանական խնդիրների մասին մտածելուն և քաղաքացիների մտածելակերպի փոփոխությանը:
Մենք աջակցում ենք համայնքապետարանին Իջևանի համայնքապետարան այս և նմանատիպ այլ համայնքային խնդիրների լուծումը հաղթահարելու համար։ Մեր նպատակն է գտնել ինստիտուցիոնալ լուծումներ։
Մեր քաղաքի բնակիչներին խնդրում ենք մաքուր պահել մեր սիրելի քաղաքը։

🇬🇧


On October 5, at the initiative of Ijevan InfoTun, the cleaning of the staircase nearby of the kindergarten No 1, named after Zhanet Markidyan of Ijevan community was carried out. This staircase is one of the busiest short cuts in Ijevan, through which hundreds of citizens with their children pass every day.
The members of the Ijevan InfoTun big family - volunteers, employees, as well as warm-hearted residents of the community - were involved in the clean-up. 3 volunteers of Ijevan InfoTun (Monica, Anna and Mariam) undertook the organizational work of this initiative. In total, 10 bags of garbage were collected. The participants cleaned the area with pleasure and enthusiasm.


Emphasizing the importance of the constant cleanups and maintenance of tidiness of the community, Ijevan InfoTun, by its own example, draws the attention of public and local self-governmental bodies to the problems of cleaning areas in bad condition, thinking about environmental issues since childhood and changing the mindset of citizens.
We support the municipality for overcoming these and other similar community problems. Our goal is to find institutional solutions.
We ask our citizens to keep our beloved city clean.


Комментариев нет:

Отправить комментарий