Հանդիպում ոլորտի հետ առնչվող կազմակերպությունների հետ
Նոյեմբերի 23-ին Իջևան ԻնֆոՏունը իրականացրեց Բռնության և խտրական վերաբերմունքի հարցերով զբաղվող ՏԻՄ-ին կից խորհրդակցական մարմնի ձևավորմանն ուղղված հանդիպում։
Հանդիպման նպատակն էր միավորել ոլորտի հետ առնչվող կազմակերպությունների, հասկանալ ինչ մեթոդաբանությամբ է անհրաժեշտ աշխատել, որպեսզի կատարված աշխատանքն ավելի արդյունավետ լինի, ինչպես Հայաստանում փոխել մշակույթն այնպես, որ նպատակ լինի ոչ թե արձագանքել բռնության դեպքերին, այլ մշտապես փորձել կանխարգելել նման դեպքերը՝ ուղղելով համատեղ ջանքերը խնդիրների արդյունավետ և համապարփակ լուծմանը։ Կարծիքներ հնչեցին նաև այն մասին, որ կարևոր է ունենալ ինստիտուցիոնալ համագործակցության լուծումներ։
Հանդիպումն անցավ շատ հագեցած մթնոլորտում, մասնակիցները մեծ ակտիվությամբ քննարկում էին իրականացնում, արտահայտում տարաբնույթ կարծիքներ։
Հանդիպման վերջում որոշվեց հնարավորության դեպքում իրականացնել ևս մեկ հանդիպում՝ փորձելով ներգրավել նաև այլ կառույցների ներկայացուցիչերի։ Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Комментариев нет:
Отправить комментарий