Secret Santa

Նոյեմբերի 23-ին Իջևան ԻնֆոՏունը իրականացրեց Բռնության և խտրական վերաբերմունքի հարցերով զբաղվող ՏԻՄ-ին կից խորհրդակցական մարմնի ձևավորմանն ուղղված հանդիպում։
Նոյեմբերի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ընդունելության գրասենյակը տեղեկատվական հանդիպում անց կացրեց Իջևան ԻնֆոՏանը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ընդունելության գրասենյակը նոյեմբերի 10-ին՝ հինգշաբթի՝ ժամը 3։30-ին, Իջևանի ԻնֆոՏանը կներկայացնի մագիստրատուրայի իր ծրագրերը, ինչպես նաև՝ 2023 թվականի ընդունելության և ֆինանսական օժանդակության պայմանները։
Հոկտեմբերի 19 Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթացը Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների շրջանում։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին Իջևան ԻնֆոՏունն իրականացրեց անգլերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացների հավաստագրերի հանձնման միջոցառումը։
Սեպտեմբերի 25-ին ԻնֆոՏնային ցանցի համակարգողները և ԵՀՀ ներկայացուցիչները ուղևորվեցին Լիտվայի հանրապետություն։ Լիտվան Հյուսիսային Եվրոպայում՝ Բալթիկ ծովի ափին տեղակայված փոքր երկիր է։
<<Իջևան Ինֆոտուն>>-ը նախաձեռնում է Իջևան համայնքի վատթար վիճակում գտնվող տարածքների մաքրման աշխատանքներ։ Այս անգամ ընտրվել է N1 մանկապարտեզի հարակից աստիճանահարթակը։ Մենք սպասում ենք քեզ հոկտեմբերի 5-ին, ժամը 15:30-ին։
Ծանոթացեք մեր նոր աշխատակցի՝ Անի Եգանյանի հետ
Օգոստոսի 5-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «Ակադեմիական բարեվարքություն և գրագիտություն» թեմայով դասընթացների շարքի վերջին դասընթացը։
Վերոնշյալ դասընաթացի մասնակիցներն էին ԵՊՀ ԻՄ Բնական գիտություններ և Կիրառական արվեստ ֆակուլտետների ուսանողները։Օգոստոսի 5-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «Ակադեմիական բարեվարքություն և գրագիտություն» թեմայով դասընթացների շարքի վերջին դասընթացը։
Վերոնշյալ դասընաթացի մասնակիցներն էին ԵՊՀ ԻՄ Բնական գիտություններ և Կիրառական արվեստ ֆակուլտետների ուսանողները:
Անգլերենի դասերը մոտեցել են կեսին։
Մեր դասընթացավարները հաջողությամբ շարունակում են իրականացնել դասընթացները՝ մասնակիցներին տալով խոսակցական անգլերենի ամենառաջնային ու կիրառելի գիտելիքները։Իջևան Ինֆոտունը շարունակում է իրականացնել Ակադեմիական բարեվարքություն եւ գրագիտություն թեմայով դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների շրջանում։
[English Text Below]
Հուլիսի 20-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում մարզի որոշ ՔՀԿ ներկայացուցիչների հետ։
2-րդ դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների շրջանում
[English Text Below]
Հուլիսի 11-ին Ինջևան Ինֆոտանը տեղի ունեցավ Ակադեմիական բարեվարքություն եւ գրագիտություն թեմայով դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների շրջանում։
[English Text Below]
Սիրելի հետևորդներ,
ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Իջևան Ինֆոտանը մեկնարկել են անգլերենի անվճար դասընթացները։ Դասընթացներին մասնակցելու համար դիմել էին Իջևան խոշորացված համայնքի 150-ից ավել բնակիչներ, որոնցից 40-ի մասնակցությամբ այժմ կազմվել է 2 խումբ։ Խմբերում ներառված են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ։ Առաջին դասընթացներն անցնում են խմբերի շատ ակտիվ մասնակցությամբ։
[English Text Bellow]
Հունիսի 28-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող տեղեկատվական արշավի առաջին հանդիպումը։ Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կիրականացվեն 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ) և Երևանում։ Առաջին՝ Իջևան Ինֆոտանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին։ Կայքին ծանոթանալուց հետո աշխատանքային իրավունքների մասին խոսեց ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածաշրջանի կենտրոնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը։ Մասնակիցները նրան ուղղեցին իրենց հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։[English
Text Below]
Հունիսի 30-ին Ինջևան Ինֆոտանը տեղի ունեցավ Ակադեմիական բարեվարքություն եվ
Դասընթացն իրականցվեց «Զարգացնենք Իջևանը միասին» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ
իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա
ներգործության» ծրագրի շրջանակում։
On June 30, a training on the topic of Academic integrity and literacy took place in in Ijevan Infotun among our beneficiaries.
The
training was implemented in the framework of the “Let’s develop Ijevan together”
project.
The
project is implemented within the framework of the "Civil Society Support
for Ensuring Impact on Reforms" project implemented by the Eurasia
Partnership Foundation with the support of the Swedish Government.
[English Text Bellow]
Հունիսի 24-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ CIPE
Europe & Eurasia-ի ֆինանսավորմամբ իրականացվող
"Empowering the private sector to combat disinformation" ծրագրի մեդիագրագիտության հմտությունների զարգացման Ֆոյկայի մեթոդաբանությամբ 1-օրյա դասընթացը՝ նախատեսված Իջևան համայնքի ՓՄՁ ներկայացուցիչների համար։
Ծրագիրը կրում է “Real
information is Real business” անվանումը և նպատակ ունի զարգացնելու Իջևան խոշորացված համայնքում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների մեդիագրագիտության հմտությունները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները Սամվել Մարտիրոսյանի հետ ուսումնասիրեցին, թե ինչ է մեդիագրագիտությունը։ Սովորեցին, թե ինչպես ապահովել իրենց բիզնեսների կայքերի կամ էջերի անվտանգությունը։