среда, 20 декабря 2017 г.

Իջևանի երիտասարդական բանկի համայնքային ծրագրերի դրամաշնորհների հանձնում

«Փոքրիկ Իջևան՝ Իջևանի ներսում» կամ մեկնարկում է հետաքրքիրներից ամենահետաքրքիր փուլը



Ավելի քան 40 մարդ մասնակցեց համայնքային ծրագրերի դրամաշնրհների հանձնման արարողությանը որի ժամանակ Իջևանի Երիտասարդական Բանկ ծրագրի (ԻԵԲ) կոմիտեն կողմից հայտարարեց համայնքային հաղթող ծրագրերի անունները և հանձնեց հավաստագրերը: Ներկայացված 11 համայնքային ծրագրերից ԻԵԲ կոմիտեն ընտրել էր երկու ծրագիր՝ Ազատամուտի «Սպորտը որպես համայնք-ՏԻՄ համագործակցության միջոց»  և Այգեհվիտի  «Առավել իրազեկ Այգեհովիտ» ծրագրերը:
Ֆինանասավորվող ծրագրերից առաջինի նպատակն է բարեկարգել Ազատամուտ համայնքի ֆուտբոլի դաշտը՝ ԻԵԲ-ի, ՎՎՀ-ի Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակի և համայնքապետարանի համատեղ աջակցությամբ:

понедельник, 9 октября 2017 г.

Հանրային ելույթի հիմունքներ

Հանրային ելույթի հիմունքներ արագացված դասընթաց Իջևանում


Իջևան Ինֆոտունը հոկտեմբերի 13-ին և 16-ին հրավիրում  է մասնկացելու «Հանրային խոսք» թեմայով երկօրյա դասընթացի:
1-ին հանդիպում—տեսական մաս
-Ինչպե՞ս  վստահորեն  ելույթ ունենալ հանրության առջև: Ինչպե՞ս պահել քեզ ելույթի ժամանակ: Ինչպե՞ս գրավիչ ելույթ ունենալ:


2-րդ հանդիպում-գործնական մաս
-Մասնակիցները հնարավորություն կունենան նախապես ընտրված որևէ թեմայով հանդես գալ կարճ ելույթներով և գործնականում կիրառելու ստացված գիտելիքները, ինչպես նաև սովորել մեկը մյուսից:
Օր 1. Հոկտեմբերի 13, 15:30 - 17:00
Օր 2. Հոկտեմբերի 16, 15:30 - 17:00

Տեղերը սահմանափակ են, ընտրվելու են միայն առաջին 10 գրանցվողները:

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը:

четверг, 28 сентября 2017 г.

Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց. մասնակցության հրավեր

Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց. մասնակցության հրավեր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու իր կողմից պարբերաբար կազմակերպվող կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հերթական դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի  19-ից 22-ը ԵՀՀ գրասենյակում, Երևան, Ազատության 1/21 բն. 22։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումները։
Դպրոցի մասնակիցները կծանոթանան կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը և ձեռք կբերեն խաղաղարարության որոշակի փորձ։
Դպրոցի նպատակն է.
Զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության խաղաղարարական կարողությունները` մասնակիցներին տրամադրելով գիտելիքներ և հմտություններ խաղաղության, քննադատական մտածողության և ֆասիլիտացիայի ասպարեզներում։
Դիմելու կարգը

среда, 27 сентября 2017 г.

Որքանո՞վ և որտեղի՞ց են տավուշցիները տեղեկանում տեղական իրադարձությունների մասին

Որքանո՞վ և որտեղի՞ց են տավուշցիները տեղեկանում տեղական իրադարձությունների մասին

Իջևանի երիտասարդական բանկի իրականացրած հարցման արդյունքները


Հարցման նպատակն է պարզել Տավուշի մարզում.
- ի՞նչ տեղեկատվական աղբյուրներից են օգտվում քաղաքացիները,
- որքանո՞վ են նրանք տեղեկացված իրենց համայնքում կատարվող իրադարձություններից
- որքանո՞վ են մասնակցում  համայնքի կյանքին:

Սույն հետազոտության արդյունքները թույլ են տալիս ասել, որ Տավուշի մարզում լրատվության աղբյուրների պակաս կա: Տեղական նորությունների, իրադարձությունների մասին մարդկանց մեծ մասը տեղեկանում է ընկերներից և/կամ ինտերնետից: 
 

Հարցման մասնակիցների թիվը 86


Diagram 1















ա) 14-18 – 38 բ) 18-35 - 22 գ) 35+ - 24


Հարցմանը մասնակցել են Տավուշի մարզի հետևյալ 8 համայնքներից.

вторник, 19 сентября 2017 г.

Իջևան ինֆոտունը հայտարարում է Մեդիագրագիտության և Քննադատական մտածողության դասընթաց

Իջևան ինֆոտունը հայտարարում է Մեդիագրագիտության և Քննադատական մտածողության դասընթաց

Իջևան ինֆոտունը  հայտարարում է «Մեդիագրագիտություն և Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից  բաղկացած կուրս, որը մեկնարկելու է 2017 թվականի հոկտեմբեր ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո: 


 Դասընթացը կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։ Դասընթացը ներառում է նաև տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ:



 «Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 12 թեմաներից՝ մեդիայի պատմություն, ներկա դաշտ, լրատամիջոցների  գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:

Դասընթացի նպատակն է.

понедельник, 4 сентября 2017 г.

#լավ_բան_Իջևանում


#լավ_բան_Իջևանում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը  (#ԵՀՀ_ՀՄ) հրավիրում է պատասխանատու, պարտաճանաչ, նախաձեռնող ու նորարար երիտասարդների հետևյալ կամավորական աշխատանքներում ընդգրկվելու համար.

     Լուսանկարիչ, ցանկանալի է, որ ունենա նաև լրագրողական հմտություններ,
     ԵՀՀ ՀՄ-ի բլոգի պատասխանատու,
     Միջոցառումների կազմակերպիչ:
Հնարավոր է, որ առաջին 2-ը իրականացնի մեկ անձ:

четверг, 24 августа 2017 г.

Կոլբա լաբ - Գաղափարների բաց մրցույթ

Կոլբա լաբ - Գաղափարների բաց մրցույթ


Գաղափարների բաց մրցույթը չունի որևէ թեմատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։ Դուք եք հիմնավորում խնդիրը,  դուք եք առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:

Մենք փնտրում ենք հենց Ձեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Եթե սոցիալական խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ, պատրաստ եք հստակ քայլեր ձեռնարկել լուծումն իրականացնելու համար, դիմեք մեզ: Չկա սխալ գաղափար, եթե ունեք խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, պարզապես լրացրեք հայտը: 

Ներկայացրած գաղափարների վերաբերյալ նորությունները կհրապարակվեն եռամսյակը մեկ:
Ինչպես է կարելի հնարավորինս արդյունավետ արձագանքել 21-րդ դարի սոցիալական, տնտեսական, բնապահպանական մարտահրավերներին:


четверг, 27 июля 2017 г.

Նախաձեռնում է կամավորը


  Իջևան Ինֆոտան կամավոր, «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության» երրորդ կուրսի մասնակից, Սուսաննա Բալասանյանը սկսել է Հովք համայնքի դպրոցում «Մեդիագրագիտության և համակարգչային հմտությունների» դասընթացներ անցկացնել:
  Դասընթացները շարունակվելու են մինչև սեպտեմբեր և արդեն երեք շաբաթ է ընթացքի մեջ են:
  
   Դասընթացի մասնակիցների թիվը վեցն է, դասընթացին մասնակցում է նաև Հովքի համայնքապետարանի աշխատակցուհի Գայանե Պատառյանը: Գայանեն ասում է, որ նախագիծը բավականին օգտակար է գյուղի երեխաների և մեծահասակների համար, այն կկատարելագործի մասնակիցներին և կդարձնի մեդիագրագետ:   

  Դասընթացը մասնակիցներին կօգնի զարգացնել քննադատական, վերլուծական և համակարգչից օգտվելու կարողությունները:

Ծրագրի ընթացքում դասընթացի մասնակիցները կայցելեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ/Իջևան Ինֆոտուն, որպեսզի ծանոթանան կազմակերպության աշխատանքին և հնարավորություններին: 

пятница, 7 июля 2017 г.

Դրամաշնորհային հայտարարություն


Իջևանի երիտասարդական բանկը հրավիրում է Տավուշի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական  գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:


Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են՝


       ·         Համայնքային մասնակցություն
       ·         ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում
 ·         Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների միջև կապերի ստեղծմանը

вторник, 4 июля 2017 г.

25-ամյա սերտ գործընկերություն և նոր հեռանկարներ

Հիշելով անցյալը, նայելով դեպի ապագան



  Հուլիսի 4-ին Իջևան Ինֆոտունը միանալով հայ-ամերիկյան բարեկամության և դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում իրականացվող միջոցառումներին՝ Իջևանի քանդակների այգում տեղադրեց ինֆոտան միջոցառումների համար նախատեսված հայտարարությունների տախտակը, որի վրա պատկերված է նաև հայ-ամերիկյան բարեկամությունը խորհրդնաշող լոգոն:
#AmericaOnTheRoad շրջագայության շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աշխատակիցներն ի դեմս առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի միացան նախաձեռնությանը և բոլորի հետ միասին ներկեցին ինչպես խորհրդանշական լոգոն այնպես էլ հարակից 6 նստարանները: 

среда, 14 июня 2017 г.

Ծրագրերի նախագծում և կառավարում դասընթաց Իջևանում

Հայտարարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը (ԵՀՀ ՀՄ) Խաղաղության կորպուսի (ԽԿ)  հետ համատեղ կազմակերպում է երկօրյա դասընթաց «Ծրագրերի նախագծում և կառավարում» թեմայով, որը տեղի կունենա հունիսի 22-ին և 23-ին ԵՀՀ ՀՄ գրասենյակում (Իջևան Ինֆոտուն):

Դասընթացի նպատակն է  մասնակիցներին փոխանցել ծրագրերի նախագծման և կառավարման փուլերի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ՝ մասնավորապես ինչպես կատարել համայնքի կարիքների գնահատում, ինչպես կազմակերպել ֆոնդահայթայթում և  կազմել ծրագրի իրատեսական բյուջե: 
Ստացված  գիտելիքները մասնակիցներին կօգնեն մշակել և ներկայացնել հաջողակ ծրագրերի առաջարկներ և հեշտությամբ դրանք կառավարել՝ իրականացնել:
Դասընթացն անց կկացվի  թիմային աշխատանքների և ակտիվ քննարկումների միջոցով:
Դասընթացավարներ՝ Պատրիկ Ջոնսոն, ԽԿ, Վարսիկ Ներկարարյան, ԵՀՀ ՀՄ, Էմիլյա Ոսկանյան, ԵՀՀ ՀՄ:

вторник, 13 июня 2017 г.

Դասընթաց՝ Իջևանում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

ՀամաՏեղ  ծրագրիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Սույն հայտարարության բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է
«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
թեմայով դասընթացին,
որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար
Նաիրա Վարդանյանը

Օրը՝
30-ը հունիսի, 2017
Ժամը՝
13:00-16:00
Վայրը՝
ք. Իջևան, Անկախության փող. 60 (Անկախության 1 շենքի դիմաց), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հյուսիսային մասնաճյուղ
Լեզուն՝
Հայերեն
Դասընթացը կազմակերպվում է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակում: