пятница, 7 июля 2017 г.

Դրամաշնորհային հայտարարություն


Իջևանի երիտասարդական բանկը հրավիրում է Տավուշի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական  գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:


Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են՝


       ·         Համայնքային մասնակցություն
       ·         ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում
 ·         Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների միջև կապերի ստեղծմանը



Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.
  •    Կիրագործվեն երիտասարդների կողմից
  •    Պարզ և իրատեսական  են
  •    Արդյունավետ են ֆինանսական տեսակետից
  •    Կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում
Դրամաշնորհը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում:


Եթե Ձեր ծրագիրը պարունակի շինարարական ծախսեր, ապա
նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որտեղ այդ ծախսերը կկատարվեն սեփական կամ այլ ֆինանսական միջոցներով:

Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝մինչև 100.000 դրամ:
Դիումների վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Դիմումի ձևը կարող եք
Դիումները կարող եք  ուղարկել youthbankijevan@gmail.com էլ. հասցեով կամ բերել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ (Իջևան Ինֆոտուն) / Անկախության 60/:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
Իջևանի երիտասարդական բանկ՝ Էմիլյա Ոսկանյանին գրելով էլերկտրոնային նամակ  evoskanyan-epf-north@epfound.am  էլհասցեին 





Комментариев нет:

Отправить комментарий